Հետաքրքիր Փաստեր Пятница, 03.05.2024, 22:36
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Անժելան նորից օրակարգում. Կարենը ապացուցում է հաճույքը

NBA-ի մարզիկը տան խոհանոցում բանկոմատ է տեղադրել

Ինչպիսի՞ համբույրներ են դուր գալիս տղամարդկանց

Հայաստանում կանցկացվի տոլմայի փառատոն. Տոլման ամբողջությամբ եւ միմիայն հայկական կերակրատեսակ է

Սոբչակն անփոխարինելի է

Գիտնականները կանանց կրծքի մեծացման կապակցությամբ անհանգստություն են հայտնում

Սիրո լեզուն, այնուամենայնիվ, գոյություն ունի

Նախկին նախագահը կրկին հայր կդառնա

Կանայք ավելի շատ են հակված ուժեղ գլխացավեր ունենալու «կանացի» գենի պատճառով

Բժիշկները սխալմամբ հեռացրել են հիվանդի կոնքոսկրը

Կենդանակերպի ո՞ր նշանի տղամարդիկ են հակված դավաճանության

Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցները մահակներով դաժանորեն ծեծել են հային

Բրիտանուհին 99 մլն-ով ավելի շատ գույն է տեսնում, քան սովորական մարդիկ

Մադոննայի դուստրը կրկին աղմուկ է բարձրացրել իր պահվածքով /ֆոտո/

Մադոննան ցուցադրել է հետույքը(ՎԻԴԵՈ)

Ուղեվարձը թանկացավ, իսկ ծառայության որակը վատանում է

Աստղերը` հղիության շրջանում (ՖՈՏՈ)

«Մարզված» շրթունքներ. շրթներկը չի ծածկում անխնամ վիճակը

Թաիլանդուհին նկարում է կրծքերով(Վիդեո)

Поиск

Главная » 2013 » Հունիս » 5 » Մասնագետի խորհուրդները. ազատվում ենք սեռական բարդույթներից
07:48
Մասնագետի խորհուրդները. ազատվում ենք սեռական բարդույթներից

Սեռական բարդույթներ առաջանում են գրեթե բոլորի մոտ: Գուցե մեկ, գուցեեւ՝ մի քանի: Սակայն բոլոր բարդույթներն էլ կարելի է հաղթահարել: Իսկ ինչպես՝ կպատմի սեքսոպաթոլոգ ՎարդուհիԱլավերդյանը:

«Տարատեսակ էրոտիկ բնույթի արտադրանքի առկայությունը (ֆիլմեր, ամսագրեր, սեքս-խաղալիքներ) շատ կանանց եւ տղամարդկանց մոտ անվստահություն են առաջացնում: Մարդը սկսում է իրեն ոչ գրավիչ զգալ ինտիմ իմաստով: Որքան հաստատուն քայլերով է առաջ ընթանում սեռական հեղափոխությունը, այնքան անվստահ են դառնում մարդիկ:

Էրոտիկ եւ պոռնոգրաֆիկ բնույթի արտադրանքի առատության, կինոյի եւ էստրադայի աստղերի սեռական կյանքի քննարկումների արդյունքում պարզ մարդիկ սկսում են կարծել, թե չեն համապատասխանում ինչ-որ համընդհանուր կատարյալ կերպարի:

Հոգեբաններն ու սեքսոլոգները բացահայտել են բազմաթիվ բարդույթներ եւ դրանց համար գեղեցիկ անվանումներ մտածել, օրինակ՝ «Վեներայի բարդույթ», «Տրիստանի եւ Իզոլդայի բարդույթ» եւ այլն: Միայն դրանց նկարագրությունը մի քանի էջ կզբաղեցնի: Իսկ դրանց հարցում կողմնորոշվելը սովորական մարդու համար առավել բարդ է: Սեքսում ամենատարածված խնդիրը դրանով զբաղվելու ցանկության բացակայությունն է: Ընդհանրապես կամ որոշակի պայմաններում: Եվ այդ խնդիրները կապված են բարդույթների հետ:

Եթե չեք ցանկանում սեքսով զբաղվել ցերեկը կամ վառված լույսի ներքո, ուրեմն, ամենայն հավանականությամբ, կասկածում եք սեռական զուգընկերոջ համար ձեր գրավչության հարցում, մտահոգվում եք ձեր կազմվածքի ինչ-ինչ թերությունների համար: Նման անհանգստությունը սպանում է կիրքը: Հավատացեք, սեռական գրավչությունը պարտադիր կատարյալ ուղիղ փորը եւ բարետես ոտքերը չեն: Արտաքինի եւ կազմվածքի թերություններ ունեն բոլորը, նույնիսկ՝ սուպերմոդելները. ժամանակակից ֆոտո- եւ վիդեոտեխնիկայի շնորհիվ այդ մասին արդեն ամբողջ աշխարհը գիտի: Եթե դուք տղամարդու հետ հայտնվել եք անկողնում, ուրեմն նա հենց ձեզ է ցանկանում, իսկ ձեր կազմվածքի թերությունները նրան չեն մտահոգում: Պետք չէ կենտրոնանալ 90x60x90 չափանիշների մասին: Բավական է հիշել Վերածննդի շրջանի կտավների կանանց եւ անմիջապես պարզ կդառնա. ժամանակի ընթացքում կատարելության հասարակական պատկերացումները փոխվում են, եւ դուք ամենեւին չպետք է համապատասխանեք դրանց:

Ինչպե՞ս ազատվել այդ բարդույթից: Լավագույն տարբերակը մոմերն են կամ խամրած լույսը: Նախ մեկ մոմ վառեք, հետո՝ մի քանի: Ժամանակի ընթացքում անցեք սեղանի լուսամփոփի լույսի ներքո սեռական հարաբերությունների: Շատ տղամարդիկ հավաստում են, որ կանայք կրակի լույսի ներքո դառնում են արտասովոր գրավիչ եւ սեքսուալ: Հնարավոր է՝ գաղտնիքը նրանում է, որ արթնանում են նախնադարյան մարդկանց բնազդները, որոնք պահպանում է մեր գենետիկ հիշողությունը: Քարայր, խարույկ, կին. այս ամենը տղամարդու գիտակցության մեջ շաղկապվում է: Ուրեմն մի կողմ նետեք ամեն ինչ եւ կրակ վառեք ձեր տանն ու ձեր տղամարդու սրտում:

«Սիրելիս, գլուխս ցավում է…» շարքից մեկ այլ բարդույթ:

Տղամարդիկ բազմաթիվ անեկդոտներ են հորինել այդ գլխացավի մասին, որը կանանց համար սեքսից հրաժարվելու պատճառ է դառնում: Եվ խնդիրն այն չէ, որ կինը ձեւացնում է: Գլուխն իսկապես կարող է ցավել: Այդ կարող է լինել հոգնածության արտահայտություն, վախին կամ աշխատավայրում սթրեսին արձագանք, ճնշման կամ տրամադրության տատանումներ եւ այլն… Բայց տղամարդն արդեն մի քանի օր սեռական սովահարության է մատնված, եւ կինը, հասկանալով, թե դա ինչով կարող է ավարտվել, դժկամությամբ հանում է հագուստը: Այդ դեպքում կարո՞ղ է կնոջ հաճույքի մասին խոսք լինել: Իհարկե՝ ոչ:

Այդ խնդրից ազատվելու համար հարկավոր է աշխատել: Անհրաժեշտ է սովորել խնդիրները թողնել ննջասենյակից, իսկ ավելի լավ է՝ բնակարանից դուրս: Կարող եք պատկերացնել, թե ինչպես եք հագուստի հետ միասին թոթափում խնդիրները, վախերն եւ չարությունը: Մի անհանգստացեք կոտրված համակարգչի մասին եւ մի զայրացեք ղեկավարի վրա, մոռացեք հարեւանուհուց վիրավորվելու մասին: Այս ամենը կապոց սարքեք, ինչպես հագուստը, եւ դուրս նետեք ննջասենյակի դռնից:

Սեքսը կյանքի անքակտելի մասն է, եւ ոչ թե կարմրելու պատճառ: Ընդ որում՝ կարմրել նրա առջեւ, ում հետ սեքսով եք զբաղվում: Հիշեք այդ մասին եւ մի կողմ նետեք ձեր բոլոր բարդույթները»:

NEWS.am STYLE

Категория: 18+ | Просмотров: 525 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024