Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 05.05.2024, 15:40
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Փողոցում քայլող մերկ աղջիկներին վարչական կալանքի են ենթարկել /վիդեո/

Սեքսի տեւողությունը երբեմն խոչընդոտ է դառնում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ջոլին եւ Փիթը ներկա չեն եղել սեփական հարսանիքին

Կանանց սեքսուալ «գաղտնիքները» նրանց քայլվածքում են թաքնված. հետազոտություն

Որոշ մարդիկ սեքսի փոխարեն iPhone են նախընտրում. հետազոտություն

Ադրբեջանցի հակերը կոտրել է 3 հայկական կայք

Կաթն ու գարեջուրը դանդաղեցնում են ծերացումը

Գերմանացի փեսան իր հարսանիքի օրը ուրիշ «հարսնացու» է գտել

Любовь: i love you

Ի՞նչ է կատարվում տղամարդու ուղեղի հետ սեքսից հետո

Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսինը նորից է ամուսնացել (լուսանկարներ)

Թշվառների սեւ-սպիտակ լուսանկարների հոյակապ շարք՝ Լիի Ջեֆրիզից

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄՌԿԵՑՈՒՑԻՉ ԿԱԴՐԵՐ(ՎԻԴԵՈ)

Ուրգանտը հերքել է Սվետլակովի ամուսնալուծության լուրերը

Եթե ուզում եք առողջ լինել, պարբերաբար խմեք. խորհուրդ կանանց

Հայաստանում 3800 թմրամոլ կա

Արտահայտություններ, որոնք փչացնում են զույգի հարաբերությունները

Ռոնալդուն ինքնաթիռ է ուղարկել իր սիրելիի հետևից

Поиск

Главная » 2012 » Հուլիս » 21 » Մոնիկա Բելուչի. տարիքի հետ ավելի եմ գեղեցկանում
00:46
Մոնիկա Բելուչի. տարիքի հետ ավելի եմ գեղեցկանում

Գեղեցկության մասին

Գեղեցկությունը մեծ պարգեւ է, որի համար միայն երախտապարտ պետք է լինել: Չէ՞ որ այն անցողիկ է: Ինչպես ասել է խելոքներից մեկը՝ գեղեցկության ազդեցությունն ընդամենը երեք րոպե է տեւում, հետո պետք է կարողանաս ուշադրություն սեւեռել վրադ: Այս միտքն ինձ ցնցել է. «Գեղեցիկ կանայք պետք են այն տղաներին, որոնք չունեն երեւակայություն»: Ես գեղեցիկ կանանց գիտեմ, որոնց կյանքը պարզապես դժոխք է, քանի որ նրանք, բացի գեղեցկությունից, այլ բան չունեն: Դերասանուհու դեմքը կամ մարմինը «աշխատանքային գործիք» է: Ցանկանում եք, որ տղամարդը նկատի՞ ձեզ: Օգտագործեք շրթներկ: Ես միշտ սիրել եմ շրթներկ: Այդ սերը կանայք ժառանգում են մայրիկներից ու տատիկներից: Դա այնքան բնական է կանանց համար՝ հանել հայելին ու ներկել շրթունքները: Ես կարծում եմ, որ տարիքի հետ էլ ավելի եմ գեղեցկանում:

 

Հայրենիք

Որտեղ էլ լինեմ, ես իտալուհի եմ մնում: Այն, թե ինչպես եմ ես խոսում, ուտում, մատուցում իմ կանացիությունը, ամենը շատ կարեւոր է ինձ համար: Ես շատ եմ սիրում իտալական խոհանոցը:

 

Երեխաներ

Ես միշտ ցանկացել եմ հասուն տարիքում մայրանալ. առաջին դուստրս ծնվեց, երբ 39 տարեկան էի, իսկ երկրորդը` երբ 45 էի: Մինչ այդ պահը ես պատրաստ չէի մայրանալ: Ես պատրաստ չէի նման մեծ բանի, որ կփոխեր կյանքս: Կարծում եմ` դա նրանից է, որ ես տան միակ երեխան էի եւ ավելի անտարբեր էի այդ հարցում: Վստահ չէի, թե կկարողանամ ողջ կյանքս նվիրաբերել երեխաներիս:  Երբ ունեցա առաջին աղջկաս, նույն պահին մտածեցի երկրորդ երեխան ունենալու մասին, քանի որ հասկացա, որ այդքան էլ շատ ժամանակ չի մնացել: Ես երջանիկ էի, որ 44 տարեկանում հղիացա: Հղիության շրջաններում ես թողել եմ աշխատանքս ու բացարձակ ոչնչով չեմ զբաղվել, բացի իմ երեխաներից: Երբ նրանք քնած են իրենց անկողիններում, մոտենում-ասում եմ` ես սիրում եմ ձեզ: Եվ դա ինձ երջանկության ու հանգստության հատուկ զգացում է տալիս:

 

Ծերություն

Ես երբեք չեմ դիմել հոգեբանի: Սակայն վստահ եմ, որ ինքնաճանաչումը շատ հետաքրքիր է: Թերեւս զբաղվեմ դրանով, երբ ծերանամ: Ես արդեն այնքան զբաղմունքներ եմ պատրաստել ծերության տարիներիս համար: Դա հաստատ հրաշալի ժամանակ կլինի: Անհամբեր սպասում եմ:

hraparak.am

Просмотров: 832 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024