Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 16:03
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

12-ամյա երեխան անգիր արտասանել է Ղուրանը 12 ժամում

Ինյեստայի և Աննա Օրտիսի հարսանիքը (ֆոտո)

19-ամյա աղջիկը 400 կիլոգրամ քաշ ունի

Ուրալում ռուսներն ու ուզբեկները հայերի «կոտորած» էին ծրագրել

Գիտնականները կարողացել են բացահայտել ծերության գենը և ազդել դրա վրա

Ում հետ ամուսնանալ. ընտրեք տղամարդու Ձեր տեսակը

Միջոցներ աչքերի հոգնածության դեմ. վերականգնեք նրանց փայլը

Շակիրան և Պիկեն երեխայի են սպասում

Երբ հանգցնում եք ննջասենյակի լույսը

Իսպանիա-Իտալիա՝ հուլիսի 1-ին

Դիմա Բիլանի նոր սիրեցյալը. համբուրվել են տեսախցիկների առաջ /լուսանկար/

Կրասնոդարում զոհերի թիվը 199-ի հասավ

Վախը դանդաղեցնում է ծննդաբերության գործընթացը

32 տարի անց կինը վերականգնել է քիթը, որը կտրել էր դաժան ամուսինը

Ամառային թարմացնող դիմակներ դեմքի մաշկի համար

Զիդանը կմարզի Ֆրանսիայի ընտրանին 10 տարուց

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄՌԿԵՑՈՒՑԻՉ ԿԱԴՐԵՐ(ՎԻԴԵՈ)

Մեկ գիշերվա սեքսը կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ դառնալ. հետազոտություն

Կրասնոյարսկում 10 օր է փնտրում են 16-ամյա Սյուզաննա Հովհաննիսյանին

Поиск

Главная » 2013 » Апрель » 4 » Մանկաբույժի՞ մեղքով Մուրացանի մանկական հիվանդանոցում մահացավ առողջ երեխան
13:13
Մանկաբույժի՞ մեղքով Մուրացանի մանկական հիվանդանոցում մահացավ առողջ երեխան
Մանկաբույժի՞ մեղքով Մուրացանի մանկական հիվանդանոցում մահացավ առողջ երեխան

Ապրիլի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ լուսաբացին, Հատիս գյուղում, գյուղի բնակիչներ՝ ամուսիններ 27-ամյա Գոռ Ղարիբյանի և 18-ամյա Լիլիթ Գասպարյանի 2-րդ երեխան ՝ տղան, 4,5 ամսական Կարեն Ղարիբյանը, մահանում է: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Լիլիթի մայրը՝ Հասմիկը, պատմում էր, որ «Կարենը ծնվել է 2012թ. նոյեմբերի 14-ին, և ծնունդը եղել է բարեհաջող, երեխան էլ ծնվել է առողջ և փարթամ»: 

Մարտ ամսի 2-րդ կեսերին երեխայի ծնողները՝ հայրն ու մայրը, նկատում են, որ երեխան հազում է, ինչն անհանգստացնում է ծնողներին, ովքեր էլ երեխային տեղափոխում են Երևանի Մուրացանի մանկական հիվանդանոց: Այնտեղ երեխային զննում է մանկաբույժ Ռուզաննա Մարգարյանը, ով ծնողներին հայտնում է, թե կարիք չկա անհանգստանալու. «լսել եմ երեխայի թոքերը, նրանք մաքուր են, վտանգավոր ոչինչ չկա, պարզապես երեխայի կոկորդում խորխ է հավաքվում»: 

Ռ. Մարգարյանը կոկորդի խորխը վերացնելու նպատակով հանձնարարել է ծնողներին, որպեսզի երեխային խորխահան սիրոպ տան: Այդ ամենը լսելուց հետո հայրը՝ Գոռը, բժշկուհուն հայտնել է, որ ցանկանլի է, որպեսզի երեխան մնա հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, իսկ երբ պատասխանել են, որ դրա կարիքը չկա, հայրը մի քանի անգամ պնդել է, սակայն բժշկուհին մերժել է՝ հայտնելով. ոչ մի լուրջ բան չկա, երեխայի կոկորդի խորխը կարող եք տան պայմաններում բուժեք: 

Երեխային բերելով տուն՝ մայրը՝ Լիլիթը, գրեթե ամեն օր հեռախոսով կապի մեջ է եղել բժշկուհու հետ, ով Լիլիթի անհանգստությանը անընդհատ պատասխանել է, թե դա նորմալ է: Լիլիթն անգամ պնդել է, որ երեխայի մոտ ոչ մի առաջընթաց՝ դեպի դրականը չկա, բժշկուհին նորից նշել է, թե դա նորմալ բան է, կանցնի: Ապրիլի 1-ին ծնողները տեսնում են, որ երեխան երկար է քնել, և որոշ ժամական անց երեխային հայտնաբերում են օրորոցում՝ մահացած վիճակում: Նույն օրը երեխային տեղափոխել են Աբովյանի բժշկական կենտրոնի դիահերձարան, որտեղ դիահերձումից հետո ծնողներին հայտնել են, որ երեխայի մահվան պատճառը երկկողմանի թոքերի բորբոքման խորացված վիճակն է, այսինքն՝ խորացված թոքաբորբ է երեխան ունեցել, և եթե ժամանակին երեխան ստանար անհրաժեշտ բուժօգնություն, ապա վիճակը ծայրահեղ չէր դառնա, և հնարավոր կլիներ հիվանդանոցային պայմաններում երեխայի բուժօգնությունն իրականացնել: Ծնողները հայտնում են, որ իրենց նպատակն է, որպեսզի նման վայ մանկաբույժը երբևիցե չառընչվի երեխաների բուժման հետ, ում թերի աշխատանքի պատճառով մահացավ երեխան, ու միևնույնն է՝ հետ չենք բերի, սակայն գոնե հետագայում կկանխվի երեխաների անհեթեթ մահը, իսկ դա մյուս բժիշկներին դաս կլինի, որ ֆարինդասկոպը ականջին դնելով բժիշկ չեն դառնում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գոռն ու Լիլիթը ունեն մեկ այլ տղա՝ 2 տարեկան Ռոբերտը: 

Իսկ հիմա ծնողները սպասում են դատական փորձաքննության գրավոր պատասխաններին, որպեսզի այդ պատասխանների հիման վրա դիմեն պատկան մարմիններին:

http://shamshyan.com

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 782 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024