Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 01:06
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Բեյոնսեի դուստրը պատվավոր քաղաքացու կոչման է արժանացել

Հղի կինը ընկել է խոհանոցում և ժամեր անց ծննդաբերել է

«ԱրմենՏել»-ի բաժանորդները, գտնվելով ռոումինգում ցանկացած երկրում, կարող են ստանալ անվճար զանգեր

Քիմ Քարդաշյան. “Ես հայուհի եմ, իսկ մենք բավական մազոտ ենք”

Մասնագիտություններ, որոնք գիրացնում են

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Մեսին հանգստանում է Մայամիում

Ի՞նչ է իրականում ցանկանում տղամարդն անկողնում

«Ֆեմենն» ընդդեմ «Եվրո-2012»-ի (լուսանկարներ)

Աստղերը` հղիության շրջանում (ՖՈՏՈ)

Գաղտնիքներ պահելը ֆիզիկապես ծանր է

Տղամարդիկ ավելի շատ են հակված անարդար մրցակցության

Ո՞ր ազգություններն են ամենից շատ նախընտրում նուդիստական լողափերը

Ավոկադոն մեծացնում է բեղմնավորման հավանականությունը

Սկեսրայրը սպանել է հարսին, հետո ինքն իրեն

Ուղեղի սկանավորումը կարող է կանխորոշել սեռական ապագան

Գիտնականները կարողացել են բացահայտել ծերության գենը և ազդել դրա վրա

Սեքսի մասին արժե մտածել արթնանալուց անմիջապես հետո

Поиск

Главная » 2013 » Հունիս » 11 » Նոր մանրամասներ Ակունքի սարսափելի դեպքից. երեխաները դեռ չգիտեն մոր մահվան մասին
09:32
Նոր մանրամասներ Ակունքի սարսափելի դեպքից. երեխաները դեռ չգիտեն մոր մահվան մասին
Նոր մանրամասներ Ակունքի սարսափելի դեպքից. երեխաները դեռ չգիտեն մոր մահվան մասին 

NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել հունիսի 9-ին Ակունք գյուղում տեղի ունեցած ահասարսուռ դեպքի մասին, երբ, ըստ ոստիկանության վարկածի, տղամարդը դանակահարել էր կնոջը եւ երկու անչափահաս դստրերին:

Ակունքի գյուղապետ Հունան Ռուբենյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ կնոջը եւ երեխաներին դանակահարելու մեջ կասկածվող 37-ամյա տղամարդը հոգեկան խանգարումներ ունի, մի քանի անգամ բուժվել է հոգեբուժարանում: «Նորմալ ընտանիք էր, շատ բարոյական կին ուներ, դաստիարակված, գեղեցիկ երեխաներ»,- ասաց գյուղապետը: Աշոտ Գեւորգյանը նախկինում երթուղային էր վարում, հետո սկսեց զբաղվել անասնապահությամբ: Գյուղապետի խոսքով` արտաքինից որեւէ տարօրինակ բան չուներ, նրա վիճակը սրվում էր, երբ ալկոհոլ էր օգտագործում: «Արտաքինից սիրուն տղա էր, կինը 16-17 տարեկանում է ամուսնացել»,- ասաց գյուղապետը:

Հարեւանները պատմել են, որ ընտանիքում հաճախակի էին վիճաբանություններ լինում, դրանք հիմնականում խանդի հողի վրա էին, սակայն գյուղապետը շեշտում է, որ դա լրիվ անհիմն է, «շատ բարոյական կին ուներ»: Նա նաեւ նշեց, որ թերեւս այս անգամ եւս վիճաբանությունը եղել է խանդի հողի վրա, եւ տղամարդն էլ ալկոհոլ օգտագործած է եղել:

Գյուղապետը նշեց, որ տղամարդը կնոջ հետ վիճաբանությունը սկսել է խոհանոցում, հենց այնտեղ էլ դանակահարել է կնոջը, օգտագործել է 5 դանակ: Կնոջը սպանելուց հետո նա սկսել է վնասել երեխաներին, որոնք արյունաքամ փախել են հարեւանի տուն: Աշոտ Գեւորգյանի մայրը դեպքի ժամանակ աշխատանքի է եղել, վիրավորված թոռներն են զանգահարել տատիկին եւ հայտնել տեղի ունեցածի մասին: Ընտանիքի անդամներին վնասած Աշոտ Գեւորգյանը դուրս է եկել փողոց եւ հարձակվել հավաքված գյուղացիների վրա, սկսել հարվածել նրանց: Ռուբեն Հունանյանը նշեց, որ երիտասարդները նրան պառկեցրել են գետնին, ձեռքերը ոլորել, մինչեւ ոստիկանությունը գա, վերջինս այնքան գրգռված էր, որ սրսկել են, հետո տեղափոխել: Տղամարդը տարօրինակ բաներ է բացականչել, ինչ-որ անուններ տվել` ասելով, որ «Հեսա Օբաման կիջնի, Պուտինը եկավ ու գնաց», սկսել է խոսել ռուսերեն, հայհոյել իրեն եւ ուրիշներին:

Գեւորգյանների ընտանիքում ապրում էին 6 հոգով`  37-ամյա Աշոտ Գեւորգյանը, նրա մայրը, կինը` 31-ամյա Անուշ Գասպարյանը եւ երեք երեխաները: Աշոտ Գեւորգյանը ունի նաեւ 15-ամյա որդի, ով դեպքի ժամանակ տանը չի գտնվել, դպրոցահասակ երեխան ամառային արձակուրդներին աշխատում է:

Աշոտ Գեւորգյանն այժմ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հիվանդանոցի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նրա որովայնի օրգաններն են վիրահատել, նարկոզից չեն արթնացրել, քանի որ շատ գրգռված էր, այժմ միացրել են արհեստական շնչառության ապարատին:

Տղամարդու դուստրը` 12-ամյա Շողակաթ Գասպարյանը գտնվում է «Աբովյանի» բժշկական կենտրոնում: ՀիվանդանոցիցNEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նրա վիճակը կայուն է, առկա է դրական դինամիկա կա, այսօր Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվելու են այլ բաժանմունք. Ապաքինման ընթացքից է կախված, թե երբ դուրս կգրվի:

Շողակաթ Գեւորգյանի քույրը` 6-ամյա Մարիամ Գասպարյանը, այժմ գտնվում է «Արաբկիր» բժշկական կենտրոնում: Հիվանդանոցից  NEWS.am-ին թղթակցին հայտնեցին, որ նրա վիճակը կայուն է, աղիքն էր ծակվել, կարել են: Աղջիկը եւս գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում:

Հիվանդանոցներից նաեւ փոխանցեցին, որ երեխաները դեպքի մասին որեւէ բան չեն պատմել, նրանք դեռ չգիտեն մոր մահվան մասին:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին, ժամը 21.45-ին,  ոստիկանության Կոտայքի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղում ամուսինը սպանել է կնոջն ու դանակահարել երեխաներին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, ըստ նախնական վարկածի, 37-ամյա Աշոտ Գեւորգյանը տանը  դանակահարել եւ սպանել է կնոջը` 31-ամյա Անուշ  Գասպարյանին, դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել դուստրերին` 12-ամյա Շողակաթ  եւ 6-ամյա Մարիամ  Գասպարյաններին, որից հետո՝ դանակով հարվածել է իրեն` ստանալով որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք: Աշոտ  Գեւորգյանը, Շողակաթ եւ Մարիամ  Գասպարյանները տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայրից առգրավվել է 6 խոհանոցային դանակ: Աշոտ  Գեւորգյանը ձերբակալված է եւ գտնվում է հիվանդանոցում: Փաստի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 560 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024