Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 17:00
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ուղեվարձը թանկացավ, իսկ ծառայության որակը վատանում է

Ինչպես իմանալ, որ դավաճում է. 5 նախանշաններ

Առաջադեմ դեռահասների նախընտրած կյանքը. Եվ կույս մնալ, եւ հաճույք ստանալ

Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցները մահակներով դաժանորեն ծեծել են հային

Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ գովազդը տուգանվել է 40 մլն դոլարով (տեսանյութ)

Աճպարարին հոսպիալացրել են վտանգավոր հնարքի ձախողման արդյունքում

Էյֆելյան աշտարակը 370 մարդու կյանք է “խլել”

Կուբանի ջրհեղեղի հետեւանքով անհետ կորած է համարվում Դավթյանների ընտանիքը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Կանայք ավելի շատ են հակված ուժեղ գլխացավեր ունենալու «կանացի» գենի պատճառով

Ավտոմեքենան դարձել է կենդանաբանական այգու բնակիչ

Մասնագիտություններ, որոնք գիրացնում են

Ֆիլիպ Կիրկորովը կրկին հայր է դարձել

Ադրբեջանցի երկու զինվոր պայթել է ականի վրա

Մոլագարը բռնաբարել և սպանել է 29 կանանց

Ավրաամ Ռուսոն Հայաստանի քաղաքացիություն է ստացել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Թոնի Բրեքսթոնը` «հայավարի» Video

Поиск

Главная » 2013 » Ноябрь » 14 » Մեկ սենյականոց բնակարան: Ինչպե՞ս զբաղվել սեքսով, որ փոքրիկը չարթնանա
21:22
Մեկ սենյականոց բնակարան: Ինչպե՞ս զբաղվել սեքսով, որ փոքրիկը չարթնանա

Impoqrik.am-ը գրում է.

Երիտասարդ զույգի համար մեկ սենյականոց բնակարանը, թվում է, մեծ տարածք, միայն թե չապրեն ծնողների հետ: Իսկ  ինչպե՞ս վարվել, եթե փոքրիկը քնում է նույն սենյակում ծնողների հետ, մինչ ո՞ր տարիքը կարելի է նրա ներկայությամբ սեքսով զբաղվել և ինչպե՞ս վարվել, երբ փոքրիկը մեծանում է և արդեն «նեղվածք» է տանը երեքի համար:

Մի ամբողջ խորհրդային  սերունդ մեծացել է նմանատիպ պայմաններում: Եվ, փառք Աստծո, նրանք ողջ են և հոգեպես առողջ:  Այլ բան է, որ ժամանակակից երեխաներն ավելի բանիմաց են,շատ բան գիտեն  ինտիմ կյանքի

մասին և դժվար թե վեցամյա փոքրիկը հավատա, որ դուք սպորտով եք զբաղվում:

 

Ինչ անել այս իրավիճակում.

 

  • Բնակարանային հարցը կարելի է լուծել միջնապատի միջոցով: Եթե տարածքը թույլ չի տալիս նման վերափոխում, ապա փոխեք «տեղաբաշխումը»: Չէ որ բացի սենյակից,  տանը կա նաև խոհանոց և լոգարան: Համաձայնեք, մշտապես  սենյակում սեքսով զբաղվելն անգամ ձանձալի է:
  • Կարող եք նաև նրանց համար արձակուրդ կազմակերպել և հանգստյան օրերին տատիկի մոտ թողնել: Կարելի է նաև խոհանոցի մի անկյունում նրա համար փոքր անկողին դնել կամ ամռանը նույնը անել պատշգամբում: Հավատացեք՝ Ձեր փոքրիկն ինքը մեծ հաճույքով այնտեղ կառանձնանա և կգիշերի, որպեսզի հնարավորություն ունենա միայնակ լինել և ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվել:
  • Որպեսզի սեքսը լինի հնարավորինս անձայն, պետք է ընտրել ճիշտ դիրքեր: Միսիոների և ձիավարի դիրքերն այս պարագայում բացարձակ տեղին չեն: Պառկեք՝ դեմքով միմյանց: Թող շարժվի միայն տղամարդը՝ դանդաղ շարժումներով: Կամ ընդունեք գդալի դիրք՝ կինը կողքի է պառկում՝ մեջքով դեպի տղամարդը:
  • Կարելի է զերծ մնալ անախորժություններից, եթե ժամանակին փոքրիկին պատրաստեք դրան: Դուք և Ձեր ամուսինը չպետք է ամաչեք նրա ներկայությամբ միմյանց գուրգուրելուց: 5 տարեկանից բարձր երեխաների համար կան  սեռական դաստիարակության գրքեր՝ նրանց համար մատչելի լեզվով: Ժամանակ առ ժամանակ միասին նայեք գիրքը և  առանց ամաչելու  բացահայտ խոսեք նրա հետ: Եվ եթե հանկարծ պատահմամբ արդեն չափահաս երեխան տեսնի ձեզ սեքսով զբաղվելիս, ապա  կարիք չի լինի նրան տալ բազմաթիվ հորիված բացատրություններ:
Категория: 18+ | Просмотров: 959 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024