Հետաքրքիր Փաստեր Суббота, 11.05.2024, 08:23
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Հաքերը հրապարակել է աստղերի մերկ լուսանկարները /ֆոտո/

[Անիմացիա]
Жми КЛАСС

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ծխող կանանց թիվն աճել է

Կանանց ծերացնող սովորություններ. ինչպես խուսափել

Կորոլյովան իր մերկ լուսանկարներով գերազանցել է ինքն իրեն /ֆոտո/

95 տարեկանում մահացել է ամերիկացի օսկարակիր Էռնեստ Բորգնայնը

Փողոցում ժպտալը կարող է դրական ազդեցություն ունենալ շրջապատում գտնվող մարդկանց վրա

19-ամյա աղջիկը 400 կիլոգրամ քաշ ունի

Երբ կինը “խաղի մեջ է”, նրան այլեւս ետ չես պահի

Սխալմամբ իր հաշվեհամարի վրա հայտնված 1,5 մլն դոլարն ամերիկացին պարտվել է խաղատանը

Մոլագարը բռնաբարել և սպանել է 29 կանանց

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Ուժեղ կին

Կրքոտ համբույրով կարելի է այրել 30 կալորիա

Թբիլիսիի մոտակայքում տեղի է ունեցել քլորի արտահոսք. 70 մարդ հոսպիտալացվել է

Սեքսն ուժեղացնում է սերը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Любовь: i love you

Поиск

Главная » 2013 » Март » 4 » Լենան հղիացավ ամուսնացած տղամարդուց, բայց չքանդեց նրա ընտանիքը
21:16
Լենան հղիացավ ամուսնացած տղամարդուց, բայց չքանդեց նրա ընտանիքը
Լենան հղիացավ ամուսնացած տղամարդուց, բայց չքանդեց նրա ընտանիքը

30-ամյա Լենան մոր հետ Բաքվի ջարդերի ժամանակ եկել և բնակվում էր Երևանում` փախստականների համար նախատեսված հանրակացարաններից մեկում: Այս աշխարհում հարազատ միայն մայր ուներ, ուրիշ ոչ ոք: Հայրը վաղուց էր մահացել հիվանդության պատճառով: Երևանում ծայրը ծայրին մի կերպ էին հասցնում հոգալ ապրուստը: 
Մայրը թոշակառու էր ու տան հոգսերն էլ իր ուսերին էին: Քանի որ մասնագիտություն չուներ` որպես աման լվացող էր աշխատում երևանյան սրճարաններից մեկում: Մի խոսքով, նրան հեշտ ճակատագիր բաժին չէր հասել: 
Լենան, ով արտաքնապես աչքի չէր ընկնում իր գեղեկցությամբ, բնականաբար երազում էր երջանիկ ընտանիք ունենալու մասին, բայց հասկանում էր, որ դժվար թե կարողանա կառուցել սեփական անձնական կյանքը, քանի որ ողջ օրը սրճարանի խոհանոցից դուրս չէր գալիս ու բնավորությամբ էլ չշփվող էր: Նա միշտ մեկուսանում էր բոլորից: Մայրը բազմիցս էր հորդորում փոխվել, մտածել անձնականի մասին, կառուցել անձնական կյանքը:
«Արդեն դարձել ես պառաված օրիորդ, սենց ինչքա՞ն կարող է շարունակվել, դու էլ ես մեծանում, ես էլ: Ես գոնե քեզ ունեմ, իսկ դու որ մեծանաս ոչ մի հարազատ չես ունենա: Տենց ինչքա՞ն ես աման լվալու»,- ասում էր մայրը:
Լենան էլ էր այդ մասին շատ մտածել, հենց այդ հարցն էր օր ու գիշեր տանջում նրան: Հստակ որոշել էր` ամուսնանա, թե ոչ, պետք է մայրանալու բերկրանքը զգա: Լենան սկսել էր սառը դատել ու երազանքներով չէր ապրում: Շուտով նա սկսեց հանդիպել իրենց աշխատավայրի հաշվապահի հետ, ով իրենից մեծ էր 10 տարով, ամուսնացած էր ու զավակներ ուներ: Լենան հստակ գիտակցում էր, որ նա երբեք իր հետ չի ամուսնանա ու ընտանիքը չի լքի: Նրանց գիշերային հանդիպումները տևեցին մոտ 3 ամիս, որից հետո Լենան իմացավ, որ հասել է իր նպատակին և երեխայի է սպասում:
Հենց այս լուրով էլ ավարտվեց նրանց հանդիպումների շարքը, քանի որ Արմենը հայտարարեց, որ իր հոգսերն իրեն բավական են ու չի կարող դրանք ավելացնել ևս մեկով` նկատի ունենալով երեխային: 
Նա Լենային հորդորեց ազատվել երեխայից, բայց Լենան, բնականաբար, չհամաձայնվեց: Փոխեց աշխատավայրը ու Արմենին էլ մոռացնել տվեց իր և իրենց ապագա երեխայի մասին: Ի վերջո, Լենան ի սկզբանե մտադիր չէր Արմենին բաժանել տալ իր ընտանիքից, նա պարզապես ցանկանում էր մայրանալ: 
Այժմ Լենան, իր աղջիկն ու մայրն արդեն բնակարան են ստացել: Թեպետ չի կարելի ասել, որ ապրում են անհոգ, քանի որ հազիվ են ծայրը ծայրին հասցնում, սակայն երջանիկ են, քանի որ ունեն միմյանց:
Արմենը Լենայի ու իր երեխայի մասին որևէ տեղեկություն չունի ու չի էլ փորձում ունենալ:

Slaq.am
Просмотров: 560 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024