Հետաքրքիր Փաստեր Пятница, 19.04.2024, 08:30
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Անանն ու Ասադը քննարկել են խաղաղության ծրագիրը

Լեդի Գագան իր նոր կոմպոզիցիան նվիրել է արքայադուստր Դիանային

Ի՞նչն է ստիպում կանանց դիմահարդարման միջոցներ գնել. հետազոտություն

Ի՞նչ է իրականում ցանկանում տղամարդն անկողնում

Ինչպես ճիշտ հաճոյախոսել. հաճոյախոսության տեխնիկա

Դերասանուհին ամուսնացել է կնոջ հետ

Անհաջող սիրային կապ. ինչպես հասկանալ

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Վարդան Ասլանյանի ''հերոսությունը'' Կալիֆորնիայում (վիդեո)

Միայնակությունը նվազեցնում է կյանքի տևողությունը. հետազոտություն

Իսպանացի ֆանատներն ու Իկեր Կասիլիասի ընկերուհին (լուսանկարներ)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ուսուցիչն արտասովոր լուծում է գտել երեխաների առաջադիմությունը բարձրացնելու համար

Աստղերն առանց շպարի (ֆոտո)

Աննա Զավալսկայան համբուրվել է անծանոթուհու հետ

Վախը դանդաղեցնում է ծննդաբերության գործընթացը

Լավագույն քաղաքը տղամարդկանց համար

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք 2

Մարկ Սաղաթելյանը Facebook-ով իր շնորհակալությունն է հայտնել ընտանիքին և ընկերներին

Արժե՞ արդյոք խոսել սեքսից հետո

Поиск

Главная » 2012 » Октябрь » 11 » Մարմնավաճառությունը Հայաստանում ծաղկում է ապրում ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց շրջանում
21:32
Մարմնավաճառությունը Հայաստանում ծաղկում է ապրում ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց շրջանում
Մարմնավաճառությունը Հայաստանում ծաղկում է ապրում ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց շրջանում

''Ավանգարդ''-ը գրում է. ''Ռեժանս'' համալիրի մոտ աշխատող ավտոհսկիչների կավատության մասին արդեն շատերն են խոսում: Մի շարք լրատվամիջոցներ շտապել են տեղեկություններ հաղորդել հանցագործության բացահայտման մասին: Ու հասարակությունն էլ, երևի, ուրախացել է, որ մեր ազգային մենթալիտետն աղավաղող մի փաստ ևս բացահայտվել է: Բայց արդյո՞ք նման բացահայտումները բավական են, որպեսզի իսպառ չգոյանա մարմնավաճառությունը, որպեսզի մեր իրականությունից դուրս մղվի ''հնագույն մասնագիտության'' սինդրոմը: Հավանաբար` ոչ, որովհետև մասնավորաբար վերջին տարիներին մարմնավաճառությունը չափազանց մեծ ծավալներ է ընդգրկել ու տարածվել փոքրիկ Հայաստանում:

Այսօր մարմնավաճառների ծառայությունների ''կազմակերպման'' վայրեր են դարձել հյուրանոց կոչվող այն բազմաթիվ հաստատությունները, որոնց թիվն անցնում է մի քանի տասնյակից: Երբ հյուրանոցում ապրելու ժամկետ է սահմանվում երեք ժամը, ինքնին պարզ է դառնում, որ դա ոչ թե կեցության, այլ մարմնավաճառների ծառայություններից օգտվելու վայր է: Նման հյուրանոցներով համալրվում են հանրապետության մյուս քաղաքները, բազմաթիվ ճանապարհային մոթելները, անգամ` էլիտար համարվող բաղնիքները:

Ամենապարզ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանը կարող է համարվել ''հասարակաց տների'' քանակով շատ երկրների չզիջող պետություններից մեկը, ուր չօրինականացնելով մարմնավաճառությունը, այնուհանդերձ նրա համար ստեղծվել են բոլոր բարենպաստ պայմանները:

Մարմնավաճառությունը Հայաստանում ծաղկում է ապրում ոչ միայն կանանց, այլև` տղամարդկանց շրջանում: Մեծ թվով երիտասարդ միասեռականներ իրենց ծառայություններն են մատուցում ինչպես այգիներում, այնպես էլ նշված հյուրանոցներում ու բաղնիքներում: Այս ամենից, իհարկե, օգտվում են կավատները, ովքեր իրենց համար յուրօրինակ բիզնես-դաշտ են ձևավորել: Որևէ մեկի համար այս ամենը գաղտնիք չէ, շատերը գիտեն այս մասին, գիտեն նաև օրինաստեղծներն ու օրինապահները, սակայն: Ստացվում է, որ շատերի համար ձեռնտու է այս իրավիճակը:

Հյուրանոց կոչվածներից շատերի տերերը պետական պաշտոնյաներ են, անգամ պատգամավորներ, հենց նրանք են կարողացել տեր դառնալ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող տարածքների: Ուրեմն, նրանք երբեք էլ համաձայն չեն լինի բացահայտումներին, երբեք չեն կամենա, որ մեզանում հրապարակայնորեն խոսեն մարմնավաճառության և կավատության մասին: Ինչպես տևական ժամանակ լռություն էին պահպանում թրաֆիքինգի, կանանց սեռական շահագործման մասին: Այսօր էլ Հայաստանից արևելյան երկրներ են տարվում կանայք, այսօր էլ Հայաստանն այս առումով համարվում է գլխավոր մատակարարներից մեկը:

Ինչպե՞ս պայքարել այս ամենի դեմ, ինչպե՞ս մեզանից հեռացնել ամոթալի երևույթը, որը, դժբախտաբար, խոր արմատներ է նետում: Գուցե, իսկապես, անհրաժեշտ են հանրային քննարկումներ և լսումներ, օրենսդրական նախաձեռնություններ:


mamul.am

Просмотров: 541 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024