Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 22:52
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Խորովածն ուտելուց հետո Օբաման մոռացել է վճարի մասին

[Անիմացիա]
Жми класс!!!

Համատեղ աշխատանքը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա

Դերասանուհին ամուսնացել է կնոջ հետ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Любовь: i love you

Շակիրան և Պիկեն երեխայի են սպասում

Իսրայելցի նորապսակներն իրենց մեղարամիսը սկսել են աղբանոցում

Կենդանակերպի ո՞ր նշանի տղամարդիկ են հակված դավաճանության

Արգենտինուհին ամուսնու գերեզմանոցը բնակարանի է վերածել

Հագուստով կանայք «ձգում» են տղամարդկանց

Կանայք սեքսում առավել ռիսկային են

Մասնագիտություններ, որոնք գիրացնում են

Հարս-սկեսուր հարաբերությունների հիմնական սցենարները. հոգեբան

Տղամարդիկ ավելի շատ են հակված անարդար մրցակցության

Սեռական ցանկության ուժգնությունր փոփոխվում է տարիքի հետ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինչպե՞ս տարբերել կիրքը սիրուց

Թբիլիսիի մոտակայքում տեղի է ունեցել քլորի արտահոսք. 70 մարդ հոսպիտալացվել է

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 27 » Լոռու մարզում մայրը նորածնին փաթաթել է իր ժիլետի մեջ և խեղդամահ արել
23:26
Լոռու մարզում մայրը նորածնին փաթաթել է իր ժիլետի մեջ և խեղդամահ արել
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Նուրիկ Ժ.-ի գործի դատավարությունը:

Լոռու մարզի 45-ամյա բնակչուհի Նուրիկը մեղավոր է ճանաչվել իր նորածին երեխային սպանելու համար:

Ըստ դատավճռի՝ ամբաստանյալը 2012 թվականի օգոստոսին իմացել է, որ հղիության 5-րդ ամսում է: Հասկանալով, որ հղիությունն ընդհատել այլևս չի կարող, սկսել է մտածել ինչ-որ ձևով երեխայից ազատվելու մասին: Նուրիկը վեց երեխաների մայր է, երկու թոռների տատ: Եվ բժշկական կենտրոնում նա աշխատում է որպես... մայրապետ: 

Ըստ դատական ակտի՝ նա ամաչել է ասեկոսեներից, վախեցել ամուսնուց, միաժամանակ ճնշվել սոցիալական անապահով վիճակից: 

Հղիությունն ընդհատելու համար, այնուամենայնիվ, դեղեր է խմել, բայց նպատակին չի հասել: Հղիությունն աստիճանաբար ավելի նկատելի է դարձել: 

Նուրիկը տան անդամներին ու գործընկերներին ասել է, թե առողջական խնդիրներ ունի, որոնց պատճառով ստամոքսի փքվածություն է առաջացել:

Նախկինում տանը ծննդաբերելու փորձ է ունեցել ամբաստանյալը: Այս անգամ էլ որոշել է գաղտնի ծննդաբերել:

2012 թվականի դեկտեմբերի լույս 11-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում, զգալով, որ ծննդաբերությունը սկսվում է, նա գնացել է իրենց առանձնատանը կից խոհանոց, միայնակ ծննդաբերել, որից անմիջապես հետո, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, փաթաթել է նորածնին իր ժիլետի ու պոլիէթիլենային տոպրակի մեջ ու խեղդամահ արել: 

Փոքրիկի դին այդպես փաթաթած էլ նա պահել է խոհանոցի բազմոցի ու թախտի արանքում՝ առավոտյան գաղտնի թաղելու համար: 

Սակայն երեխային սպանած ծննդկանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Նա պառկել է բազմոցին: Րոպեներ անց խոհանոց է եկել նրա դուստրը: Նուրիկը հասկացել է, որ իր վիճակը վատ է, ու խնդրել է դստերը, որ շտապօգնություն կանչի:

Շտապօգնության անձնակազմին Նուրիկը հայտնել է, թե երկու ամսվա հղիություն է ունեցել, գիշերը վիժել է, պտուղն ընկել է զուգարանի անցքը:

Սակայն կատարված հանցավոր արարքը բացահայտվել է: Նուրիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածով: Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել ու միջնորդել գործը քննել արագացված ընթացակարգով:

Դատարանը, հաշվի առնելով, որ ամբաստանյալի խնամքին են երեք անչափահաս երեխաները, ընտանիքը սոցիալական ծանր վիճակում է, հանգել է հետևության, որ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կարող է առավել ծանր նյութական կացության մեջ գցել ամբաստանյալի երեք անչափահաս երեխաներին:

Մայրերի կողմից նորածինների սպանության դեպքերի հաճախացումը երկրում տիրող ծանր իրավիճակն է մատնացույց անում. փաստորեն, երկրում, որտեղ բնակչության աճի, արտագաղթի խնդիրներ կան, սթրեսի մեջ գտնվող մայրերը, ելնելով սոցիալական ծանր վիճակից, նախընտրում են սեփական ձեռքերով վերջ տալ իրենց մանկիկի կյանքին, ում ինն ամիս կրել են կրծքի տակ: Այս դեպքերը ահազանգ են, աղքատության պատճառով մարդկանց հոգեվիճակում տեղի ունեցող տեղաշարժերի, դրանց ծանր հետևանքների վերաբերյալ լուրջ ահազանգ:

Նուրիկ Ժ.-ն մեղավոր է ճանաչվել նորածնի սպանության համար և դատապարտվել 3 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն և սահմանվել 3 տարի փորձաշրջան:
1in.am/
Просмотров: 7435 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024