Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 06:06
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

15-ամյա աղջնակը քաղաքապետ է դարձել

Թոմ Քրուզը և Քեթի Հոլմսը բաժանվում են

Նույն անկողնում քնելն օգտակար է զույգի առողջության համար. հետազոտություն

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Երեխաներին սպանած մայրը ձեւացրել է, թե ինքնասպանության փորձ է կատարել

6 ժամից քիչ քնելը զգալիորնե մեծացնում է կաթված ստանալու վտանգը

Դեռահաս աղջկա մարմին` Էրեբունիում

Տղամարդը ողջ է մնացել Նիագարայի ջրվեժը նետվելուց հետո /ֆոտո/

«Անծանոթը» հանրապետությունում սերիալների առաջատարն է ցուցադրության հենց առաջին օրից. «Շանթ» ՀԸ PR մենեջեր

Մարդիկ այլեւս չեն ցանկանում ամուսնանալ

Ամերիկուհուն չեն ցանկացել թողնել ինքնաթիռ նստել կիսամերկ կրծքերի պատճառով

Շվեդուհիները սեքսով են զբաղվում երեխաների ներկայությամբ

Թշվառների սեւ-սպիտակ լուսանկարների հոյակապ շարք՝ Լիի Ջեֆրիզից

Հնդիկ կնոջը 60 տարով վտարել են գյուղից` հավաքարարի աշխատանք կատարելու համար

Ջեքսոնի կոստյումները շուրջերկրյա ճամփորդության “կմեկնեն”

Հարս-սկեսուր հարաբերությունների հիմնական սցենարները. հոգեբան

«Մարիաննա» կաթնամթերքի արտադրամասում պայթյունից տուժածը դեռ ամբողջությամբ գիտակցության չի եկե

Օլանդը մտադիր է կատարել հայերին տված խոստումը

Աշխարհի ամենատգեղ շունը կստանա հազար դոլար պարգեւ

Поиск

Главная » 2013 » Апрель » 27 » Կուսություն առանց կուսաթաղանթի
20:32
Կուսություն առանց կուսաթաղանթի
Կուսություն առանց կուսաթաղանթի

Հիմա կմտածեք` էս ինչ հեքիա՞թ ա, ինչպես կարող ա… 
Սեռական հարաբերությունը միայն սեռական օրգանների հարակցումը չէ, այստեղ կա ևս մեկ կարևոր բաղադրիչ, որի մասին գիտեն քչերը : Որպեսզի սեռերի միջև լինի հարաբերություն, որի իմաստը կրում է սեքսուալ-էրոտիկ երանգ, հարկավոր է ներքին էրոտիկ մղումների փոխադարձ հանդիպում: Հակառակ դեպքում«փենիս-վաժինա հանդիպումը»նման է պատահական անցորդների անտարբեր հայացքների հանդիպման…


Հարաբերությունը ենթադրում է երկկողմանի ներդրում, անպայման չէ երկուստեք ակտիվ նախաձեռնությունը, պասիվ-ռեցեպտիվ դիրքորոշումը ևս ներդրում է: Անգիտակից մղումը ևս առաջնորդում է դեպի սեռային հարաբերություն: -Ես չէի ուզում,-այդպես ստացվեց, -զղջման այս զգացումը գալիս է անգիտակից քայլերից, որոնց համար անձը, սակայն, միանգամայն պատասխանատու է: Մարմնի տարբեր բարեմասնությունների էրոտիկ ցուցադրումը, որը հաճախ անձի ինքնավստահության պակասի ածանցյալն է և դրա հաղթահարման միջոց, սեռային հարաբերության տանող կարևոր նախադրյալ է: Այսօրինակ կերպով գրավելով տղամարդու ուշադրությունը` աղջկա անձը ինքնահաստատվում է, ընդ որում ինչքան շատ են ուզողները, այնքան ավելի բարձր է լինում ինքնագնահատականը: Իր հրահրող վարքիհետևանքների մասին աղջիկը ամենաքիչն է մտածում այդ պահին: Երբ հասունանում է սեռային հարաբերության պահը, աղջիկը այնքան սերտորեն է նմանակված լինում իր դերին, որ անհնարին է դառնում տղամարդուն մերժելը (ինչը և նրա իրական ցանկությունն է) և ահա…փենիս-վաժինա հանդիպումը կայացած է: Մի տեսակ ծուղակի պես բան է ստացվում, քանի որ դրանից հետո աղջկա ինքնագնահատականը միանգամից իջնում է, մինչդեռ իր վարքի յուրաքանչյուր քայլով նա անգիտակցաբար տանում էր դեպի այդ «հաղթական ավարտը», որն, ավաղ, շրջվեց միանգամայն հակառակ ուղղությամբ: 
Սակայն մի փոքր շեղվեցի, և այսպես` կուսություն առանց կուսաթաղանթի: Ինչպես է հնարավոր սեռական հարաբերություն ունենալ, խախտել կուսաթաղանթի ամբողջականությունը և միևնույն ժամանակ շարունակել կույս լինել: Կարծում եմ համաձայն եք, որ կուսության գաղափարի կարևոր մասն են կազմում անձեռնմխելիությունը, անհասանելի մնալը, մաքրությունից փայլելը, պսպղալը, անհոգ ուրախությունը: Դժվար չէ կռահել, որ նշվածներից և ոչ մեկը կապ չունի կուսաթաղանթի հետ, որը վաժինայի մուտքում տեղակայված շարակցական հյուսվածքի մի խղճուկ կտոր է: Վերոնշյալ բնութագրիչների կրողը ամենևին կուսաթաղանթը չէ, և ոչ էլ անձը` բնավորության ու խառվածքի իր անքակտելի գծերով, արժեքային համակարգով: 
Ուրախության, մաքրության և անհասանելի մնալու հիմքը կա յուրաքանչյուր մարդու մեջ, սակայն ոչ պատրաստի վիճակում: Այն ձևավորվում և հասունանում է միայն այն անձանց մոտ, ովքեր իսկապես աշխատանք են տանում իրենց մեջ, ներքին աշխատանք ուրախության և մաքրության, միշտ ցանկալի լինելու, միշտ տենչալի մնալու, անհասանելի թվալու չափ «մեծ» լինելու ուղղությամբ: Սա անձի ինքնահաղթահարման ուղին է, որը տանում է անձնական վախերի անհետացմանը, անձի ծուղակներից զերծ մնալուն, անձի գերին դառնալուց:Կուսաթաղանթը անձի կարևոր զենքերից է և այդ զենքի դեմ կարելի է պայքարել միայն ավելի հզոր զենքով` խելքով կամ թույլ տվեք ավելի մասնագիտորեն լեզվով` ինքնագիտակցության արթնությամբ: Սուրբ գրային «արթուն եղեք» արտահայտությունը կուսաթաղանթի բեռից ազատվելու ամենահզոր միջոցն է: Արթուն եղեք, կատուն քնած չէ, արտահայտությունը հայտնի մուլտֆիլմից` ասածիս վառ օրինակն է: Արթնացրեք ոգեղենը, հոգևորը, և կուսաթաղանթի ներկայությունը կամ բացակայությունը ձեզ ամենևին չի անհանգստացնի:

http://sexology.am

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Категория: 18+ | Просмотров: 828 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024