Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 08.05.2024, 11:06
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը մեղրամիսն անց է կացնում էժանագին հյուրանոցում

Ամերիկուհուն չեն ցանկացել թողնել ինքնաթիռ նստել կիսամերկ կրծքերի պատճառով

95 տարեկանում մահացել է ամերիկացի օսկարակիր Էռնեստ Բորգնայնը

Կրասնոդարում արտակարգ իրավիճակ է. զոհերի թիվը 99 է

Ջոլին եւ Փիթը ներկա չեն եղել սեփական հարսանիքին

Հայաստանը՝ ՍԵՌԱԿԱՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ենթակա կանանց ԱՂԲՅՈՒՐ

Երջանիկ լինելու ամենահեշտ միջոցը

Ինչպես ճիշտ հաճոյախոսել. հաճոյախոսության տեխնիկա

Հայ դեռահասները սեռական “ուսուցումը” սկսում են մարմնավաճառների մոտ

65-ամյա պապիկը հղիացել է

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Քիմ Քարդաշյան. “Ես հայուհի եմ, իսկ մենք բավական մազոտ ենք”

Միշոն ու ՀՏ Հայկոն հաշտվել են

Ավստրալուհին լողալով կանցնի Կուբայից Ֆլորիդա 50 ժամում

Սնկային հիվանդությունները գլուխ են բարձրացնում գարնանը և ամռանը. բժիշկ

Կանայք ավելի՞ լավ են գրում սեքսի մասին

Հայաստանը 4-րդն է շախմատային երկրների շարքում

32 տարի անց կինը վերականգնել է քիթը, որը կտրել էր դաժան ամուսինը

Поиск

Главная » 2012 » Декабрь » 12 » Մի՞թե ես էն տղամարդն եմ, որ կինս աշխատի
17:20
Մի՞թե ես էն տղամարդն եմ, որ կինս աշխատի
Մի՞թե ես էն տղամարդն եմ, որ կինս աշխատի

Հայ տղամարդկանց բավականին մեծ մասին բնորոշ մտածելակերպից, թե կնոջը տարաբնույթ վտանգներից հեռու պահելու մղումից ելնելով` բազմաթիվ ամուսիններ արգելում են իրենց կանանց աշխատել: «Մի՞թե ես էն տղամարդն եմ, որ կինս աշխատի: Ինչ է, չե՞մ կարող ապրուստս վաստակել»,- պատճառաբանում են նրանք:Շատերն էլ հարկ չեն համարում անգամ մեկնաբանել իրենց արգելքը, քանի որ իրենց «ոչ»-ը քննարկման ենթակա չէ: Սակայն պարզից էլ պարզ է, որ խոսում է ամուսնու խանդն ու «սեփականատիրական» զգացումը. «Ինչո՞ւ պետք է կինս շփվի այլ տղամարդկանց հետ, ինչը անխուսափելի է, եթե նա աշխատի»:

Խնդիրն, իհարկե, անհատական է, և բազմաթիվ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ տարբեր վերաբերմունք ունեն կնոջ աշխատել-չաշխատելու հարցին: Ուստի իրավիճակի վերաբերյալ իր մասնագիտական կողմնորոշումը խնդրեցի ուղղել հոգեբան Դավիթ Ջամալյանին, ում պնդմամբ խնդիրն իսկապես եղել և մնում է ամենաարդիականներից մեկը բազմաթիվ զույգերի համար:

ՀՈԳԵԲԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ
«ՄԻԱՅՆ ԹԵՐԱՐԺԵՔ ՏՂԱՄԱՐԴԸ ԿԱՐԳԵԼԻ ԿՆՈՋՆ ԱՇԽԱՏԵԼ»

Խնդիրը նրանում է, որ տղամարդը իր էությամբ ուժի մարմնացում է, և ենթագիտակցորեն թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ առկա են սեռային պատկերացումներ` ինչպիսին պետք է լինի կինը և ինչպիսին պետք է լինի տղամարդը: Ըստ էության` այս պատկերացումները համընկնում են: Այսինքն` կնոջ ընկալմամբ տղամարդը պետք է լինի ուժեղ, և հենց ուժեղ տղամարդկանց է, որ ձգտում են աղջիկները: Հանձինս տղամարդու` նրանք տեսնում են հոգեկան պատվարի, առողջ սերնդի շարունակությունը ապահովող անձնավորության:

Ի՞նչ է նշանակում ուժ: Խոսքն այս դեպքում միայն ֆիզիկական ուժի մասին չէ, կարևոր է նաև կարգավիճակը հասարակության մեջ, նրա հեղինակավոր, հարգված լինելը, կամային որակները: Տղամարդու դերը ընտանիքում ընտանիքի մատակարարը լինելու մեջ է, նրան է վերագրվում նյութական ապահովության գործառույթը: Եթե տղամարդը արգելում է կնոջը աշխատել, թերևս ունի այն մտավախությունը, որ կինը կարող է փխրուն էակի վերը նշված ընկալումից դուրս գալ և իր հզորությունը խաթարել: Որովհետև եթե կինն էլ սկսի աշխատել այնքան, ինչքան տղամարդը, վերջինս իրեն թերի կզգա, ուժեղ լինելու այդ ենթագիտակցական զգացումը կկորցնի: «Կինն էլ է աշխատում ինչքան ինքը, ինքն էլ նույնքան գումար է ստանում… Ուրեմն նա նույնքան ուժեղ է, ուրեմն ընտանիքում ինչ-որ բան այն չէ»,- մտածում են շատերը:

Բայց կա նաև խնդրի այլ կողմը: Կինը անպայման պետք է ինքնադրսևորման ոլորտ ունենա, աշխատի: Այսինքն` տանը նստելը կնոջ համար լավագույն տարբերակը չէ: Եվ տանը նստելու արդյունքում կարող ի հայտ գալ, օրինակ, բամբասկոտություն: Այն պարագայում, երբ կինը իր ակտիվությունը օգտագործելով կարող հաջողություն ունենալ, ավելի ներդաշնակ վիճակում հայտնվել: Իսկ այս դեպքում հարաբերություններն ավելի հանգիստ ու ներդաշնակ են լինում: Պարզապես կինը երբեք չպետք է նպատակ դնի հասնել տղամարդուն թե կարգավիճակով, թե ֆինանսական միջոցներ աշխատելով: Այսինքն` պետք է աշխատի, բայց ոչ ինքնանպատակ, միայն նրա համար, որ ապացուցի, թե կարող է աշխատել ամուսնու չափ: Սա անհարկի լարվածություն է առաջացնում ընտանիքում: Պետք է աշխատել աշխատելու համար, ոչ թե ինչ որ բան ապացուցելու համար: 

Ես համամիտ չեմ այն տղամարդկանց հետ, ովքեր արգելում են իրենց կանանց կամ ընկերուհիներին աշխատել: Գիտեմ բազմաթիվ օրինակներ, երբ շատ ուժեղ, կամային, հարգանք վայելող տղամարդիկ են թուլատրում իրենց կանանց աշխատել: Ցուցաբերելով այն ծայրահեղ մոտեցումը, որ կինը պետք է տանը մնա ու չաշխատի, խոսում է տղամարդու թերարժեքության մասին: Եթե տղամարդը իրեն ներքուստ ուժեղ է զգում, կնոջ աշխատանքը չի ընկալում որպես իր տղամարդկային կարգավիճակին ուղղված սպառնալիք:
Այլ կողմ էլ կա. երբ կինը սկսում է աշխատել, տղամարդու վերաբերմունքը կնոջ հանդեպ փոխվում է, ավելի է մեծանում կապվածությունը: Կինն ամեն անգամ նորովի է ներկայանում ամուսնուն: Մի քիչ էլ գումարվում է խանդը: Այսինքն` կնոջը կորցնելու զգացումը օգնում է, որ ընտանեկան հավատարմությունն ավելի ամրապնդվի, ընտանիքը կայուն մնա: Ամեն անգամ աշխատանքի գնալիս կինը իրեն հետևում է, փորձում նոր, թարմ լինել և դրանով իսկ ավելի հետաքրքիր է դառնում ամուսնու համար: Այն գիտակցումը, թե իր կինն այնքան լավն է, որ նաև այլ տղամարդկանց հետաքրքրությունն է շարժում (առանց որևէ հատուկ պատճառի, պարզապես իր գեղեցիկ լինելով) ավելի է կապում ամուսնուն կնոջ հետ:

Եվ մի բան էլ կուզեի շեշտել. աշխատել թույլ չտալը երբեք չպետք է կապել հայկական ավանդույթների հետ: Մեր հասարակությունում կան բարոյականությունը պահպանող շատ հստակ չափանիշներ, որոնք անհրաժեշտ են: Բայց հայկական մշակույթը կնամեծար մշակույթ է, հայկական մշակույթը կնոջը չի նվաստացնում, կնոջ անձը ճնշող ու արհամարհող մշակույթ չէ: Բարոյապես հասուն տղամարդը իր կնոջ աշխատելու մեջ միայն դրականը պետք է տեսնի, քանի որ դրանով ընտանիքն ավելի ամուր է դառնում:

Ամեն մարդ աշխարհ է գալիս ինչ-որ բանի համար: Եթե լավ ճանաչենք ինքներս մեզ, անպայման կգտնվի մի ոլորտ, որտեղ մենք կարող ենք ինքնադրսևորվել: Պահանջմունքերը տարբեր են. կանանցից ոմանք ծնվում են կարիեռայի համար, շատերն էլ իրենց լիովին բավարարված են զգում խաղաղ, կայուն ու բարեկեցիկ ընտանիք ստեղծելով և չեն էլ ձգտում մասնագիտական կայացման: Ամեն ինչ կախված է զույգից, բայց բոլոր դեպքերում պետք է զրուցել իրար հետ, հաշվի նստել իրար արժեքների ու ապրած զգացումների հետ: Այլապես կան բռնացող տղամարդիկ, որ իրենց կանանց իրենց իսկ ձեռքով դարձնում են վատ առումով ընդամենը «սերիալ նայող», նեղ կենցաղային խմդիրներից այն կողմ ոչինչ չնկատող, անբավարարված էակների: Երբեմն` անբավարարված բոլոր առումներով (կարծում եմ՝ ենթատեքստ պարզ է): Երբեմն հանդիպում ես կանանց, ովքեր անտեղի ագրեսիվ են, փնթփնթան, բամբասչի, և զգում ես, որ իրենք էլ մեղավոր չեն, որ դարձել են այդպիսին: Այլ բան չէր էլ կարող լինել, քանի որ տղամարդը կայանում է իր գործում, ստանում բազմազան լիցքեր կյանքից, իսկ կնոջ ներկան միօրինակ է ու տաղտկալի:
Ուրեմն` անպայման պետք է մտածել այս ամենի մասին: Եթե սիրում ես կնոջդ և ուզում ես նրան երջանիկ, ուրախ, բավարաված տեսնել, անպայման հաշվի նստիր աշխատելու նրա ցանկության հետ: Եթե լիարժեք տղամարդ ես, կարող ես էլի վերահսկել նրա գործողությունները, բացառել դավաճանության վտանգը: Կարևորը` յուրաքանչյուր պարագայում արա հնարավոր ամեն ինչ, որպեսզի կինդ չկորցնի իր կանացի ու մարդկային նկարագիրը:

աղբյուրը` erkusov.com

Просмотров: 546 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024