Հետաքրքիր Փաստեր Четверг, 02.05.2024, 00:40
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ամաչկոտությունը հաղթահարելու 5 տարբերակ

Իսպանիա-Իտալիա՝ հուլիսի 1-ին

Տավուշում ամուսինն ընտանեկան վեճը լուծել է նռնակի օգնությամբ. 4 մարդ զոհվել է

Տղամարդը ողջ է մնացել Նիագարայի ջրվեժը նետվելուց հետո /ֆոտո/

Տղամարդու հետ զրույցի թեմաների թոփ 5-յակ

Կորոլյովան ու Տարզանը հիմա էլ դատական գործ են բացել.4 մլն ռուբլի են ուզում /լուսանկար/

Աստղերը` հղիության շրջանում (ՖՈՏՈ)

Մովսեսը շատ ջանքեր չի գործադրել, ճակատագիր էր. ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆ

Եվրոպայի չեմպիոնը կրկին Իսպանիան է

Ում հետ ամուսնանալ. ընտրեք տղամարդու Ձեր տեսակը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հետաքրքիր փաստեր հեռախոսների մասին

Մայրական կաթը մանկանը պաշտպանում է ՄԻԱՎ-ից

Սնվելուց անմիջապես հետո ատամների մաքրումը վնասակար է

Քոչարի ֆլեշմոբ

ԿՐԾՔԻ ԿԱԹՆ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Սքարլեթ Յոհանսոնը կմարմնավորի պոռնո լեգենդին /ֆոտո/

Հայտնի մարզիչը մերկապարուհու զոհն է դարձել

Կրքոտ համբույրով կարելի է այրել 30 կալորիա

Поиск

Главная » 2013 » Январь » 18 » Լինո՞ւմ է, արդյո՞ք, սեր առաջին հայացքից
14:12
Լինո՞ւմ է, արդյո՞ք, սեր առաջին հայացքից

Ի՞նչ է սերն առաջին հայացքից։ Իրականում գոյություն ունի՞ այն։ Շատերը պնդում են, թե՝ ոչ։ Սակայն երբեմն պատահում է, որ մարդու հետ ծանոթանալուն պես ակնթարթորեն հասկանում ենք, որ սա հանդիպում էր ամբողջ կյանքի համար։ Թե ինչպե՞ս է դա պատահում, հատուկ NEWS.am STYLE -ի համար ներկայացնում է «Գոյ» հոգեբանական կենտրոնի բժկական հոգեբան Լաուրա Ավետիսյանը։

«Իրականում դա մարդու առանձնահատկությունն է, եւ առաջին հայացքից սիրահարվելը ամենքին չի տրված։ Ոմանց համար առաջին հայացքից սիրահարվելը միանգամայն իրական է, մյուսների համար՝ պարզապես անհնար։ Առաջին հայացքից սիրահարվելը հատուկ է հիմնականում երիտասարդներին։ Հաճախ դա նաեւ առաջին սերն է՝ «մաքուր»։ Այդպես աջղիկները սիրահարվում են իրենց կուռքերին, ում հեշտ ու հաճելի է սիրել հենց այն պատճառով, որ նրանք հեռու են։ Իսկ ի՞նչ անել այդ բացարձակ, կատարյալ կուռքի հետ նրան մոտենալիս։ Անհասկանալի է։ Այդպիսի սերը շարունակություն չի կարող ունենալ։ Ինչ վերաբերում է «հասուն սիրուն», ապա դա, որքան էլ որ տարօրինակ է, լուրջ աշխատանք է, եւ այն չի կարող առաջանալ առաջին հայացքից։

Հաճախ առաջին հայացքից սերը շփոթում են մարմինների սովորական ձգողության հետ։ Ավելի ճիշտ, այդ դեպքում խոսքը ոչ թե սիրո, այլ կրքի մասին է։ Այն կարող է վերաճել սիրո, սակայն, իհարկե, դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Պետք է նշել, որ սերն ակնթարթորեն չի ծնվում։

Իսկական սիրո համար բավարար ժամանակ է պետք, հարաբերությունների փորձ, անհրաժեշտ է հոգիների միություն, անհրաժեշտ է, որպեսզի զույգի ձգտումներն ուղղված լինեն համընդհանուր նպատակի, փոխըմբռնում է հարկավոր, հետաքրքրությունների, կյանքի կերտման ու երջանկության հասնելու սկզբունքների ընդհանրություն։

Բացառված չէ նաեւ, որ առաջին հայացքից սիրահարվում են ոչ թե իրենց առջեւ կանգնած իրական մարդու, այլ իրենց ստեղծած կատարյալ մարդու կերպարին, որն արդել ձեւավորվել է ու գոյություն ունի գլխում։ Բավական է իրական մարդն ինչ-որ բանով համապատասխանի այդ կերպարին, եւ բռնկվում է սերը, մարդը պատրաստ է շփվել, ուշադրության ձգտել ու տանջվել, եթե պաշտամունքի օբյեկտն անհասանելի է։ Ընդ որում ենթագիտակցության ծնած կերպարը վուալի նման թաքցնում է իրական մարդուն։ Մարդը չի ճանաչում իր սիրո օբյեկտին, վախենում եւ չի ցանկանում ճանաչել, որովհետեւ այդ մարդը, հնարավոր է, ամենեւին էլ այդպիսին չէ, ինչպիսին հորինել ու պատկերացրել են նրան։ Նա հաստատ այդպիսին չէ։ Այնպես որ, պետք է սովորել սիրել ոչ թե ներքին իդեալին, այլ հենց տվյալ մարդուն, եւ դրա համար ժամանակ է պետք։

Կարելի է անվերջ վիճել՝ գոյություն ունի արդյո՞ք սեր առաջին հայացքից, թե՞ոչ։ Սակայն զգացմունքներն ու հույզերը, որ կարող են ծագել առաջին հանդիպման ժամանակ, իրական են։ Որպես հոգեբան կարծում եմ, որ մարդը կարող է սիրահարվել հոգու հատուկ վիճակում, այսինքն միայն այն ժամանակ, երբ կարողանում է սիրել իրեն ու կյանքը։ Ամենակարեւորն իսկական սերը հորինածից տարբերել կարողանալն է։ Իսկ դրա համար ժամանակ է պետք»։
Просмотров: 562 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024