Հետաքրքիր Փաստեր Суббота, 20.04.2024, 14:26
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Սեքսին տանող ամենակարճ ճանապարհը

Անքնությունը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և նպաստում գիրացմանը

Հինգ նրբություն` սեքսում

Կանանց 5 տեսակներ, որոնցից տղամարդիկ փախչում են

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հղի կինը ընկել է խոհանոցում և ժամեր անց ծննդաբերել է

Կենդանակերպի ո՞ր նշանի տղամարդիկ են հակված դավաճանության

Եզդի ժողովրդի հարսանեկան ծիսակատարությունները

Նորություն Սիրուշոյից /վիդեո/

Ռոնալդուն ինքնաթիռ է ուղարկել իր սիրելիի հետևից

Համբույրի 9 կանոնները

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք

Ծխող կանանց թիվն աճել է

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Մադոննան ցուցադրել է հետույքը(ՎԻԴԵՈ)

Սեքս-ինդուստրիայի աշխատակիցների մուտքը Կանադա արգելել են

42-ամյա Ջենիֆեր Լոպեզն ինչպե՞ս է գայթակղել 25-ամյա Կասպերին /ֆոտո/

Նոր մանրամասներ Աղավնաձորի սպանությունից. ամուսինը հարբած տուն է եկել ու փայտով ջարդել կնոջ գլուխը

Գլենդելի քաղաքապետարանում աշխատող բարձրաստիճան պաշտոնյա հայերի թիվն աճել է 83 տոկոսով

Поиск

Главная » 2013 » Март » 24 » Նախկին դատապարտյալը «Օդնոկլասնիկի»-ով ներկայացել է որպես մեծահարուստ
19:19
Նախկին դատապարտյալը «Օդնոկլասնիկի»-ով ներկայացել է որպես մեծահարուստ
Նախկին դատապարտյալը «Օդնոկլասնիկի»-ով ներկայացել է որպես մեծահարուստ


Նախկինում դատված 34-ամյա Ալեն Մանուկյանն «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով Էջմիածին քաղաքի բնակչուհուն ներկայացել որպես ԱՄՆ-ում բնակվող մեծահարուստ գործարար, ով հայուհու հետ ամուսնանալու մտադրություն ունի: Նա կնոջն ամուսնության առաջարկ է արել եւ նրանից հազարավոր դոլարներ շորթել: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 34-ամյա Ալեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախկինում ՀՀ քր.օրի 178 հոդ.2-րդ մասի 2-րդ կետով դատապարտված լինելով հանդերձ, դատվածությունը չմարված, համացանցի «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Էջմիածին քաղաքի բնակչուհի Սրբուհի Ի.-ի հետ եւ խարդախությամբ նրանից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ ներկայացել որպես ԱՄՆ-ում բնակվող մեծահարուստ գործարար: Ալենն ասել է, թե ամուսնանալու նպատակով է եկել Հայաստան եւ առաջարկել իր հետ ամուսնանալ ու մեկնել ԱՄՆ, ինչին էլ Սրբուհի Ի.-ն համաձայնել է:

Դրանից հետո Սրբուհի Ի.-ի ԱՄՆ տեղափոխվելու փաստաթղթերը ձեւակերպելու եւ նշանադրության արարողություն կատարելու պատրվակով, Ալենը 2012թ. նոյեմբերի 15-18-ն ընկած ժամանակահատվածում շարունակաբար խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով վերջինիցս հափշտակել է առանձնապես խոշոր չափի 3.332.485,6 դրամ գումար, որից 2.118.376 դրամին համարժեք 5200 ԱՄՆ դոլար, 114.109.6 դրամին համարժեք 220 եվրո եւ 1.100.000 ՀՀ դրամ:

Այսինքն` Ալեն Մանուկյանը մեղադրվում է ՀՀ քր.օրի 178 հոդ.3-րդ մասի 1-ին կետով հանցանք կատարելու մեջ: Բացի այդ 2012թ. նոյեմբերի 18-ին խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով Սրբուհի Ի-ից փորձել է հափշտակել զգալի չափերի 407.380 դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար գումար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը չի կարողացել հասցնել ավարտին, քանի որ Սրբուհուն չի հաջողվել հայթայթել նշված գումարը:

Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել մարտի 20-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Slaq.am - Լրատվական աղբյուր
Просмотров: 489 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024