Հետաքրքիր Փաստեր Пятница, 17.05.2024, 11:41
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Կրասնոյարսկում 10 օր է փնտրում են 16-ամյա Սյուզաննա Հովհաննիսյանին

NBA-ի մարզիկը տան խոհանոցում բանկոմատ է տեղադրել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Րաֆֆու փողոցում ''ՌԱՖ'' է այրվել (ֆոտո)

«Մարիաննա» կաթնամթերքի արտադրամասում պայթյունից տուժածը դեռ ամբողջությամբ գիտակցության չի եկե

Մովսեսը շատ ջանքեր չի գործադրել, ճակատագիր էր. ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆ

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Մադոննան ցուցադրել է հետույքը(ՎԻԴԵՈ)

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Երեխաներին սպանած մայրը ձեւացրել է, թե ինքնասպանության փորձ է կատարել

Նռան հյութը կտրուկ ուժեղացնում է սեռական ցանկությունը. շոտլանդացիների բացահայտումը

Երջանիկ լինելու ամենահեշտ միջոցը

Ռեստորանի տիրուհին մահացել է այն բանից հետո, երբ իր հաստատությունում նախաճաշել է Օբաման

Դիմա Բիլանի նոր սիրեցյալը. համբուրվել են տեսախցիկների առաջ /լուսանկար/

Սքարլեթ Յոհանսոնը կմարմնավորի պոռնո լեգենդին /ֆոտո/

Հայաստանցիները տպավորիչ արդյունքներ են գրանցում պոռնոկայքեր այցելելով

32 տարի անց կինը վերականգնել է քիթը, որը կտրել էր դաժան ամուսինը

Պամելա Անդերսոնը աճուրդի է հանում իր կրծքերը

Поиск

Главная » 2012 » Օգոստոս » 15 » Մելինեի ամուսինը անհիմն խանդել է, ենթարկել ֆիզիկական եւ հոգեբանական բռնության
10:54
Մելինեի ամուսինը անհիմն խանդել է, ենթարկել ֆիզիկական եւ հոգեբանական բռնության

Մելինե Առուստամյանը  ամուսնացել է  5 տարի առաջ եւ այդ տարիների ընթացքում ունեցել է 2 երեխա: Կինն ամուսնանալիս ունեցել է իր սեփական բնակարանը, սակայն ամուսնությունից հետո ամուսինը որոշել է բնակարանը վաճառել եւ հողամաս գնել` նոր տուն կառուցելու համար: Բայց բնակարանը վաճառելուց հետո նոր ձեռք բերած բնակարանի սեփականության իրավունքը ամուսինը գրանցվել է իր անվամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Մելինե Առուստամյանը (անունը փոխված է-խմբ.) եւ ավելացրեց, որ տան անվանափոխությունից հետո ամուսինը սկսել է անհիմն խանդել իրեն, արգելել է աշխատել, ենթարկել է ֆիզիկական եւ հոգեբանական  բռնության:

«Պարբերաբար ենթարկում էր ծեծի, թույլ չէր տալիս անգամ տանից դուրս գալ եւ այլն: Արդեն մեկ տարուց ավելի է` ինչ ես օգտվում եմ Ազգային Թեժ Գիծ ծառայությունից, ստանում եմ իրավաբանական եւ հոգեբանական խորհրդատվություն, սակայն ոչ մի կերպ չեմ կարողանում իմ մեջ ուժ գտնել եւ դատական կարգով ամուսնալուծվել»,- ավելացրեց Մելինե Առուստամյանը:  Բայցեւայնպես, վերջերս հերթական բռնությունից հետո, վերջնականապես  որոշել է, որ պետք է դիմի դատարան: Այդ նպատակով այցելել է Կանանց իրավունքների կենտրոնի ճգնաժամային կենտրոն, ներկայացրել համապատասխան փաստաթղթերը, որպեսզի կենտրոնի իրավաբանը կազմի հայցադիմում եւ ներկայացնի դատարան: Կենտրոնի իրավաբանը փորձել է խոսել նաեւ ամուսնու հետ, բացատրել ստեղծված իրավիճակը, սակայն ամուսինը ոչինչ չի պատասխանել:  Բայց երբ հայցադիմումը ներկայացվել է դատարան եւ արդեն նշանակված է  եղել  դատական նիստը, ամուսինները կրկին միացել են:

«Կրկին դիմեցի Կանանց իրավունքների կենտրոն: Այս անգամ նպատակս լիովին այլ էր: Ամուսնուս հետ վերջնական զրույցի ընթացքում նա ինձ խնդրեց հայցադիմումը հետ վերցնել, քանի որ զրուցել էր իրավաբանի հետ եւ  հասկացել իր սխալները` ցանկանալով դրանք ուղղել: Նա խնդրեց  եւս մեկ հնարավորություն տալ իրեն` վստահեցնելով, որ առանց դատարան դիմելու պարտավորվում էր առաջին իսկ  պահանջով տունը անվանափոխել իմ անվամբ»,- պատմեց Մելինե Առուստամյանը:

Նրա խոսքով, այսօր իրենք կրկին միասին են ապրում, մեծացնում իրենց երեխաներին` փորձելով չհիշել անցյալը, ապրել ներկայով եւ շարժվել առաջ: Սակայն Մելինեն խորհուրդ է տալիս նման իրավիճակում հայտնված կանանց դիմել Կանանց իրավունքների կենտրոն, քանի որ վերջիններս իրենց իրավաբանական եւ հոգեբանական խորհրդատվությամբ օգնում են ստեղծված իրավիճակից դուրս գալու ճիշտ ճանապահ ցույց տալ:

Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության, օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 614 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024