Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 01:02
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Մադոննայի դուստրը կրկին աղմուկ է բարձրացրել իր պահվածքով /ֆոտո/

Արգենտինուհին ամուսնու գերեզմանոցը բնակարանի է վերածել

Կանանց 5 տեսակներ, որոնցից տղամարդիկ փախչում են

Օրական երկու բաժակ գինին կբարելավի ձեր կյանքը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ի՞նչ է իրականում ցանկանում տղամարդն անկողնում

42-ամյա Ջենիֆեր Լոպեզն ինչպե՞ս է գայթակղել 25-ամյա Կասպերին /ֆոտո/

Իսպանացի ֆանատներն ու Իկեր Կասիլիասի ընկերուհին (լուսանկարներ)

Կուսության “քաղցր” պտուղը

Քիմ Քարդաշյանը` նոր սեքս-սկանդալի կենտրոնում

Վաղ սեռական կյանքը նաեւ բացասական կողմեր ունի

Հղիացած Ջեսիկա Սիմփսոնը մերկացել է /լուսանկար/

Կարմիր շրթներկը անբացատրելի ազդեցություն է գործում տղամարդկանց վրա

Կրասնոյարսկում 10 օր է փնտրում են 16-ամյա Սյուզաննա Հովհաննիսյանին

Մրցավարը Կուրանյիից խնդրեց մարզաշապիկը

Ուսուցիչն արտասովոր լուծում է գտել երեխաների առաջադիմությունը բարձրացնելու համար

Հինգ նրբություն` սեքսում

Գիտնականները ծխելու ցանկությունը կանխող պատվաստանյութ են հայտնաբերել

Հոգեբանները պարզել են լավագույն վայրը ծանոթություններ հաստատելու համար

Поиск

Главная » 2012 » Декабрь » 14 » Նույնիսկ մեկ ծխախոտը մոտեցնում է մահը. գիտնականներ
10:35
Նույնիսկ մեկ ծխախոտը մոտեցնում է մահը. գիտնականներ
Կանանց մոտ, որոնք հազվադեպ են ծխում կամ օրական մեկ ծխախոտ են ծխում, կրկնապատկվում է սրտային հիվանդություններից վաղաժամ մահվան ռիսկը` փոխանցում է BBC-ն: Կանադացի գիտնականների եզրակացությունը հիմնված է 3 տասնամյակի ընթացքում 101 000 ամերիկացի բուժքույրերի առողջական վիճակին հետևելու արդյունքում ստացված տվյալների վրա:

Հետազոտության ընթացքում գրանցվել է հանկարծամահության 315 դեպք: 35 տարեկան և ավելի փոքր մարդկանց մոտ դա սովորաբար տեղի է ունենում սրտի` ժառանգական խնդրի պատճառով:

Սակայն ավելի մեծահասակ մարդկանց մոտ դա կարող է լինել սրտի իշեմիկ հիվանդության նշան, որը բնութագրվում է սրտի անոթների հիվանդության հետևանքով արյան շրջանառության բացարձակ կամ հարաբերական խախտմամբ:

Հեղինակները նշում են, որ հանկարծամահության 315 դեպքերից 75-ը գրանցվում է ծխողների մոտ, 148-ը` վերջերս ծխելը թողած կամ նախկինում ծխած, 128-ը` այն մարդկանց մոտ, ովքեր երբեք չեն ծխել: Ռիսկի այլ գործոններ հաշվի առնելուց հետո (արյան բարձր ճնշում, խոլեստերինի մակարդակ, սրտային հիվանդությունների ընտանեկան պատմություն) բժիշկ Ռուպինդեր Սանդհուն և նրա գործընկերները հայտնաբերել են, որ ծխող կանայք երկու անգամ ավելի հաճախ են հանկարծամահ լինում: Նույնիսկ եթե նրանք չափավոր են ծխել (օրական 1-14 ծխախոտ)` նրանց վիճակը չի բարելավվել: Ծխելու ամեն 5 տարին ռիսկը մեծացնում է 8%-ով: Կանայք, որոնց հաջողվել է ազատվել վնասակար սովորությունից, տարիներով կրճատել են մահվան հավանականությունը: 20 տարի անց նրանց մահանալու ռիսկն այնպիսին է եղել, ինչպիսին չծխողներինը:

Lancet ամսագրում հրապարակված` վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ մինչև 30 տարեկանը ծխելը թողած ավելի քան մեկ մլն կին խուսափել է ծխախոտի օգտագործման հետ կապված հիվանդություններից և վաղաժամ մահացությունից:

Գիտնականների աշխատանքի արդյունքները հրապարակված են Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի ամսագրում` փոխանցում է rbc.ru-ն:
1in.am

Просмотров: 488 | Добавил: Admin | Рейтинг: 3.5/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024