Հետաքրքիր Փաստեր Пятница, 17.05.2024, 21:08
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Հայտնաբերել են երկու քաղաքացու կախված դի

[Անիմացիա]
Ռեալ Մադրիդ-Բարսելոնա.

Ամենաազդեցիկ հայտնի մարդիկ. Լոպեսն առաջինն է, Քարդաշյանը` 7-րդը

Բրիտանուհին 99 մլն-ով ավելի շատ գույն է տեսնում, քան սովորական մարդիկ

Վախը դանդաղեցնում է ծննդաբերության գործընթացը

Բեյոնսեն, Քիմ Քարդաշյանը, Մրայա Քերին, Ջեյ Զին, Քանյա Ուեսթը եւ մյուսները` “BET Awards 2012”-ին

Հայաստանը 4-րդն է շախմատային երկրների շարքում

Սեղմիր Класс

Ադրբեջանցի հակերը կոտրել է 3 հայկական կայք

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

ԿՐԾՔԻ ԿԱԹՆ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Շիկահերների դարաշրջանն անցել է

«Մարզված» շրթունքներ. շրթներկը չի ծածկում անխնամ վիճակը

Անժելան նորից օրակարգում. Կարենը ապացուցում է հաճույքը

Վարորդը տուգանվել է գեղեցիկ կնոջը նայելու համար

Կրասնոյարսկում 10 օր է փնտրում են 16-ամյա Սյուզաննա Հովհաննիսյանին

[Անիմացիա]
Жми КЛАСС

«Մարիաննա» կաթնամթերքի արտադրամասում պայթյունից տուժածը դեռ ամբողջությամբ գիտակցության չի եկե

Հոլիվուդյան աստղ Մեգան Ֆոկսը երկրպագուներին ուրախացրել է` համացանցում տեղադրելով երիտասարդ տարիների լուսանկարները: Նա խոստովանել է` դեռահաս

Поиск

Главная » 2012 » Сентябрь » 3 » Օգնիր ինձ. ինչպես ճիշտ օգնություն խնդրել
10:02
Օգնիր ինձ. ինչպես ճիշտ օգնություն խնդրել

Մենք երբեմն մոռանում ենք, որ օգնությունը, խրախուսանքը մոտեցնում են մարդկանց, հնարավորություն տալիս դեպի լավը փոխվելու, հոգևոր հանգստություն ու ուրախություն են պարգևում: Ինքնուրույնության մեջ ոչ մի վատ բան չկա, սակայն լինում են իրավիճակներ, երբ ոչ միայն կարելի է օգնություն խնդրել, այլև անգամ պարտադիր է: Խոստովանել, որ օգնություն իսկապես պետք է, նշանակում է անցնել գործի կեսը: Երկրորդ կարևոր քայլը՝ ինչպես ճիշտ խնդրել օգնություն:

Մերժման հավանականություն

Այնպես խնդրեք օգնություն, որ հնարավորություն չլինի Ձեզ մերժելու: Խնդրանքը մի սկսեք հրամայական տոնով' «Ինձ պետք է», «Ես ուզում եմ»: Չարժե անհանգստանալ, ծանր տանել մերժման հավանականությունը: Պետք չէ սկանդալներ սարքել, ընդունեք մերժումը հանգիստ և արժանապատիվ ձևով: Մի ամերիկացի հոգեբան ասել է. «Հաջողության կհասնի միայն նա, ով չնայած մերժումներին, շարունակում է իր առաջարկությունները»:

Պարզ և կոնկրետ

Դիմացինը պետք է հասկանա, թե ինչու է իր օգնությունը Ձեզ անհրաժեշտ, և ինչու ինքը պետք է անի դա: Արեք այնպես, որ նա հետաքրքրվի, ցանկանա Ձեզ օգնել: Կարող եք ի պատասխան առաջարկել նաև Ձեր օգնությունը: Հիշեք, որ այն, ինչ խնդրում եք, առաջին հերթին հարկավոր է Ձեզ: Օրինակ, եթե Դուք խնդրում եք աշխատավարձի կամ պաշտոնի բարձրացում, ապա ամրացրեք Ձեր խնդրանքը փաստերով, նշեք Ձեր վերջին հաջողությունների և ձեռքբերումների մասին: Հենց փաստերի և թվերի առկայությանը կնայի Ձեր տնօրենը, երբ որոշի Ձեր աշխատավարձը կամ պատոնը բարձրացնելու մասին, այլ ոչ թե այն հանգամանքը, որ Ձեր երեխան պետք է այս տարի դպրոց կամ որևէ խմբակ հաճախի:

Ում դիմել

Ճիշտ ընտրեք մարդուն, ում պատրաստվում եք դիմել օգնության համար: Մի վախեցեք «ոչ» լսելուց: Ինչքան շատ մարդկանց դիմեք, այնքան շատ կլինի հնարավորությունը ստանալու անհրաժեշտ օգնությունը:

Շնորհակալություն հայտնեք

Անպայման ասեք շնորհակալություն նույնիսկ այն մարդուն, ով չկարողացավ Ձեզ օգնել: Նա ժամանակ է հատկացրել, մտածել է Ձեր խնդանքի մասին: Հնարավոր է' հաջորդ անգամ նա կարողանա օգնել Ձեզ: Եթե Ձեզ տրամադրել են անհրաժեշտ օգնությունը, անպայման նշեք, թե ինչքան կարևոր էր այն Ձեզ համար:

Առաջարկեք օգնություն

«Կարո՞ղ եմ ինչ-որ բանով օգնել» նախադասությունը թվում է, թե շատ հասարակ է, բայց այն կարող է շատ պետքական լինել որևէ մեկին հենց այդ պահին:

 Աղբյուր` LADYNEWS.am

Просмотров: 574 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024