Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 04:28
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Գալիսիա Անխելես Դյուրան

Ինչպիսի՞ տղամարդկանցից են խուսափում կանայք

«Եվրո-2012»-ի ամենահմայիչ երկրպագուն (լուսանկարներ)

Բեռնատարը մխրճվել է բենզալցակայանի մեջ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կանանց եւ տղամարդկանց սեքսուալ ակտիվության գագաթնակետը կախված է եղանակից

Աճպարարին հոսպիալացրել են վտանգավոր հնարքի ձախողման արդյունքում

Ինչպե՞ս են ռուս կանայք “իրենցով անում” հայ խոպանչիներին /վիդեո/

«Եվրո-2012»-ի ամենագեղեցիկ երկրպագուն դեռ չի գտնվել (լուսանկարներ)

Կանայք ավելի շատ են հակված ուժեղ գլխացավեր ունենալու «կանացի» գենի պատճառով

Կորոլյովան ու Տարզանը հիմա էլ դատական գործ են բացել.4 մլն ռուբլի են ուզում /լուսանկար/

42-ամյա Ջենիֆեր Լոպեզն ինչպե՞ս է գայթակղել 25-ամյա Կասպերին /ֆոտո/

Երեւանում 16-ամյա աղջիկը մետաղյա ձողով հարվածել է վաճառողի գլխին

Անթալիայում ոստիկանությունն ընդհատել է հայազգի երաժշտի համերգը

15-ամյա աղջնակը քաղաքապետ է դարձել

Ավրաամ Ռուսոն Հայաստանի քաղաքացիություն է ստացել

Սիրո լեզուն, այնուամենայնիվ, գոյություն ունի

Հարձակվել է մանկապարտեզի վրա` կացինը ձեռքին

Համբույրի 9 կանոնները

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 14 » Լինել սիրուհի... թե՞ հասնել արգելված երջանկության
01:39
Լինել սիրուհի... թե՞ հասնել արգելված երջանկության
Լինել սիրուհի... թե՞ հասնել արգելված երջանկության

Օրեր առաջ Slaq.am-ի էլեկտրոնային հասցեին իր ձևաչափով տարբեր մի նամակ էր եկել, որտեղ հերոսուհին խնդրում էր մեր օգնությունը` խորհրդի տեսքով: Երկար քննարկեցինք ամբողջ անձնակազմով, ի վերջո որոշեցինք հրապարակել այնպես, ինչպես ուղարկված էր, միայն անունները փոխեցինք ավելորդ խնդիրներից հերոսուհուն ձերբազատելու համար:

Բարև ձեզ, իմ անունը Նարե է, ես 27 տարեկան եմ: Ուզում եմ ներկայացնել իմ պատմությունը, ակնկալում եմ Ձեր խորհուրդը: Պատմությունս երկար տարիների վաղեմություն ունի: Այդ ժամանակ ես 16 տարեկան էի, ընդունվել էի Երևանի թատերական ինստիտուտ, որտեղ էլ ծանոթացա իմ կյանքի թերևս միակ սիրո հետ: Դավիթը, թեև 20 տարեկան էր, սակայն իր տարիքի համեմատ շատ ավելի զարգացած ու խելացի էր: Ես նրա համեմատ ընդամենը երեխա էի, ով հավատում էր բարի փերիներին ու մտածում, որ ի վերջո կհաղթանակի սերն ու բարին: Մենք ծանոթացել էինք այնպես, ինչպես սովորաբար ծանոթանում են ֆիլմերում: Մի օր սովորականի նման ես ընթերցասրահից մի քանի հաստափոր գրքեր ձեռքիս վազելով իջնում էի աստիճաններով, իսկ նա արագ բարձրանում էր դեպի իրենց լսարան: Մենք բախվեցինք իրար ու գրքերս թափվեցին, Դավիթը օգնեց, որ բարձրացնեմ: Այդ օրը այլևս ընդմիշտ մեխվեց իմ հիշողության մեջ, ես ընդմիշտ վարակվեցի սիրով, որը ի վիճակի չէ մոռացնել ոչ ժամանակը, ու ոչ էլ հեռավորությունը: Օրեր անց ես իմացա, որ Դավիթը հետաքրքրվել էր ինձնով, իսկ մի քանի շաբաթ անց սկսվեց մեր սիրո աշունը, լի հույզերով, սպասումով ու մեծ սիրով: Այդ աշունը դարձավ իմ կյանքի ամենատաք աշունը: Մեր սերն այնքան մաքուր էր, այնքան պարզ, որ թվում էր, ոչ մի երկրային արարած չի կարող այն խաթարել: Երևի թե այդպես էլ կլիներ, եթե օրերից մի օր Դավիթի մտերիմ ընկերուհիներից մեկն ինձ չասեր, որ Դավիթն ինձ չի սիրում, այլ ընդամենը խղճում է, իբրև երեխա, իբր ինստիտուտում ինձ չնեղացնելու համար: Աշխարհը կարծես փուլ եկավ գլխիս: Այդ օրերին Դավիթը խնդիրներ ուներ ու չէր կարողանում գալ ինստիտուտ, իսկ թե ինչ խնդիրներ ես իմացա արդեն տարիներ անց: Երկար չսպասեցի, զանգեցի Դավիթին ու հեռախոսով ամեն ինչին վերջ տվեցի: Դավիթը ոչինչ չասեց, լուռ լսեց այն ամենն ինչ ես ասացի, իսկ ես նրան ճիշտն ասելու փոխարեն, ստեցի, ասելով, որ այլևս չեմ սիրում նրան: Ու այդպես անցան մի քանի տարի, մինչև մի օր Դավիթի այն մտերմուհին ինձ խոստովանեց, որ ստել է, քանի որ ինքն էր սիրել Դավիթին: Ես այնքան էի հուզվել այդ անժամանակ խոստովանությունից, որ շատ կուզեի երբեք էլ չիմանայի ճշմարտությունը: Դավիթն այդ ընթացքում արդեն հասցրել էր նշանվել առաջին իսկ պատահած աղջկա հետ: Ես մոլորվածի պես որոշեցի վերջ տալ կյանքիս, ու այդպես էլ կանեի, եթե ճիշտ տեղում չհայտնվեին ընկերուհիներս: Այդ օրվանից անցել է արդեն երկար տարիներ: Սակայն ճակատագրի հեգնանքով ես նրա մասին իմանում եմ ամեն ինչ ու ոչ թե որ հետաքրքրվում եմ, այլ բոլորը, չգիտես ինչու, կարծես իրենց պարտքն են համարում ինձ պատմել այն ամենը ինչ լսել են Դավիթի ու նրա ընտանիքի մասին: Այս տարիների ընթացքում հաճախ եմ պատկերացրել մեր պատահական հանդիպումը ու միշտ էլ վախեցել եմ այդ հանդիպումից: Սակայն մի օր եղավ այն ինչից վախենում էի: Մենք բոլորովին պատահաբար հանդիպեցինք փողոցներից մեկում, արդեն մթնշաղ էր, բայց ես միանգամից ճանաչեցի նրա քայլվածքը: Սիտս այնպես արագ սկսեց բաբախել, կարծես ուզում էր դուրս գալ իր տեղից: Շունչս կտրվում էր, մի քանի րոպե անց ես, չիմանալով ինչպես, զգացի նրա սրտի զարկերն այնքան մոտ, որ վախեցա իրականությունից: Մի պահ ինձ նույնիսկ թվաց, թե երազ էր: Դավիթը ինձ առաջարկեց մի տեղ գնալ ու մի փոքր զրուցել ու չգիտեմ ինչպես համաձայնվեցի: Մեքենայով երկար փողոցներով շրջելուց հետո, նա առաջարկեց գնալ Սևան ու զբոսնել լճի ափին: Ես դեռ չէի կարողանում հասկանալ իրականության ու երազի սահմանը, մինչև որ մենք արդեն Սևանա լճի ափին էինք: Քայլում էինք ավազների մեջ մեզանից և ոչ ոք չէր համարձակվում խախտել մթության մեջ լսվող լռության ձայնը: Այդ ժամանակ ես հասկացա, որ Դավիթի համար ևս ժամանակը ոչինչ չի փոխել, առաջվա սրտի թրթիռը մնացել է նույնը: Ինձ համար արդեն իսկ պարզ է, որ մինչև կյանքիս վերջին շունչը դատապարտված եմ սիրել մեկին, ում սիրելն այժմ մեղսավոր արարք է: Ես ձեր օգնության կարիքն ունեմ, ինչպես վարվեմ, որ ճիշտ լինի: Վստահ եմ, որ եթե մեր հանդիպումները շարունակվեն` կխաթարեմ նրա ընտանեկան անդորրը, ինչը ես բնավ չեմ ցանկանում, իսկ չսիրել նրան` ես անզոր եմ: Չգիտեմ լսել սրտիս խենթ ու սիրահարված ձայնին, թե բանականությանս հանդիմանությանը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 582 | Добавил: Stepan | Рейтинг: 4.5/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024