Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 13:31
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կուդրյավցեւան խոսել է Ռուդկովսկայայի հղիության մասին

Ռոնալդուն ինքնաթիռ է ուղարկել իր սիրելիի հետևից

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը մեղրամիսն անց է կացնում էժանագին հյուրանոցում

Տղամարդիկ սեռական հարաբերությունների համար նախընտրում են գինովցած ու հիմար կանանց. հետազոտություն

Թուրքիա. Նոբելյան ապագա մրցանակակիրը բանտո՞ւմ

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի ջրատարում նորածնի դի է հայտնաբերվել

Պանդաների ձագերը սահում են բլրակից

Մադոննան ցնցել է երկրպագուներին` բեմի վրա բացելով կուրծքը

Ջրամբարում խեղդված 15-ամյա տղայի հայրը փորձել է ինքնասպան լինել

Մովսեսը շատ ջանքեր չի գործադրել, ճակատագիր էր. ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆ

Ուրալում ռուսներն ու ուզբեկները հայերի «կոտորած» էին ծրագրել

[Անիմացիա]
Բոլոր քրիստոնյաները Սեղմեն Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

ԻՐԱԿԱՆ ԿԱԴՐԵՐ. Հանցագործները գնդակահարում են ...(ՎԻԴԵՈ)

Նոր մանրամասներ Աղավնաձորի սպանությունից. ամուսինը հարբած տուն է եկել ու փայտով ջարդել կնոջ գլուխը

Աներոջ տանը նռնակ նետածը պատերազմի մասնակից էր (ֆոտո)

Ավստրալուհին լողալով կանցնի Կուբայից Ֆլորիդա 50 ժամում

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 20 » Նոր փաստեր օրգազմի մասին 18+
16:38
Նոր փաստեր օրգազմի մասին 18+
Նոր փաստեր օրգազմի մասին

Մասնագետները փորձել են բացահայտել` ինչ գործընթացներ են տեղի ունենում կնոջ գլխուղեղում օրգազմ ապրելու պահին, և հայտնաբերել են բավական հետաքրքիր միջոց` կրքերն ու հաճույքն ավելի ուժգին դարձնելու համար:

Հետազոտությունների արդյունքներն իրոք զարմանալի են: Մի դեպքում, ամերիկացի գիտնականները (Ռութջերսի համալսարան) ուսումնասիրել են, թե ինչ է տեղի ունենում միայնակ, ֆանտազիաներով տարված կնոջ ուղեղում մաստուրբացիայի ժամանակ: Երկրորդ հետազոտության ընթացքում հոլանդացի գիտնականները (Գրոնինգենի համալսարան) հետևել են, թե ինչ է կատարվում կնոջ ուղեղում, երբ նա արդեն զուգընկերոջ հետ է: Առաջին ուսումնասիրությունն իսկական պայթյուն է ցույց տվել կնոջ գլխուղեղի ամենատարբեր, այդ թվում նաև՝ ֆանտազիայի և երևակայության համար պատասխանատու նախաֆրոնտալ կեղևի հատվածներում:

Իսկ որքան ավելի մեծ է ուղեղի ակտիվությունը, այնքան ավելի ուժգին են օրգազմները: Մինչդեռ, եվրոպական գիտնականների ուսումնասիրության համաձայն, զուգընկերոջ հետ գտնվող կնոջ ուղեղը նման ակտիվություն չի ցուցաբերում. նախաֆրոնտալ կեղևի հատվածն օրգազմի ժամանակ ասես անջատվում է: «Այսպիսով, կարելի է ասել, որ այն օրգազմը, որին կինը հասնում է միայնակ, տարբերվում է զուգընկերոջ հետ հարաբերության ժամանակ ունեցած օրգազմից»,- նշում է գիտությունների դոկտոր, Ռութջերսի հետազոտության գլխավոր փորձագետ, «Օրգազմի գիտությունը» գրքի համահեղինակ Բարի Կոմիսարուկը:

«Հարկ է նշել նաև, որ հոլանդական հետազոտությունն իրականացվել է այլ մեթոդներով և միանշանակ չի կարելի ասել, թե որ դեպքում ապրած օրգազմն է ավելի ուժեղ»,- ավելացնում է գիտնականը: Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ սեքսի ժամանակ երևակայության օգնությանը դիմելը կարող է կրկնապատկել զգացողությունները և ուղեղի ավելի մեծ ակտիվության դեպքում կնոջը պարգևել ավելի ուժգին օրգազմ: Ամեն դեպքում, փորձը փորձանք չի բերում, այնպես չէ՞:

Երևակայության հզոր ուժը

Օրգազմի ուժգնացման հարցում ֆանտազիաների դերը հասկանալու համար զրուցել ենք գիտությունների դոկտոր, «Կինն առաջինն է» գրքի հեղինակ Յան Քերների հետ: «Ֆանտազիաները որակական դեր են խաղում կնոջ սեռական կյանքում,- նշում է դոկտոր Քերները,- դրանք օգնում են կնոջը հասնել հուզական անհրաժեշտ աստիճանի այն դեպքում, երբ ֆիզիկական շփումը բավարար չէ`այդ կերպ մեծացնելով հարաբերություններից ստացված հաճույքը»: Մասնագետները նշում են, որ այն կանայք, ովքեր ֆանտազիաներ են ունենում սեքսից առաջ կամ սեքսի ընթացքում, հաճույք ստանալու և օրգազմի հասնելու ավելի մեծ հավանականություն ունեն: Դոկտոր Կոմիսարուկի նախորդ հետազոտությունները հաստատում են դա:

Ուսումնասիրություններից մեկում նա խնդրել էր մասնակից կանանց պատկերացնել, որ ինչ-որ մեկը հպվում է նրանց ոտքին կամ ձեռքին: Հետո մասնակիցները ստացել էին այդ հպումները զուգընկերների կողմից: Պարզվում է, որ հպումները պատկերացնելիս մասնակիցների մոտ ուղեղի աշխատանքի մեծ ակտիվացում էր նկատվել` ի տարբերություն իրական շփման ժամանակ գրանցված ուղեղի ակտիվության: Ուստի, զուգընկերոջ հետ միայնակ մնալիս գործի դիր երևակայությունդ: Դա կնպաստի ուղեղի աշխատանքի ակտիվությանը` պարգևելով քեզ ուժգին օրգազմ:

Մտքի խաղեր

Կան երկու տիպի սեռական ֆանտազիաներ, որոնք խթանում են ուղեղի աշխատանքը: Առաջին խումբը մասնագետներն անվանում են Վանիլային ֆանտազիաներ: Դրանք կապված են արդեն տեղի ունեցած երևույթների հետ, որոնք մտովի վերապրելը մեծ հաճույք է պատճառում կնոջը, ինչպես օրինակ` լոգարանում ունեցած երկար և բուռն սեքսը: Երկրորդ տիպի ֆանտազիաներն արդեն կապված են անծանոթների հետ և ամբողջովին երևակայության արդյունք են: «Հետապնդող անծանոթի հետ կապված սեռական ֆանտազիաները մեծ հուզական ազդեցություն են ունենում կնոջ վրա»,- նշում է դոկտոր Քերները:

Մտքումդ ֆանտազիան ստեղծելուց հետո սկսիր պատկերացնել այն ընկերոջդ հետ նախնական փաղաքշանքների ժամանակ: «Կարող ես պահել մտքումդ, կարող ես նաև կիսվել նրա հետ,- հուշում է դոկտոր Քերները,- պարտադիր չէ այն իրականացնել: Միայն զրույցը բավարար է կրքերը թեժացնելու համար»: Իսկ եթե անհարմար ես զգում քո ֆանտազիաներով զուգընկերոջդ հետ կիսվել, խնդրիր նրան պատմել իր ֆանտազիաների մասին: Երբեմն սիրած տղամարդուն հուզող ու գրգռող պահերի մասին իմանալն օգնում է կնոջն ազատվել կապանքներից ու կիսվել ամենաթաքուն մտքերով:

cosmo.am

Категория: 18+ | Просмотров: 608 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024