Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 00:47
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Արժե՞ արդյոք խոսել սեքսից հետո

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Երբ հանգցնում եք ննջասենյակի լույսը

Ավոկադոն մեծացնում է բեղմնավորման հավանականությունը

Աստղերը` հղիության շրջանում (ՖՈՏՈ)

«ԱրմենՏել»-ի բաժանորդները, գտնվելով ռոումինգում ցանկացած երկրում, կարող են ստանալ անվճար զանգեր

Մասնագիտություններ, որոնք գիրացնում են

Գաղտնիքներ պահելը ֆիզիկապես ծանր է

2012թ. ամենաթանկ հյուրանոցները

Ո՞ր ազգություններն են ամենից շատ նախընտրում նուդիստական լողափերը

Ռեստորանի տիրուհին մահացել է այն բանից հետո, երբ իր հաստատությունում նախաճաշել է Օբաման

Իսպանացի ֆանատներն ու Իկեր Կասիլիասի ընկերուհին (լուսանկարներ)

Գիտնականները կարողացել են բացահայտել ծերության գենը և ազդել դրա վրա

Սեքսի մասին արժե մտածել արթնանալուց անմիջապես հետո

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Քրիշտիանու Ռոնալդու և Իրինա Շեյկը հանգստանում են Սեն Տրոպեում

Լուսանկարում են հայտնիները

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

Поиск

Главная » 2013 » Օգոստոս » 20 » Լոռու մարզում ամուսինը երեք երեխաների աչքի առաջ այրվող ծխախոտը հանգցրել է կնոջ ճակատին
23:03
Լոռու մարզում ամուսինը երեք երեխաների աչքի առաջ այրվող ծխախոտը հանգցրել է կնոջ ճակատին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Ռազմիկ Պապոյանի գործի դատավարությունը:

Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի փետրվարի 15-ին, ժամը 21-ն անց 30 րոպեին 43-ամյա Ռազմիկ Պապոյանն իր բնակարանում կնոջ հետ վիճաբանության ժամանակ ձեռքերով ու ոտքերով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, ապա ծխախոտի այրվող գլանակը սեղմելով հանգցրել է կնոջ ճակատին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Ամուսնու կողմից աննախադեպ դաժան վերաբերմունքի արժանացած կինը նույն այդ ամուսնու հետ համատեղ կյանքից երեք երեխա է ունեցել ու հարգանքի, սիրո փոխարեն ապրել է ամուսնու վիրավորանքների, սպառնալիքների, ծեծի պայմաններում: Կինը դատարանում ասել է. «Վերջին չորս տարիներին իմ և ամուսնուս հարաբերությունները եղել են լարված, անհաշտ»: Այդ կինը՝ երեք երեխաների մայրը, փաստորեն, եթե ոչ՝ երջանիկ, գոնե խաղաղ կյանքով չէր ապրել:

Մոտ մեկ տարի առաջ՝ հերթական ընտանեկան վեճուկռվից հետո նա հեռացել էր հայրական տուն: Ցանկացել էր ամուսնալուծվել, երեխաների խնամքն իրեն հանձնելու, ալիմենտի բռնագանձման պահանջով դիմել էր մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Բայց ամուսնու ընտանիքում դժբախտություն էր պատահել՝ մահացել էր քույրը, և Ռազմիկի հարազատները գնացել էին նրա կնոջ հայրական տուն, խնդրել, որ վերադառնա, վերականգնի ընտանիքը: Ռազմիկն էլ իր հերթին խոստացել էր փոխվել, այլևս չծեծել, չվիրավորել, ու կինը վերադարձել էր, փորձել նորից սկսել ընտանեկան կյանքը՝ հանուն երեխաների, հանուն ընտանեկան օջախի պահպանման:

Միայն թե կնոջ հույսերն ի դերև են ելել, քանզի Ռազմիկը բոլորովին էլ չէր փոխվել: Նորից վիճաբանել է, խանդի տեսարաններ սարքել, որովհետև հայրական տանը եղած ժամանակ կինը համարձակվել էր աշխատել հացի փռում: 

Ըստ կնոջ ցուցմունքների՝ դեպքի օրը Ռազմիկը տուն է գնացել խմած, նախ վիճաբանել է մոր հետ, հայհոյել, ապա կնոջ հետ գնացել է խանութ, գնել մթերք ու մեկ շիշ օղի:

Ընթրիքի ժամանակ Ռազմիկն արդեն սկսել է վիճել կնոջ հետ, մեջտեղ է բերել կնոջ հեռախոսում գրանցված համարները, երեխաների, մոր ներկայությամբ հայհոյել է կնոջը, ապա կտրուկ անցել ծեծին՝ ոտքերով, ձեռքերով: Հետո կատարել է երեկոյի ամենաապշեցուցիչ «համարը»՝ երեխաների սարսափահար աչքերի առաջ ծխախոտը դրել է կնոջ ճակատին, սեղմել ու հանգցրել: Սպանելու սպառնալիքներ է տվել՝ ըստ կնոջ ու երեխաների ցուցմունքների:

Երեք երեխայի ծնող դարձած չափահաս մարդը ոչ միայն իր մոլություններին հագուրդ տալու մասին պիտի մտածեր, կնոջը «դաս տալու» կամ «հնազանդ» պահելու իր «մեթոդները» կիրառեր, այլ երեխաների հանդեպ իր պատասխանատվության մասին ևս չմոռանար, անգամ ալկոհոլից մշուշված վիճակում չմոռանար երեխաների վրա իր՝ ծնողի ազդեցության մասին, նրանց հոգում թողնվող հետքերի ու սպիների մասին...

Դժոխային այս իրարանցումը տևել է մոտ մեկ ժամ: Ծեծի հետևանքով կինը անկողին է ընկել, չի կարողացել շարժվել, դրա համար էլ, ըստ նրա, անմիջապես չի դիմել ոստիկանություն:

Կինը դատարանում հայտնել է, թե նախկինում պատահել է, որ ամուսնու ծեծից ու նվաստացումներից հետո ինքը դիմել է ոստիկանություն, բայց հետո հարազատները համոզել են, իրենց հաշտեցրել, քրեական գործ չի հարուցվել: Իսկ հիմա կինը վճռականորեն հայտնել է, թե այլևս չի հաշտվելու, ամուսնալուծվելու է, վերջակետ դնի բոլոր նվաստացումներին: Նա պահանջել է, որ այս անգամ ամուսինը ենթարկվի քրեական պատասխանատվության, անպատիժ չմնա:

Տուժող կնոջ ցուցմունքով՝ ամուսինը 8-9 տարի հաշվառված է հոգենյարդաբանական դիսպանսերում: Դեպքից առաջ գրություն էր եկել, որ նա ներկայանա դատահոգենյարդաբանական փորձաքննության, նրա բորբոքվելու պատճառներից մեկն էլ, ըստ երևույթին, դա է եղել: 

Գործով վկա ճանաչված անչափահաս երեխաներից երկուսը ցուցմունք են տվել, որ դեպքի երեկոյան հայրը խանութից բերել է «կոնֆետ, հյութ, մաստակ, կատլետ և օղի»: Հայրը գնացել է լվացվելու, հետ է եկել ու սկսել է ծեծել իրենց մորը, ծխախոտն էլ դրել է ճակատին ու ասել, թե կսպանի: Իրենք լաց են եղել, միայն դրանից հետո է հայրը դանակը դրել սեղանին, իսկ իրենք գնացել են քնելու: Նախկինում էլի եղել են դեպքեր, երբ հայրը ծեծել է իրենց մորը, բայց մայրը հորը չի խփել: Ծեծվելուց հետո մայրը չի կարողացել շարժվել: 

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժող կնոջ ստացած վնասվածքները՝ ձախ ականջախեցու, ձախ աչքի սպիտակուցային թաղանթի, ձախ բազկի, ձախ դաստակի արյունազեղումները, ձախից ութերորդ և իններորդ կողերի փակ կոտրվածքները պատճառվել են կոշտ, բութ առարկաների ներգործությամբ, իսկ ճակատային շրջանի մակերեսային այրվածքային վերքը հասցվել է բարձր ջերմային գործոնի ազդեցությամբ: Կնոջ առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: 

Դատահոգեբուժական և դատանարկոլոգիական համալիր փորձաքննությամբ Ռազմիկի մոտ հոգեկան հիվանդություն չի հայտնաբերվել, ըստ մասնագետների՝ նրա մոտ առկա է անձի էմոցիոնալ անկայունության խանգարում, իմպուլսիվ տիպ՝ բարդացած խրոնիկ ալկոհոլիզմով: Ռազմիկ Պապոյանը ճանաչվել է մեղսունակ: Մասնագետների կարծիքով՝ նա կարիք ունի նյարդահոգեբույժի հսկողության, ինչպես նաև հարկադիր բուժման ալկոհոլամոլությունից:

Ինքը՝ Ռազմիկ Պապոյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա պնդել է, թե կնոջ վրա ձեռք չի բարձրացրել, ծխախոտ չի հանգցրել նրա ճակատին: Մեկ էլ հանկարծ փետրվար ամսին, օրը չի հիշում, կինը երկու աղջիկների հետ դուրս է եկել տնից, հետո հաղորդագրություն է ուղարկել, թե գտնվում է Կանանց պաշտպանության կենտրոնում, թող իրեն չփնտրեն: Մի քանի օր հետո իրեն կանչել են ոստիկանություն, որտեղ էլ իմացել է, որ կինը բողոքել է իր դեմ:

Ռազմիկի կարծիքով՝ իրենց անհաշտության պատճառը ոչ թե իր ծեծն ու կռիվներն են եղել, այլ... զոքանչը: Ռազմիկը պնդել է, որ ոչ թե ինքը, այլ կինը ունի հոգեկան խնդիրներ:

Դատարանը Ռազմիկ Պապոյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է համարել այն, որ նա մասնակցել է Արցախի ազատագրմանը, 1992 թվականին հրազենային պայթյունից ստացել ձախ ոտնաթաթի բոլոր մատների հրազենային տրավմատիկ ամպուտացիա, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, աջ ստորին վերջույթի բազմաթիվ հրազենային վերքեր, ֆիզիկապես վատառողջ է, երրորդ խմբի հաշմանդամ, համատիրության կողմից բնութագրվում է դրական:

Մարդկային իր ներքին ողբերգությունը, ներքին կռիվն ունեցող այս տղամարդը ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական վերականգնման կարիք ունի: Բարձիթողի արված ֆիզիկական ու հոգեբանական առողջության խնդիրները նրան տարել են «հեշտ» ճանապարհով՝ դեպի ալկոհոլը, ինքնամոռացումը, ի վերջո՝ դեպի ընտանիքի փլուզում, ինքնափլուզում... 

Ընդհանուր իրավասության դատարանը Ռազմիկ Պապոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով և դատապարտել 1 ամիս կալանքի: Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի կալանքի տակ վերցնելու պահից: Պատիժը կրելու ընթացքում նշանակվելու է հարկադիր բուժում ալկոհոլամոլությունից:

hraparak.am
Просмотров: 619 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024