Համացանցում է հայտնվել Իսրայելի բանակում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կիսամերկ աղջիկների տեսանյութը: Անցյալ սկանդալի ժամանակ սոցիալական ցանցերում տարածվել էր լուսանկարներ, իսկ այս անգամ հանրության սեփականությունն է դարձել զորամասում նկարահանված տեսանյութը, հայտնում է newsru.com-ը:

Այդ կադրերն առաջին անգամ հրապարակել է իսրայելական "Channel 2” հեռուստաալիքը: Տեսանյութում  ներքնազգեստով աղջիկները մերկապար են պարում`  ինքնաձիգն օգտագործելով որպես մերկապարի ձող:  Տեսահոլովակում երևում է, ինչպես երեք աղջիկ գրեթե կիսամերկ պարում զենքի շուրջը:

Հնարավոր է, որ նոր տեսահոլովակը բարկացնի իսրայելական բանակի ղեկավարությանը: Առաջին սկանդալից հետո նրանք աղջիկներին խիստ զգուշացրել էին:

Թե այս անգամ ինչ մեթոդներ կկիրառի ղեկավարությունը, դեռ պարզ չէ, սակայն հաղորդվում է, որ սոցիալական ցանցերի օգտագործումը զինծառայողների համար որոշակի սահմանափակումներ կկրի:

Նոր տեսահոլովակից պարզ չէ, արդյոք այդ նույն աղջիկներն էին իրենց լուսանկարները տարածել սոցցանցերում, թե խոսքը այլ զորամասի մասին է:

operativ.am