Հետաքրքիր Փաստեր Пятница, 24.11.2017, 19:32
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք

Երեխաներին սպանած մայրը ձեւացրել է, թե ինքնասպանության փորձ է կատարել

Պրոֆեսորը կտրել է ապահարզան պահանջող կնոջ շրթունքը

Ուրալում ռուսներն ու ուզբեկները հայերի «կոտորած» էին ծրագրել

Նախկին տղամարդուն չհաջողվեց դառնալ տիեզերքի ամենագեղեցիկ կինը

Հայերը սկսել են «ուղղությունը փոխել» դեպի էկզոտիկ երկրներ

Իսպանացի ֆանատներն ու Իկեր Կասիլիասի ընկերուհին (լուսանկարներ)

Եպիսկոպոսին կարող են պաշտոնանկ անել` կնոջ հետ նկարի համար

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կուսությունից զրկվելուց հետո. կնոջ եւ տղամարդու տարբերությունը

Ծխող կանանց թիվն աճել է

Կրասնոդարում զոհերի թիվը 199-ի հասավ

Գիտնականները ծխելու ցանկությունը կանխող պատվաստանյութ են հայտնաբերել

«Ժողովուրդ». 21-ամյա Սուսաննայի ինքնասպանության պատճառը եղել է հղիությունը

Թաիլանդուհին նկարում է կրծքերով(Վիդեո)

Հայաստանում կանցկացվի տոլմայի փառատոն. Տոլման ամբողջությամբ եւ միմիայն հայկական կերակրատեսակ է

Շերոն Սթոունի կրկնակի երիտասարդ սիրեկանը /լուսանկարներ/

Արգենտինուհին ամուսնու գերեզմանոցը բնակարանի է վերածել

Տղամարդու հետ զրույցի թեմաների թոփ 5-յակ

Поиск

Главная » 2013 » Հուլիս » 3 » Լոռիում 6 երեխաների մայրը սպանել է 7-րդ նորածնին
16:58
Լոռիում 6 երեխաների մայրը սպանել է 7-րդ նորածնին
Լոռիում 6 երեխաների մայրը սպանել է 7-րդ նորածնին

6 երեխաների մայր 46-ամյա Ն. Ժ.-ն, 7-րդ երեխային ծննդաբերելուց հետո խեղդամահ է արել: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն, 46-ամյա Ն. Ժ-ն, հղիության 5-րդ ամսում, նոր միայն հասկացել է, որ հղիացել է շուրջ 5 ամիս առաջ, քանի որ որեւէ ֆիզիոլոգիական փոփոխություն մինչ այդ չի զգացել եւ չի նկատել: Հասկանալով, որ հղիությունն ընդհատելու համար արդեն բավական ուշ է, սակայն հանդիսանալով 6 երեխաների մայր, ունենալով երկու թոռ, ասեկոսեներից ամաչելով, ամուսնուց վախենալով եւ սոցիալապես անապահով վիճակից դրդված, մտածել է ինչ-որ ձեւով ազատվել երեխայից: Դրա համար հղիության ընթացքում բոլորից գաղտնի պարբերաբար խմել Է հղիությունն ընդհատելու համար նախատեսված դեղեր, որոնք ցանկալի արդյունք չեն տվել:

Ն. Ժ.ն հղիության փաստը գաղտնի պահելու, որովայնի աստիճանաբար մեծացումը թաքցնելու համար տան անդամներին եւ իր գործընկերներին խաբել է, որ ունի առողջական խնդիրներ, որի հետեւանքով առաջացել Էէ ստամոքսի փքվածություն: Նախկինում արդեն ունենալով տանը ծննդաբերելու փորձ, նա որոշել Է ծննդաբերել բոլորից գաղտնի: Զգալով ծննդաբերության սկիզբը, գնացել է իրենց առանձնատանը կից առաջին հարկում գտնվող խոհանոց, միայնակ ծննդաբերել է իգական սեռի երեխա, որից անմիջապես հետո փաթաթել է նրան իր՝ քննությամբ չհայտնաբերված անթեւ ժիլետի եւ պոլիէթիլենային տոպրակի մեջ ու խեղդամահ արել: Այնուհետեւ, ժիլետի եւ պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված երեխայի դին կինը պահել է նույն խոհանոցում գտնվող բազմոցի եւ թախտի արանքում՝ առավոտյան բոլորից գաղտնի հուղարկավորելու նպատակով:

ԴՐանից հետո Ն. Ժ-ի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նա պառկել է բազմոցին, եւ մոտ 10 րոպե անց խոհանոց եկած դստերն ասել է, որ զանգահարի շտապօգնություն: Կանչով ժամանած շտապօգնության անձնակազմին նա հայտնել է, որ ունեցել է երկու ամսվա հղիություն, վիժում, իսկ պտուղը ընկել է զուգարանի անցքը:

Քննելով գործը դատարանը վճռել  է Ն.Ժ-ին  մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածով եւ դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով: Սակայն  ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի: Նրա նկատմամբ սահմանել  է փորձաշրջան 3  տարի ժամկետով:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 346 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2017