Հետաքրքիր Փաստեր Пятница, 29.03.2024, 01:23
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

68 հոթ-դոգ` 10 րոպեում

Կրքոտ համբույրով կարելի է այրել 30 կալորիա

Մեծ Բրիտանիայի ու Դանիայի ֆինանսների նախարարները պատահաբար համբուրվել են

Սկեսրայրը սպանել է հարսին, հետո ինքն իրեն

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սեւանը դատարկում են` շինությունները փրկելու համար

Խորհուրդներ ամուսնացած կանանց

Չինացինեը չհալչող պաղպաղակ են ստեղծել (տեսանյութ)

Գաղտնիքներ պահելը ֆիզիկապես ծանր է

Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցները մահակներով դաժանորեն ծեծել են հային

Չինաստանում 6.2 կգ-անոց երեխա է ծնվել

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Չինացի միլիարդատերը կույս հարսնացուի համար պատրաստ է 800 հազ դոլար ծախսել

Իրինա Շեյքն ու Ռոնալդուն ամուսնանում են

«Եվրո-2012»-ի ամենահետաքրքիր սանրվածքները (լուսանկարներ)

Սեքսին տանող ամենակարճ ճանապարհը

Կուբանի ջրհեղեղի հետեւանքով անհետ կորած է համարվում Դավթյանների ընտանիքը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Արքայադուստրը փորձել է փախչել հյուրանոցից` առանց վճարելու

Поиск

Главная » 2013 » Сентябрь » 9 » Մի ընտանիքի դաժան պատմություն
07:31
Մի ընտանիքի դաժան պատմություն

Հերթկան շահավետ գործարքն ավարտելուց հետո հայտնի գործարարը դուրս եկավ գրասենյակից և նստելով իր թանկարժեք մեքենան հեռացավ: Հիսունին մոտ այս տղամարդն, ում հանրությունը ճանաչում էր որպես հայտնի գործարար Արտաշես Առաքելյան , տարիներ առաջ միջակ կրպակատեր էր, բայց իր աշխատասիրության ու համառության շնորհիվ այժմ քաղաքի առաջատար սուպերմարկետների ցանցի ղեկավարն էր և վայելում էր քաղաքային բնակչության համակրանքն ու հարգանքը: Արտաշեսը քաղաքային էլիտայից հետ չմնալու համար վաճառեց քաղաքի ծայրամասում գտնվող հայրական տունը և իր կուտակած գումարով քաղաքի կենտրոնում գնեց մի քանի բնակարան իր և երեխաների համար:

Վաճառելով իր սովետական մեքենան՝ նա գնեց մի քանի թանկարժեք մեքենաներ, որոնք վարում էին բացառապես տարբեր վարորդներ: Ժամանակին բարձրագույն կրթություն չէր ստացել և որոշեց այդ բացը լրացնել իր երեխաների պարագայում. թե աղջիկն ու թե տղան սովորում էին պետական համալսարանում գերազանց առաջադիմությամբ և պատրաստ էին նույն ոգով շարունակել, քանի որ վաղուց արդեն գնված էին մնացած բոլոր քննությունների քսան միավորները: Քաղաքային էլիտայի վառ ներկայացուցիչ դառնալու համար նրան մնացել էր ընդամենը մեկ քայլ ունենալ իրենից առնվազն քսան տարով փոքր սիրուհի, իսկ սա հարուստ գործարարի համար թերևս թվարկավծներից ամենահեշտն է; Ամառային մի օր ճաշելով քաղաքի կենտրոնում գտնվող բացօթյա ռեստորանում՝ նա ծանոթացավ մի գեղեցիկ ուսանողուհու Կարինեի հետ և այդպես սկսվեց նրանց սիրավեպը: Նա սկսեց թանկարժեք նվերներ մատուցել երիտասարդ աղջկան, որպեսզի շահի նրա սիրտը և համոզիչ արդյունքի հասնելու համար աղջկա ծննդյան օրվա կապակցությամբ նրան նվիրեց շքեղ մեքենա ու հաղթանակը կատարյալ էր... Հետո հայտնի գործարարը բնակարան գնեց աղջկա համար և նրանց հանդիպումները ավելի հաճախակի դարձան: Արտաշեսը Կարինեի կողքին երեխա էր դառնում և կատարում էր նրա բոլոր քմահաճույքները:

Նրանց հարաբերություններն այնքան լրջացան, որ օրերից մի օր Կարինեն որոշեց Արտաշեսին այլևս չկիսել նրա կնոջ հետ ու խնդրեց, որ բաժանվի կնոջից:Սկզբում Արտաշեսը կտրականապես մերժեց՝ առաջ քաշելով երեխաների հանգամանքը, բայց, հանդիպելով աղջկա սառը վերաբերմունքին ,վախեցավ կորցնել նրան և տեղափոխվեց այն բնակարան, որը գնել էր Կարինեի համար: Արտաշեսն այնքան էր տարվել երիտասարդ ուսանողուհով, որ չէր էլ մտածում իր կնոջ մասին, ով եղել է իր նեղ օրերի ընկերը և ում հետ նա մի ամբողջ կյանք է ապրել: Նա միայն վախենում էր կորցնել իր երեխաներին ու նրանց սերը: Փորձում էր շաբաթվա մեջ առնվազն մի քանի անգամ հանդիպել ու շփվել նրանց հետ, սական այլևս չկար այն ջերմությունը, որը նա երբևէ զգացել էր երեխաների կողմից; Բանը հասավ նրան, որ երեխաները տարբեր պատճառներ էին առաջ քաշում հանդիպումները հետաձգելու համար:

Եվ հիմա, մոռանալով անգամ իր երեխաներին, երբեմնի նիհարիկ կրպակատերը իր երկաթյա նժույգով սլանում էր իր մոր կացարան, որպեսզի երիտասարդ կնոջ հետ գնան ռեստորան և նշեն բիզնեսում հասած իր հերթական հաջողությունը: Արտաշեսը բավական ուրախ էր, չէ որ այս նոր պայամանագիրը նոր շուկա մուտք գործելու հրաշալի առիթ էր ընձեռում: Իր հետագա անելիքների մասին խորհելով՝ նա դանդաղ ընթանում էր քաղաքի նեղ փողոցներով, երբ հանկարծ փողոցի անկյունում նկատեց իրեն այնքան հարազատ կրպակը: Ակամայից գործարարի սիրտը սկսեց արագ բաբախել և, առանց երկար բարակ մտածելու, նա արգելակեց ու սկսեց մտովի վերապրել իր հետ կատարվածը: Նրա անպատասխանատու արարքից հետո փողոցում խցանում առաջացավ և ամենածիծաղելին թերևս այն էր, որ անմիջապես նրա մեքենայի հետևում հայտնված տաքսիի տարեց վարորդը տեսնելով թանկարժեք մեքենայի համարանիշները չէր համարձակվում ազդանշան տալ և ճանապարհ պահանջել, իսկ ավելի հեռվից լսվող ազդանշանների սիմֆոնիան մեծ թափ էր հավաքում: Արտաշեսը դեռ երկար կմնար այդ վիճակում, բայց մեքենաների ազդանշանները նրան սթափեցրին և ուշքի գալով նա շարունակեց ճանապարը՝ մոռանալով թե կրպակը, թե իր անցյալը: Եվս մի քանի րոպե և նա թակում էր իր նոր բնակարանի դուռը:

Երիտասարդ կինը բացեց դուռը և կախվելով ամուսնու պարանոցից սկսեց համբուրել; Նա հագնվել էր այնպես, ինչպես ամուսինն էր սիրում և ևս մեկ անգամ հայելու մեջ նայելուց հետո Արտաշեսի ուղեկցությամբ դուրս եկավ տնից: Նրանք ուղևորվեցին քաղաքի լավագույն իտալական ռեստորան, որտեղ նախօրոք սեղան էին պատվիրել երկու հոգու համար: Ճանապարհին Արտաշեսն անդադար խոսում էր իր հաջողությունների մասին ու թեև դրանք ամենևին չէին հետաքրքրում Կարինեին, բայց այնուհանդերձ ամուսնուն չվիրավորելու համար մերթըմդմերթ ժպտում էր և գլխով անում: Կարինեին հաճելի էր ապրել Արտաշեսի հետ. դա ավելի քան հրաշալի առիթ էր օգտվելու այս կյանքի բոլոր վայելքներից, կրել միայն բրենդային հագուստ և հաճախել բարձրակարգ գեղեցկության սրահներ: Արևը գրեթե ամբողջովին մայր էր մտել, երբ Արտաշեսի մեքենան կանգ առավ ռեստորանի բակում: Իջնելով մեքենայից՝ զույգը թևանցուկ մտավ ռեստորան և նստելով սեղանի մոտ, որոշեց նախևառաջ գինի ըմպել ու նշել Արտաշեսի հաջողությունը և հետո միայն ընթրել:
–Սիրելիս ես հպարտ եմ քեզնով ու ցանկանում եմ , որ միշտ կողքիս լինես,– շշնջաց Կարինեն և դատարկեց առաջին բաժակը: – Ես սիրում եմ...–, գործարարի սիրո խոստովանությունն ընդհատվեց բջջային հեռախոսի զանգի պատճառով: Արտաշեսը խոր հոգոց հանեց ու հեռախոսը ականջին մոտեցնելով բավական մռայլ ձայնով ասաց.


–Լսում եմ – Պարոն Առաքելյան, Պարոն Առաքելյան –ԱՅՈ, լսում եմ . խոսեք –Պարոն Առաքելյան: Զանգողը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա էր, սակայն չէր համարձակվում հայտնել սարսափելի նորությունը: Այդ խառնաշփոթը լարվածություն առաջացրեց նաև Կարինեի մոտ և նա անհանգստանալով ամուր բռնեց ամուսնու ձեռքը: Հանկարծ ռեստորանում գտնվող հեռուստացույցները, որոնցով ցուցադրվում էին արտասահմանյան աստղերի լավագույն տեսահոլովակները ,մի պահ անջատվեցին և հաջորդ վայրկյանին դրանք արդեն ցուցադրում էին քիչ առաջ քաղաքում տեղի ունեցած սարսափելի վթարի կադրերը: Նոր մեքենան ,մեծ արագությամբ ընթանալով, դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հարվածել պատին: Լրագրողը հայտնում էր, որ ճանապարհային ոստիկանները պնդում են, որ սա կանխամտածված ինքնասպանություն է: Արտաշեսը ճանաչեց թե մեքենան, թե համարանիշերը և արցունքները գլորվեցին նրա աչքերից. նա վիրավոր գազանի նման մռնչաց և դուրս թռավ ռեստորանից: Վթարի ենթարկվածը հայտնի գործարարի որդին էր, ով շրջապատում աչքի էր ընկնում իր տարօրինակ համեստությամբ և բարությամբ:

Մի քանի րոպեների ընթացքում սարսափելի վթարի մասին լուրը տարածվեց ողջ քաղաքով և քաղաքային բնակչությանը հուզում էր թերևս մեկ հարց՝ ինչը դրդեց հարուստ գործարարի որդուն ինքնասպան լինել: Մեքենան վարելով մեծ, ահռելի մեծ արագությամբ՝ Արտաշեսը հաշված րոպեներ հետո հասավ դեպքի վայր: Փողոցը մարդաշատ էր. մարդիկ հենց փողոցի մեջտեղում կանգնեցնում էին մեքենաները և վազում դեպի վթարված մեքենան. փողոցում գտնվող շենքերը չունեին գեթ մեկ ազատ պատուհան, դրանք լի էին հետաքրքրասեր բնակիչներով: Մարդկանց այս ու այն կողմ հրելով Արտաշեսը հայտնվեց փողոցի կենտրոնում. տեսարանն առավել քան դաժան էր.տղայի դին գրկած լալիս էր գործարարի նախկինը կինը, ում դեմքը ծռվել էր ու այլայլվել,նրա կողքին էր դուստրը, ում հազիվ էին ուշքի բերել ուշագնացությունից հետո: Արտաշեսն անվստահ քայլերով մոտեցավ ու գրկեց նախկին կնոջը, այնուհետև խոնարհվեց որդու մարմնի վրա, համբուրեց նրա ճակատն ու մռնչաց: Լալիս էին բոլորը, թե Արտաշեսն ու իր նախկին կինը, թե տղայի ընկերները, թե անծանոթ մարդիկ: Գործարարը երկու ձեռքերով անդադար ուժեղ հարվածում էր գետնին ու բղավում.
– Ինչու՞, ինչու՞, ինչու՞:Մի քանի րոպե անց մոտեցավ ինչ որ ոստիկան և հայտնեց, որ վթարից վայրկյաններ առաջ մահացածը կապ է հաստատել իր մտերիմ ընկերոջ ՝Գևորգի հետ: Հաջորդ վայրկյանին Արտաշեսը վեր թռավ տեղից և հավաքվածների միջից գտնելով Գևորգին, բռնեց նրա պարանոցից ու թափահարելով բղավեց.
– –Խոսիր Տղան լաց էր լինում և չէր համարձակվում խոսել, բայց մի քանի րոպե անց վերջապես ասաց.
– –Պարոն Արտաշես, ձեր տղան զանգելով ինձ ասաց, որ արդեն եկել է ճիշտ պահը, որպեսզի դուք վերադառնաք և ձեր քայքայված ընտանիքը վերականգնվի: Նրա վերջին խոսքերն էին.« Գևորգ իմ շնորհիվ նրանք կրկին կմիանան , փոխանցիր նրանց, որ ես նրանց շատ եմ սիրում»: Այս խոսքերը նետի նման մխրճվեցվին Արտաշեսի սրտում, նա էլ ավելի ուժգին սկսեց հեկեկալ: Հայացքով երկար փնտրելուց հետո վերջապես գտավ նախկին կնոջը, բայց չէր համարձակվում նայել նրա և դստեր աչքերին: ՄԻ քանի վայրկյան անշարժ մնալուց հետո՝ նա լուռ վեր կացավ ու հեռացավ: Հավաքվածները սկսեցին լուռ նայել Արտաշեսի հետևից, բայց մեկ րոպե հետո նա արդեն չէր երևում; Անցան տարիներ.... Որդու մահն ու մեծ, անչափ մեծ վիշտը կրկին միացրին ամուսիններին: Սարսափելի վթարից հետո Արտաշեսն այլևս չտեսավ Կարինեին և տարիներ հետո միայն իմացավ, որ աղջիկն ամուսնացել և երկու երեխա է ունեցել: Արտաշեսն առավել քան երբեք ուշադիր էր կնոջ հանդեպ, բայց որդու կորուստը հանգիստ չէր տալիս նրան: Նա պատրաստ էր տալ իր ողջ հարստությունը, տալ իր կյանքը, միայն թե որդին ողջ լիներ, բայց արդեն ուշ էր, շատ ուշ էր....

 blognews.am

Просмотров: 605 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024