Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 06:12
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Իսկ դուք պատրաստ եք սեքսով չզբաղվելու դիմաց վճարել

Րաֆֆու փողոցում ''ՌԱՖ'' է այրվել (ֆոտո)

Տղամարդու հետ զրույցի թեմաների թոփ 5-յակ

ԱՄՆ-ում 3 ամսական երեխան մահացել է մոր` միացրած թողած վարսահարդարիչի պատճառով

Սխալմամբ իր հաշվեհամարի վրա հայտնված 1,5 մլն դոլարն ամերիկացին պարտվել է խաղատանը

Աշխարհի ամենաշատ վաստակող դերասանուհիներն, ըստ Forbes-ի

Աշխարհի ամենահայտնի պատանին հրաժեշտ տվեց դպրոցին

Ամռանը կազմվածքը փչացնող հինգ հանգամանք

Աներոջ տանը նռնակ նետածը պատերազմի մասնակից էր (ֆոտո)

Ամեն կնոջ հոգում ապրում է լեսբի

[Անիմացիա]
Բալետի Պարուհին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Երեխան արգանդում ողջ է մնացել` մոր մահանալուց հետո

Խորհուրդներ ամուսնացած կանանց

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Փողոցում քայլող մերկ աղջիկներին վարչական կալանքի են ենթարկել /վիդեո/

Կանանց 5 տեսակներ, որոնցից տղամարդիկ փախչում են

Երջանիկ ամուսնության գաղտնիքը. հետազոտություն

ԿՐԾՔԻ ԿԱԹՆ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան համայնքի ճանապարհը սողանքից մեկ տարի անց նույն վիճակում է (ֆոտո)

Поиск

Главная » 2013 » Апрель » 13 » Կյանքն առանց սեքսի
12:17
Կյանքն առանց սեքսի

Սեքսի բացակայությունը մեր կյանքում այնքան էլ հաճախակի հանդիպող երևույթ չէ: Օրինակ՝ վեճը կնոջ հետ հաճախ վերածվում է սեքսուալ պատերազմի, քանի դեռ դիմացինը խաղաղություն չի առաջարկում: կամ էլ կենտրոնանաում եք աշխատանքի վրա և մոռանում ամեն ինչի մասին: Բայց արդյո՞ք սեռական ժուժկալությունն անվտանգ է:
Ընդհանրապես սեքսուալ հարաբերությունների բացակայությունը բավականին վտանգավոր է: Տղամարդկանց մոտ՝ ֆիզիկական, իսկ կանանց մոտ՝ հոգեկան առողջության տեսակետից: Հատկապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն են ինքակամ հրաժարվում սեքսից: Օրինակ՝ եթե կինը մշտական զուգընկեր չունի ու «ամեն պատահածի հետ չի ուզում քնել», նա ցանկություն չի ունենում: Տղամարդիկ այդ խնդիրը շատ հեշտ են լուծում: Չկա՞ Սիրած էակը, կգնամ չսիրածի մոտ: Այլ դեպքում սեռական հարաբերությունների բացայակությունը կարող է լինել ստիպողաբար (օրինակ՝ զինվորական ծառայությունը):

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սեքսից երկար ժամանակ հրաժարվելը կնոջ մոտ լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Սեռական հարաբերությունից հաճույք ստանալը և օրգազմի (հեշտանքի) միջոցով լիցքաթափումը կարևոր են նրա նորմալ հոգեկան առողջության համար: Դրա բացակայության դեպքում կինը դառնում է գրգռված, բռնկվող, մեծ փոփոխություններ են կատարվում բնավորության մեջ: Սեքսը միայն սեռական հարաբերություն չէ, այն նաև «վստահելի շփման» խորհրդանիշ է մի այլ մարդու հետ:

Երբ նման հարաբերություն չկա, կինը սկսում է աշխարհն ընկալել սխեմատիկորեն՝ անցկացնելով այն իր որոշ սկզբունքների պրիզմայի միջով, դառնում է կոպիտ, քննադատող, հակված է լինում հանդիմանելու: Շատ հաճախ դա ոչ մի կապ չի ունենում անձնական, ինտիմ կյանքի հետ, այլ տարածվում է մարդկային հարաբերությունների վրա ընդհանրապես: Սկզբունքորեն, որպեսզի դա տեղի չունենա, սեքսը կարելի է փոխարինել ինքնաբավարարմամբ: Բայց եթե տղամարդիկ դրանով զբաղվում են մշտապես, ապա կանայք շատ հաճախ հրաժարվում են նաև դրանից:

Բացի զուտ հոգեբանական հետևանքներից՝ սեքսի բացակայության դեպքում կարող է խաթարվել սեռական օրգանների ֆունկցիան: Տղամարդկանց մոտ կարող են էրեիցիայի խանգարումներ լինել, սերմնաժայթքման հետ կախված խնդիրներ առաջանալ: Ընդ որում, հետևանքները օրգանիզմի համար կապված են ինչպես տղամարդու տարիքից, այնպես էլ՝ հարաբերոթյուններ չունենալու երկարատևությունից: Եթե նա 25 տարեկան է և ուժեղ սեքսուալ խառնվածք ունի, երկու շաբաթ դիմանալն էլ դժվար կլինի: 30-35 տարեկանում սեռական կյանքում մի քանի ամիս տևած դադարը կարող է վաղաժամ սերմնաժայթքման և էրեկցիայի թուլացման հասցնել: Բայց, որպես կանոն, սովորական սեռական կյանքի անցնելու դեպքում դա անցնում է: Եթե տղամարդը 40 տարեկան է, կարող է լուրջ բուժման կարիք ունենալ: 50-նն անց տարիքում 2-3 ամիս տևած դադարը կարող է սեռական կյանքի վաղաժամ դադարեցման պատճառ դառնալ:

Կանանց մոտ սեքսի բացակայությունը սկզբում հանգեցնում է ուժեղ ցանկության, իսկ հետո, մի քանի ամիս անց, այն կարող է լիովին վերանալ: Կրկին սեռական կյանքով ապրելու դեպքում կինը կարող է տհաճ զգացողություններ և նույնիսկ՝ արգանդի շրջանում ցավեր ունենալ: Գրգռումն էլ այնքան արագ չի կատարվի: Ի դեպ, խնդիրներ կծագեն նաև լիցքաթափման հետ կապված: Երկարատև սեքսուալ դադարից հետո օրգազմը կարող է «վերադառնալ» միայն մի քանի ամիս անց:

Ի՞նչ անել… Նախ տղամարդը պետք է ավելի երկար նախնական փախաքշանք կատարի: Եթե նորմալ սեռական հարաբերությունների դեպքում 15 րոպեն բավական է, ապա այդ դեպքում կպահանջվի 30 րոպեից ոչ քիչ ժամանակ: Սեռական ակտի ժամանակ հարկ կլինի լրացուցիչ քսուք օգտագործել, քանի դեռ այն կնոջ օրգանիզմում բավարար քանակությամբ չի արտադրվում:

Ակտիվ սեռական կյանք վարել չի նշանակում, որ հարկավոր է օրեր շարունակ սեքսով զբաղվել: Դա պետք է անել այնքան հաճախակի, որքան ցանկություն լինում է: հայտնի է, որ պարբերականություն ունեցող սեքսը լավագույն պրոֆիլակտիկան է տղամարդկանց պրոստատիտի և կանանց գինեկոլոգիական հիվանդությունների դեմ: Միջին հաշվով մինչև 30 տարեկան մարդը սեքսով զբաղվում է շաբաթական 4-5 անգամ, մինչև 40 տարեկանը՝ 3-4 անգամ, իսկ մինչև 50-ը՝ 2-3 անգամ: Բայց սեռական կյանքի հաճախականությունը կապված է նաև խառնվածքից ու հոգեբանական առանձնահատկություններից:

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Просмотров: 637 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024