Հետաքրքիր Փաստեր Суббота, 04.05.2024, 07:35
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Կանայք չեն ժամադրվում գործազուրկ տղամարդկանց հետ

Քիմ Քարդաշյանը` նոր սեքս-սկանդալի կենտրոնում

Սեքսի մասին արժե մտածել արթնանալուց անմիջապես հետո

Հայ կանանց խնդիրները սեքսում

Կանացիության ֆենոմենը

Ռուսական շոու բիզնեսը օգնության ձեռք է մեկնում /ֆոտո/

Ինչպես իմանալ, որ դավաճում է. 5 նախանշաններ

Եվրո-2012-ի աստղերի նախկին և ներկա ընկերուհիները(Ֆոտոշարք)

Կինը հայոց ավանդական ընտանիքում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Տղամարդը ողջ է մնացել Նիագարայի ջրվեժը նետվելուց հետո /ֆոտո/

Ամերիկուհուն հեռացրել են աշխատանքից մեծ կրծքերի պատճառով

ՀԱՄԲՈՒՅՐ

Դեռահաս աղջկա մարմին` Էրեբունիում

Գեղեցկուհիները տղամարդկանց իմպոտենցիայի են հասցնում

[Անիմացիա]
Բոլոր քրիստոնյաները Սեղմեն Класс

Միասեռականների ակցիա Մոսկվայում. ձերբակալվել է երկրի «գլխավոր երկնագույնը»

Շները նվազեցնում են երեխաների մոտ ասթմայի առաջացման հնարավորությունը. գիտնականներ

Նոր մանրամասներ Ժաննա Ֆրիսկեի կյանքից

Поиск

Главная » 2013 » Հունիս » 5 » Նորաձեւ ինտիմ կտրվածքներ
07:22
Նորաձեւ ինտիմ կտրվածքներ

Ժամանակակից նորաձեւությունը թելադրում է ոչ միայն արդիական դիմահարդարման, մազերի կտրվածքի, հագուստի միտումները, այլեւ բիկինի հատվածի դիզայնը: Պահպանողական Հայաստանում այդ մասին բարձրաձայն խոսել ընդունված չէ, սակայն մասնագետՄարինա Հովասափյանը, ով այդ թեմայով խորհրդատվություն է տրամադրել NEWS.am STYLE-ի թղթակցին, նշեց, որ մեկ շաբաթվա ընթացքում սպասարկում է նվազագույնը 7 հաճախորդի, ընդ որում՝ ոչ միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների: Այո, այո, նրա մոտ հաճախում են նաեւ տղամարդիկ, եւ ոչ միայն օտարեկրացիներ, այլեւ հայեր:

Եվ այսպես, ինտիմ կտրվածքը կամ բիկինի-դիզայնը ներկայում երիտասարդ ոլորտ է վարսահարդարման եւ կոսմետոլոգիական Հայաստանի արվեստում: Սակայն եթե առաջին փորձարկողները բիկինի-դիզայնի հարցում ընտրում էին կատվի գլխի, սրտի, հրեշտակների, թիթեռների ձեւը, ապա այսօր այդ ամբողջ գլամուր-քաղցրավուն թեմատիկան արդեն արդիական չէ: «Այսօր բիկինի-դիզայնի նորաձեւությունը թույլ է տալիս ինտիմ գոտին զարդարել հիերոգլիֆներով, լաբիրինթոսներով եւ այլն: Խորհրդավոր թեմատիկան եւ հիերոգլիֆները զուգընկերոջ մոտ ոչ միայն հետաքրքրություն, այլեւ վառ հրճվանք կառաջացնեն: Արդիական են արտառոց զարդանախշերը, որոնք ապակիների վրա սառնամանիք են ստեղծում, կամ էլ հրե կրքոտ լեզուները»,- պատմում է Մարինան:

«Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանք որովայնի ներքին հատվածի համար որպես զարդարանք հաճախ ընտրում են Playboy-ից ականջներով նապաստակը: Տարածված է նաեւ արծվի պատկերը, Մերսեդեսի նշանը: Մի անգամ ինձ մոտ եկավ մի տղամարդ եւ խնդրեց ինտիմ հատվածում սատանայի դեմք ստեղծել՝ կոտոշներով եւ կարմիր աչքերով: Իհարկե, մենք այդպես էլ ընդհանուր հայտարարի չկարողացանք գալ»,- ծիծաղում է կոսմետոլոգը:

Պարզվում է՝ գոյություն ունի նաեւ մասնագիտական մոտեցում. միայն մասնագետը գիտի մարմնի գծերի եւ ձեւերի համամասնությունը: Այսպես, լայն ազդրեր ունեցողներին խորհուրդ է տրվում ընտրել նեղ գծեր, նուրբ նկարներ: Իսկ բավական նեղ ազդրեր ունեցողները պետք է նախընտրեն խոշոր նկարներով, լայն գծերով ինտիմ կտրվածքներ: Նաեւ պետք է հիշել, որ ցածրահասակ կանայք պետք է ընտրեն «ուղղահայաց» նկարներ, որոնք «կձգեն» կազմվածքը, իսկ բարձրահասակ կանայք կարող են համարձակորեն ընտրել նաեւ հորիզոնական գծեր:

«Հայ կանայք պետք է ավելի քիչ կաշկանդված դառնան եւ ազատվեն բարդույթներից: Ինտիմ կտրվածքը, եւ ոչ թե բիկինիի հատվածի էպիլյացիան, կօգնի այդ հարցում»,- խորհուրդ է տալիս Մարինան:

Այս կերպ, հետեւելով համամասնության կանոններին, քիմիական եւ կենսաբանական նյութերի, երեւականության առկայության դեպքում կարելի է ոչ միայն զարդարել բիկինիի գոտին՝ զուգընկերոջը զարմացնելու համար, այլեւ թաքցնել կազմվածքի թերություններն ու ընդգծել առավելությունները: Իհարկե, նման գեղեցկությունը կարող են գնահատել միայն երկու հոգի. դուք ինքներդ եւ ձեր սեռական զուգընկերը, սակայն ինտիմ կտրվածքը, ամենայն հավանականությամբ, թարմություն եւ բազմազանություն կմտցնի ձեր սեռական կյանքում:

NEWS.am STYLE

Категория: 18+ | Просмотров: 652 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024