Հետաքրքիր Փաստեր Пятница, 19.04.2024, 02:44
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

68 հոթ-դոգ` 10 րոպեում

Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ գովազդը տուգանվել է 40 մլն դոլարով (տեսանյութ)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Շիկահերների դարաշրջանն անցել է

Նոր Խարբերդում քրոջը դանակի 20 հարվածով սպանած եղբայրը հայտնաբերվել է

Թշվառների սեւ-սպիտակ լուսանկարների հոյակապ շարք՝ Լիի Ջեֆրիզից

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Խորովածն ուտելուց հետո Օբաման մոռացել է վճարի մասին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Մոլագարը բռնաբարել և սպանել է 29 կանանց

Փոքրիկը վերակենդանացել է սեփական թաղման ժամանակ

Հոլիվուդյան աստղ Մեգան Ֆոկսը երկրպագուներին ուրախացրել է` համացանցում տեղադրելով երիտասարդ տարիների լուսանկարները: Նա խոստովանել է` դեռահաս

Ինտելեկտը բարձրացնելու 5 միջոց

ԿՐԾՔԻ ԿԱԹՆ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Շվեդուհիները սեքսով են զբաղվում երեխաների ներկայությամբ

Ի՞նչն է ստիպում կանանց դիմահարդարման միջոցներ գնել. հետազոտություն

Facebook-ի պատճառով հայրերը սկսել են շատ անհանգստանալ իրենց դուստրերի համար

Ինչո՞վ կարող է ավարտվել սեքսը սիրուհու հետ

Կուսությունից զրկվելուց հետո. կնոջ եւ տղամարդու տարբերությունը

Поиск

Главная » 2013 » Апрель » 10 » Միայնությո՞ւն, թե՞ ազատություն
00:29
Միայնությո՞ւն, թե՞ ազատություն
Միայնությո՞ւն, թե՞ ազատություն.jpg

Ի՞նչ է միայնությունը:Ինչպիսի՞ն է այն լինում: Ո՞րն է մարդու համար ավելի բնական. լինել որևէ  մեկի հե՞տ, թե՞ լինել միայնակ:
Փիլիսոփայության բառարանում միայնության սահմանումը հետևյալն է. Միայնությունը այն զգացողությունն է, երբ մարդ գտնվում է իրական կամ թվացյալ կոմունիկատիվ դեպրիվացիայի մեջ (մարդկանցից մեկուսանալը, սոցիալական կապերի խզումը, նրա համար կարևոր շփումների բացակայությունը և այլն):
Էքզիստենցիալ հոգեբանության տեսանկյունից միայնությունը՝ դա մարդու գոյության փաստն է. մարդը ծնվում և մահանում է միայնակ, միայն նա է պատասխանատվություն կրում իր կյանքի համար, և ոչ մի հարաբերություն չի կարող նրան հավերժ սեր և լիովին հասկացվածություն պարգևել: Որքան էլ ուրիշ մարդկանց և ինքն իր հետ հարաբերությունները բավարարվածության զգացում առաջացնեն, միևնույն է՝ մարդը մնում է մեկուսի: Ընդունելով մեր կյանքի համար պատասխանատու լինելը` մենք գիտակցում ենք, որ միայն մենք ենք նրա կերտողը, այլ ոչ թե մեկ ուրիշը, սակայն հենց այդ գիտակցումն էլ հանգեցնում է միայնության ուժգին զգացողությանը. չէ՞ որ, մեծ հաշվով, ոչ ոքի չի՛ էլ հետաքրքրում մեր կյանքը: Թեև մենք ինքներս ենք կերտում մեր կյանքը,  այն, ամեն դեպքում, սահմանափակ է թեկուզ հենց  նրանով, որ մենք դա անում ենք միայնակ:
Հոգեվերլուծության հիմնադիր Զ. Ֆրեյդը հպանցիկ հիշատակել է միայնության մասին. «Արտաքին պայմանների հետ կապված երեխաների առաջին վախերը մթությունն  ու մենակ մնալն է: Դրանցից առաջինը հիմնականում մնում է ամբողջ կյանքի ընթացքում: Երկու վախերն էլ առաջանում են նրա կողմից սիրված, նրան խնամող մարդու բացակայության զգացումի պատճառով, օրինակ` մոր: Ես հարևան սենյակից լսեցի, թե ինչպես մթությունից վախեցած երեխան կանչում էր.
- Խոսի՛ր ինձ հետ, մորաքո՛ւյր: Ես վախենո՛ւմ եմ:
- Ինչո՞ւ: Ինչի՞ համար: Միևնույն է` դու ինձ չես տեսնում:
Երեխան պատասխանեց.
- Երբ ինձ հետ որևէ  մեկը խոսում է, ինձ համար  այդպես ավելի հեշտ է»:
Այսպիսով, զգացողությունը, որն ապրում ես մթության մեջ, դառնում է վախ մթությունից:
«Լինելով միայնակ և մյուսներից մեկուսացված` մարդիկ վախենում են կորցնել իրենց անձնական սահմանները, կորցնել սուբյեկտիվ «Ես»-ը և շրջապատող աշխարհն օբյեկտիվորեն տարբերելու ունակությունը»,- ասել է Ֆրիդա Ֆրոմրեյխմանը:
Այսպիսով, միայնությունը դիտվում է որպես մարդկային բնությանը հատուկ ինչ-որ բան, բայց և այդ անփոփոխ փաստը  միշտ չէ  գիտակցվում`դարձնելով  այն մարդու գլխավոր խնդիրներից մեկը: 
Այս թեմայի վեևաբերյալ Ֆրոմը գրել է. <<Վանականը, մենաստանում հավատալով Աստծուն, կամ քաղբանտարկյալը, մենախցում զգալով պաշտպանություն և համերաշխություն, միայնակ չէ: Հավատը և ազգայնականությունը, ինչպես նաև ցանկացած սովորույթ, նախապաշարմունք, որքան էլ աբսուրդ կամ նվաստացուցիչ թվան, եթե կապում են անհատին այլ մարդկանց հետ, մարդու համար դառնում են ապաստան, պաշտպանություն այն բանից, ինչից  նա ամենից  շատ է սարսափում՝ միայնությունից»:
Իրվին Յալոմը  ևս առանձնացնում է  միայնության երկու տեսակ.

1.Ինքդ քեզնից (ներանձնային), երբ մարդը փախչում է իր ինչ-որ մասից (օր.՝ հոգեկան ծանր ապրումներից), առաջացնելով պատնեշ իր «Ես>»-ի մասերի միջև: Դա առաջանում է ոչ միայն այն ժամանակ, երբ մարդը ցանկանում է պաշտպանվել տհաճ զգացումներից կամ մտքերից, այլև այն դեպքերում, երբ նա ժխտում է սեփական ցանկությունները՝ հետևելով «ճիշտ է» կամ «հարկավոր է» մտքերին` չվստահելով ինքն իրեն:

2.Ուրիշներից (միջանձնային), երբ մարդը փախչում է այլ մարդկանց հետ հարաբերություններից և այն մտքից, որ ինքն ապրում է ոչ այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Դրա պատճառները կարող են շատ տարբեր լինել, օրինակ` մտերմիկ հարաբերություններ կառուցելու անկարողությունը, վախը, անհատական առանձնահատկությունները, հարաբերությունների նախկին փորձը և այլն:
Երևի մեզնից յուրաքանչյուրը կկարողանար ավելացնել այս ամենին ինչ-որ նոր բան, չէ՞ որ ամեն մարդ ապրել է այդ զգացումը իր կյանքում գոնե մեկ անգամ, և մեծամասնությունը երևի թե համակարծիք կլինի այն բանում, որ այն ունի նաև դրական կողմեր:
Միայնության մասին Օշոն գրել է. «Միայնության մեջ կա գեղեցկություն, վեհություն և լավատեսություն, սակայն այն զգացումի մեջ, որ դու մենակ ես՝ աղքատություն, մռայլություն և հոռետեսություն»: 
Երբ մարդն իրեն միայնակ է զգում, գտնում է, որ որևէ մեկի կարիքն ունի, իսկ երբ նրան հարմարավետ է ինքն իր հետ, ուրեմն նա գտել է իրեն:
Շատերն ասում են.
-Ես վախենում եմ ապրել մենակ, ինձ թվում է՝ ես կմեռնեմ:
-Ես ոչ մեկին պետք չեմ:
-Ես կհեռանայի նրանից, բայց վախենում եմ մենակ մնալ:
-Ես չեմ ուզում ոչինչ անել, որովհետև գիտեմ, որ դա ոչ մեկին պետք չէ:
-Ես մենակ եմ, որովհետև ես ոչնչություն եմ:
-Ես չեմ ուզում տուն գնալ, որովհետև ինձ ոչ-ոք չի սպասում:
-Ինձ թվում է իմ մարմինը ցավում է այն բանից, որ ես մենակ եմ…

Ըստ վիճակագրության՝ միայնակ մարդիկ ավելի քիչ են ապրում, քան ամուսնացածները: Հնարավոր է՝ պատճառը կայանում է նրանում, որ միայնակները ավելի հաճախ են ալկոհոլ օգտագործում, քիչ են հետևում իրենց առողջությանը և ավելի շատ են աշխատում, քանի որ հարկ չի լինում ժամանակ հատկացնել զուգընկերոջը: Մեծ նշանակություն կարող է ունենալ նաև է մարդու էմոցիոնալ վիճակը: Միայնակությունը հաճախ հանգեցնում է դեպրեսիայի, ընկնում է ինքնագնահատականը, կորչում է սեփական անձի և առողջության մասին հոգալու ցանկությունը: Կա նաև այլ խնդիր, երբ միայնակությունը այնպես է վախեցնում, որ մարդ չի կարողանում դուրս գալ իրեն չբավարարող հարաբերություններից՝ ծնող-երեխա, ամուսնական, երբեմն էլ` ընկերական: Միևնույն ժամանակ, որոշ մարդիկ, երկար ժամանակ զգալով միայնության <<շունչը>>, դժվարանում են բաժանվել նրանից.

- Ինքս ինձ հետ միայնակ մնալով՝ կարող եմ թուլանալ և հանել դիմակս:

-Միայնակ ինձ  ավելի հարմարավետ եմ զգում կենցաղում:

-Ինձ ոչ-ոք չի խանգարում մասնագիտորեն զարգանալ, ես կարող եմ իմ ամբողջ ժամանակը նվիրել կարիերայիս աճին:

-Եթե ես չկապնվեմ այլ մարդու հետ, ես ստիպված չեմ լինի զգալ բաժանման ցավը:

-Ինքս ինձ հետ միայնակ մնալով` կարող եմ ստեղծագործել, ինձ մոտ առաջանում են նոր մտքեր, նոր ոգեշնչանք:

Իսկապես, հասարակությունը՝ աշխատանքային կոլեկտիվ, ընկերներ, անծանոթ մարդիկ և նույնիսկ սիրելի անձնավորության ներկայությունը, շատ մարդկանց ստիպում է համապատասխանել որոշակի, հաճախ նրանց կողմից հորինված ստանդարտներին: Այլ մարդու ներկայությունը միշտ պահաջում է որոշ սովորությունների փոփոխություն և կոմպրոմիսի փնտրտուք: Սակայն, երբեմն այլ մարդու ներկայությունը կարող է դիտվել որպես բեռ, այլ ոչ թե օգնական, որի հետ կարելի է կիսել պարտականությունները: 
Այսպիսով, ի՞նչ է միայնությունը: Մարդկության անե՞ծք, թե՞ ճակատագրի նվեր: Հավանական է, որ ճշմարտությունը դրանց մեջտեղում է. միայնության վախին չտրվելով՝ խուսափել ուրիշներին միաձուլվելուց  և սեփական <<Ես>> -ը կորցնելուց, բայց և չզրկել ինքն իրեն այլ մարդկանց հետ կապեր հաստատելու և մտերմություն զգալու հնարավորությունից, որի առաջ նահանջում է նույնիսկ էքզիստենցիալ միայնությունը: Դա միշտ չէ, որ դյուրին է լինում. երբեմն անհրաժեշտ է լինում ավելի հաճախ կարգի բերել սեփական ներաշխարհն  ու  հարաբերություններն այլ մարդկանց հետ: Այդ հարցում կարող է օգնել հեգեբանափիլիսոփայական գրականությունը կամ հոգեբանի օգնությունը: Իհարկե, ինչպես և շատ այլ հարցերում, մենք միշտ ունենք ընտրության հնարավորություն` լինել միայնա՞կ, թե՞ ազատ…

harmonia.am

Просмотров: 543 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024