Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 20:48
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Արքայադուստրը փորձել է փախչել հյուրանոցից` առանց վճարելու

Ավտոմեքենան դարձել է կենդանաբանական այգու բնակիչ

Պամելա Անդերսոնը աճուրդի է հանում իր կրծքերը

Լիլիթ Հովհաննիսյանը պատասխանում է մեղադրանքներին

[Անիմացիա]
Что вы ожидаете

Սեքսի համար կարեւոր վիտամինները

Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ գովազդը տուգանվել է 40 մլն դոլարով (տեսանյութ)

Երեխան արգանդում ողջ է մնացել` մոր մահանալուց հետո

Հայաստանում կանցկացվի տոլմայի փառատոն. Տոլման ամբողջությամբ եւ միմիայն հայկական կերակրատեսակ է

Թբիլիսիի մոտակայքում տեղի է ունեցել քլորի արտահոսք. 70 մարդ հոսպիտալացվել է

Ինչպես ճիշտ զարդեր ընտրել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ջասթին Բիբերը` գարեջրի եւ Քիմ Քարդաշյանի մասին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Արդյո՞ք մարդիկ ունակ են ընկերության հակառակ սեռի հետ

Եթե ուզում եք առողջ լինել, պարբերաբար խմեք. խորհուրդ կանանց

Երեւանում 16-ամյա աղջիկը մետաղյա ձողով հարվածել է վաճառողի գլխին

Մարկ Սաղաթելյանը Facebook-ով իր շնորհակալությունն է հայտնել ընտանիքին և ընկերներին

Իրինա Շեյքն ու Ռոնալդուն ամուսնանում են

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 10 » Մասնագետի խորհուրդները. մազերի լամինացում տնային պայմաններում
15:32
Մասնագետի խորհուրդները. մազերի լամինացում տնային պայմաններում

Մազերի լամինացումն արդեն գեղեցկության սրահների նորույթ չէ: Սակայն շատ աղջիկներ Հայաստանում չեն պատկերացնում, թե ինչու է այն անհրաժեշտ: Մազերին հատուկ կազմ են քսում, որը վերադարձնում է դրանց առողջ եւ խնամված տեսքը: Վարսերը դառնում են ավելի ծավալուն եւ թվում են ավելի խիտ ու փարթամ, կենդանի եւ վառ: Կանայք, ովքեր արել են այս գործողությունը, վստահեցնում են, որ լամինացված մազերին ավելի դյուրին է սանրվածք անել: Դրան նպաստում է բնական ցելյուլոզը, որն ընդգրկված է մազերի լամինացման բոլոր միջոցների բաղադրությունում:

Գործողությունը, իհարկե, լավն է, բայց բավական թանկ արժե: Պարզվում է, որ ժելատինի օգնությամբ կարելի է մազերն առողջացնել գրեթե անվճար: Իհարկե, սրահում գործողությունն ավելի մեծ արդյունք կտա, քանի որ հատուկ միջոցները վերադարձնում են նույնիսկ շատ վնասված մազերի առողջ տեսքը: Տնային պայմաններում այն այդքան արդյունավետ չի լինի, փոխարենը շատ ավելի էժան է: Ե՛վ սրահում, ե՛ւ տանն արված գործողությունն արդյունք է տալիս 2-3 շաբաթ, այդ պատճառով հարկավոր է այն կրկնել ամիսը 1-2 անգամ: Իսկ ցանկալի արդյունքի հասնելու համարNEWS.am STYLE-ին խորհուրդներով օգնել է վարսահարդար Հասմիկ Դավթյանը:

«Ժելատինով մշակումից հետո վարսերը թաղանթով են պատվում, ինչի շնորհիվ մազերի մակերեսը հարթվում է, լրացուցիչ ծավալ է ստացվում: Բացի այդ, թաղանթը մազերը պաշտպանում է արտաքին բացասական ազդեցություններից: Այդ պատճառով եթե վարսերը չորացնում եք վարսահարդարիչով կամ սանրվածք եք անում, ժելատինով լամինացումն այն է, ինչ ձեզ անհրաժեշտ է: Ժելատինում բազմաթիվ օգտակար նյութեր կան (պրոտեին, կոլագեն, սննդային ցողուններ, ամինաթթուներ, վիտամիններ եւ միկրոտարրեր):

Գոյություն ունեն տնային պայմաններում ժելատինով լամինացման բազմաթիվ բաղադրատոմսեր: Ներկայացնենք ամենատարածվածը:

Վերցրեք 1 ճաշի գդալ ժելատին, 3 ճաշի գդալ տաք ջուր, 1-2 ճաշի գդալ դիմակ, որը համապատասխանում է ձեր մազերին:

Ժելատինը տաք ջրում լուծեք, 15 րոպե թողեք, որպեսզի ուռչի: Զանգվածը տաքացրեք եւ գոլորշու վրա լավ խառնեք, որպեսզի գնդիկներ չմնան: Ավելացրեք շուրջ 2 ճաշի գդալ մազերի դիմակ: Զանգվածը պետք է թանձր թթվասերի տեսք ունենա:

Ժելատինով մազերի լամինացման համար գործողությունների հերթականությունն այսպիսին է.

  • Գլուխը լվանալ;
  • Մազերը չորացնել սրբիչով, այլ ոչ թե վարսահարդարիչով;
  • Ժելատինե զանգվածը քսել թեթեւակիորեն խոնավ մազերին;
  • Գլխին պոլիէթիլենից գլխարկ հագնել եւ սրբիչով փաթաթել;
  • 40 րոպե սպասել՝ միաժամանակ սրբիչի վրայից վարսահարդարիչով չորացնելով մազերը;
  • Դիմակը սառը ջրով լվանալ:

Ներկայացված լամինացնող կազմը հարմար է բոլոր տեսակի մազերի համար: Կարելի է ավելացնել նաեւ այնպիսի բաղադրիչներ, որոնք լավ ազդեցություն են թողնում հենց ձեր վարսերի վրա: Դա չի վնասի մազերը, հակառակը, կուժեղացնի լամինացնող կազմի արդյունքը»:

NEWS.am STYLE

Просмотров: 571 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024