Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 12:29
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

“Տատու” խմբի նախկին անդամ Յուլիա Վոլկովան արձակուրդն անց է կացնում սիրուհու հետ /ֆոտո/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Մադոննան ցուցադրել է հետույքը(ՎԻԴԵՈ)

Թշվառների սեւ-սպիտակ լուսանկարների հոյակապ շարք՝ Լիի Ջեֆրիզից

Ադրբեջանցի երկու զինվոր պայթել է ականի վրա

Աշխարհի ամենատգեղ շունը կստանա հազար դոլար պարգեւ

Հոգեբանները պարզել են լավագույն վայրը ծանոթություններ հաստատելու համար

Աստղերն առանց շպարի (ֆոտո)

Կրասնոյարսկում 10 օր է փնտրում են 16-ամյա Սյուզաննա Հովհաննիսյանին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Մերսում

Արդյո՞ք մարդիկ ունակ են ընկերության հակառակ սեռի հետ

19-ամյա աղջիկը 400 կիլոգրամ քաշ ունի

Լիլիթ Հովհաննիսյանը պատասխանում է մեղադրանքներին

Լրագրողները րոպեների ընթացքում դատարկել են գարեջրի սառնարանը

Ի՞նչ է անհրաժեշտ երիտասարդ մնալու համար

Մեծ կուրծք` մեծ պրոբլեմներ 2937 | 0 | 0 | 0

Քիմ Քարդաշյանը մորաքույր է դարձել

68 հոթ-դոգ` 10 րոպեում

Поиск

Главная » 2013 » Апрель » 26 » Մարդկային 3 գոյավիճակները
16:39
Մարդկային 3 գոյավիճակները

Գոյավիճակները մարդկանց բաժանում են 3 տեսակի` առաքինության, կրքի և տգիտության, որոնցից յուրաքանչյուրի գործունեության ոլորտը տարբեր է: Այդ խմբերը կարելի է հեշտությամբ տարբերել` հիմնվելով նրանց հետաքրքրությունների, հակումների և գործերի վրա:Սակայն Երկրի վրա յուրաքանչյուրն ապրում է իր ցանկություններին համապատասխան, ուստի կարող է մի գոյավիճակից անցնել մյուսին զարգացման կամ հետզարգացման պատճառով: Ինչ խոսք, այստեղ ընտրությունը մնում է մարդուն, որը կապված է իր միջավայրի, ապրելակերպի, ստացած կրթության և շատ այլ հարցերի հետ:

1. Առաջինն առաքինության գոյավիճակն է,որը բարդ է համարվում մյուս երկուսից: Այն ձգտում է դեպի երջանկություն, դեպի գիտելիքներ և իմաստություն: Այդ մարդն իր հոգու խորքում ունի և՛ երջանկության, և՛ իմաստնության զգացումը, ինչպես նաև ծնված է գիտելիքների պատկառելի պաշարով: Նրա գործունեության դաշտը մաքուր է, լուսավորված է գիտությամբ, իր կամքից անկախ նաև իշխող է իր շրջապատում: Նա ծնվում է Երկրի վրա վերը նշված որակները զարգացնելու, կատարելագործելու և մարդկանց օգնելու նպատակով: Եթե առաքինության գոյավիճակում ծնված մարդը կարողանում է ապրել այնպես, որ բարձր է պահում իր որակը, չի խառնում մյուս երկուսին, տրվում է իսկական գիտությանը, թափանցում է կյանքի գաղտնիքների ոլորտը, նա ազատագրվում է իր թույլ տված մեղքերի հետևանքներից: Եթե նա կարողանում է հաղթահարել իր կրքերը, իսկ գիտության շնորհիվ իր ողջ օրգանիզմն է լուսավորում, ապա նրա գերիշխանությունը շրջապատի նկատմամբ արտահայտվում է առաքինությամբ: Այդ գոյավիճակից ծնվում է իրական գիտությունը, նա հասնում է աստվածային բնույթի, ազատագրվում է ամեն տեսակի տառապանքներից արդեն Երկրի վրա:

Ինչո՞վ է արտահայտվում նրա ապրելակերպը Երկրի վրա, ինչպե՞ս ճանաչել այդ տեսակը: Նա սիրում է լուսավորություն: Նա իրեն բարձր է պահում դրանց հետևանքներից, միշտ մնում է չեզոք, անդրդվելի, աննկուն, հավասարակշռված և գիտակից: Նա մնում է հաստատակամ գովասանքի և պարսավանքի, պատվի և անպատվության դեպքում, հավասարապես լավ է վարվում բարեկամի և թշնամու նկատմամբ, հրաժարվում է նյութական գործունեությունից, և այդ դեպքում նա գերազանցում է երեք գոյավիճակները:

2. Երկրորդը համարվում է կրքի գոյավիճակը,իսկ կիրքը անսահման ցանկությունների, անհագ և այրող տենչանքի ծնունդն է: Նա մարմնավորված գոյությունը կապում է նյութական շահութաբեր գործունեության հետ: Մարդու մոտ առաջանում է խորը կապվածություն շահույթ բերող գործերին, չափազանց մեծանում են նրանց ջանքերը, զարգանում են միաժամանակ անզուսպ ցանկությունները: Ինչ հաջողություններ էլ նրանք ունենան, ինչ շքեղության մեջ էլ ապրեն կրքի գոյավիճակում ծնվածները, նրանց գործունեությունը ավարտվում է թշվառությամբ, աղքատությամբ և զղջումով: Մահից հետո նրանք նորից կծնվեն կրքի գոյավիճակում, նորից շահութաբեր աշխատանքների ոլորտում: Այդ մարդկանց մոտ զարգանում է ագահությունն ու ընչաքաղցությունը:

3. Երրորդը խավարից ծնված տգիտության գոյավիճակն է:Երբ պետք չէ, որ մարդը գիտակցաբար ընկալի որևէ ինֆորմացիա, խաբկանքը փակում է գիտակցության ճանապարհը, և մարդը չի կարողանում այն ընդունել: Այդ երևույթը կա բոլորի մոտ: Երբ նույնիսկ ամենագիտուն մարդը ցանկանում է որևէ բան, որը նրան չի թույլատրվում հասկանալ, խաբկանքը, որն առանձին գործող ուժ է, փակում է լուսավորության ճանապարհը, և տվյալ միտքը չի հասնում մարդու գիտակցությանը: Ահա թե ինչու չի կարելի ստիպումով սովորեցնել մարդուն:

Իսկ երբ մարդը ծնված է տգիտության գոյավիճակում, նրան խավարն ու խաբկանքը հաճախ են այցի գալիս: Դրա արդյունքը մարդու մոտ արտահայտված ծուլությունն է, անհոգությունը, խենթությունը, տգիտությունը և քնելու մեծ ցանկությունը: Հասուն մարդու համար 6 ժամվա քունն էլ բավական է, իսկ երեխաներին և երիտասարդներին` 8 ժամվա, այնինչ տգիտության գոյավիճակում ծնվածին 10-12 ժամն էլ չի բավարարում: Այդպիսի մարդիկ միշտ ընկճված տեսք ունեն և անձնատուր են լինում թմրեցնող նյութերի և քնի: Նրանց հետզարգացումը կարող է հասցնել կենդանու մակարդակի և նորից ծնվելիս արդեն այն կարտահայտվի նաև մարմնով: Նա այդ վիճակից զարգանալով պետք է բարձրանա և մեծ դժվարություններ ապրելով նորից մարդ ծնվի: Սա նշանակում է, որ մարդիկ նրանց մեղադրելու փոխարեն պետք է օգնեն, տարրական գիտելիքներ պետք է հաղորդեն նրանց, ներքաշեն որևէ գործունեության մեջ` կործանումից փրկելու համար: Պարտադիր ուսուցումը նրանց անհրաժեշտ է:

Եթե դուք որոշել եք ամուսնանալ, նախ ձեզ համար պարզեք, թե դուք ինչ վիճակում եք ծնվել, և ինչ հակումներ ունեք:

LoveYou.am

Просмотров: 476 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024