Հետաքրքիր Փաստեր Четверг, 28.03.2024, 13:59
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Երգիչ Կարեն Հակոբյանի փաստաբանը հերքում է, թե սպանությունը կատարվել է խանդի հողի վրա

Գեղեցկուհիները տղամարդկանց իմպոտենցիայի են հասցնում

Խորովածն ուտելուց հետո Օբաման մոռացել է վճարի մասին

[Անիմացիա]
группа-пении кошек

Կարմիր շրթներկով կնոջ համար տղամարդիկ պատրաստ են շռայլել

Բժիշկները նախազգուշացնում են. քաղցրը` սեքսից առաջ վտանգավոր է

Կանայք վայելում են իրենց կյանքի ամենալավ սեքսը 28 տարեկանում, տղամարդիկ՝ 33

Forbs-ը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների 2012-ի թոփ տասնյակը

Գերմանացի փեսան իր հարսանիքի օրը ուրիշ «հարսնացու» է գտել

Մոդայիկ մայրիկը 50 հազար ֆունտ է ներդրել դստեր մեկամյակը կազմակերպելու համար

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սնկային հիվանդությունները գլուխ են բարձրացնում գարնանը և ամռանը. բժիշկ

Պետերբուրգը վախենում է մերկ Մադոննայից

Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսինը նորից է ամուսնացել (լուսանկարներ)

Թաիլանդուհին նկարում է կրծքերով(Վիդեո)

Կոնյակի պատմությունից

Ռիհաննան բեմի վրա ցուցադրել է մերկ կուրծքը /ֆոտո

Նախկին նախագահը կրկին հայր կդառնա

Իսպանացի ֆանատներն ու Իկեր Կասիլիասի ընկերուհին (լուսանկարներ)

Поиск

Главная » 2013 » Сентябрь » 15 » Օրվա աստղագուշակը
12:08
Օրվա աստղագուշակը
Օրվա աստղագուշակը

Խոյ

Անսպասելի հաջողություն կունենաք: Լավ կլինի չթուլանաք ու հետևեք նոր զարգացումներին: Շրջապատի վզին մի փաթաթեք ձեր անձնական կարծիքը ու նախաձեռնողականությունը: Պարադոքսալ կերպով ձեր կյանքում կարող են առաջանալ նոր հնարավորություններ, որոնք անպայման պետք է կիրառեք: Ցաքուցրիվ մի տվեք ուժերը, զբաղվեք նրանով, ինչ առաջնային է ու իսկապես օգտակար: Նոր մեկնարկների համար ձեզ անհրաժեշտ կլինի այլոց աջակցությունը:

Ցուլ

Բանակցային գործընթացներից հեռու մնացեք, եթե ունեք հստակ նպատակներ ու ցուցադրելու շնորհք: Պլաններն ու գաղափարները ներշնչող են, բայց պետք է հագեցած լինեն հստակ հաշվարկներով ու նախապատրաստական ծրագրով: Ընտրեք հարմարավետության ձեր գոտին ու խուսափեք ծայրահեղություններից: Մի վիրավորեք նրանց, ովքեր գործնական կապերով կապված են ձեզ հետ ու նրանց հետ է կապված ձեր նախաձեռնությունների հաջողությունը: Դժվարությունները հանկարծակիության սկզբունքով կարող են վերաճել ձեռքբերումների:

Երվորյակներ

Բացառիկ կարևոր օր է հեռանկարների պարզեցման համար: Այն կարող է վերաճել վերակողմնորոշման, կողմնորոշիչների փոփոխման: Դուք կարող եք հրաժարվել մի գործից մեկ այլ գործի օգտին: Հանդիպեք ու հաղոդակցվեք միայն հաջողակ մարդկանց հետ: Սա նաև լավ օր է ըստ հետաքրքրություների հանդիպելու համար: Ռոմանտիկ հարաբերություններում այսօր կպակասի տրամաբանությունը, ու կլինեն չափից շատ հավակնություններ:

Խեցգետին

Օրը հակված է լինել ծանրաբեռնված, աշխատանքի, որը սովորաբար երբեք չեք անում կամ հետաձգում եք: Ինչ-որ բանից հունից դուրս է գալիս, դուք ձգտում եք ազատվել, փոխել ինչ-որ բան: Լարվածութունը պռնկե-պռունկ լցրել է ձեր հոգին: Պլանները կարող են փոխվել անսպասելի հանգամանքնների բերումով: Ոչ բոլոր հակասություններն են լուծվում խաղաղ ճանապարհով: Հավանական են վեճեր, հանրային բեռնվածություն, լրացուցիչ առաջադրանքներ: Հանգամանքները կարգի բերելու ու իրավիճակը հարթեցնելու ճիշտ ժամանակն է:

Առյուծ

Դեպքերի համընթաց զարգացումը կստիպի ավելի գործնական լինել ու բոլորին ցուցադրել ձեր թաքնված ակտիվությունը: Սա բարենպաստ ժամանակահատված է այն առավելագույնս օգտագործելու առումով: Ականջ դրեք ինտուիցիային հնարավոր բարդություններից խուսափելու համար: Հետաքրքիր զարգացումները ու բացահայտումները ձեզ սպասվում են ուսման, տեղեկատվության որոնումների կամ ուղղակի շփումների մեջ:

Կույս

Կարևոր օր է կանխագուշակումներ անելու ու ապագան պլանավորելու առումով: Այն մի լցրեք ձանձրույթով առօրյա քաոսով, շփվեք իսկապես օգտակար մարդկանց հետ, որոնք կօգնեն ձեզ պարզել ընթացիկ գործողությունները ու տալ նոր գաղափարներ: Ճիշտ դրեք նշագրումները, ճիշտ գնահատեք ձեր ռեսուրսները ու մտածեք այն ընդլայնելու մասին: Հիանալի օր է աշխատելու, վերանորոգումներ իրականացնելու: Անձնական հարաբերություններում օրը ցանկալի է նվիրել ապագայի մասին խոսակցություններին:

Կշեռք

Օրը ավելի շատ տրամադրում է աշխատանքային միօրինակ առօրյայի, քան հանգստի: Շփումները լավ կլինի սահմանափակել, մտածել սեփական կյանքում նորամուծություններ մտցնելու մասին: Շրջապատում նոր զարգացումներ են դիտվում: Աշխատեք դուրս չմնալ իրադարձությունների ակտիվության շրջանակից, մտցրեք նորություններ, հետազոտեք նյութերն ըստ ձեր հետաքրքրությունների: Հիանալի օր է ընտանեկան գործերին տրվելու համար:

Կարիճ

Գործընկերներին ականջ դնելը չէր խանգարի: Կարող եք պարզ ու արժեքավոր խորհուրդ ստանալ կամ կարևոր պատասխան` ձեզ մտատանջող հարցերին: Եթե ունեք անհանգստացնող խնդիրներ, հարմար ժամանակ է խորհրդատվություններ անցկացնելու: Անձնական հարաբերություններում մի խուսափեք քննարկել բարդ ու իրարամերժ հարցադրումները ու գտնել այդքան անհրաժեշտ լուծումները: Լավ օր է ճամփորդությունների մեկնելու, մարդկանց հետ հարաբերությունները կանոնավորելու համար:

Աղեղնավոր

Հարաբերությունները, ֆինանսները ու պարտքերը մտնում են առաջին պլան` պահանջելով այլ հարցերի ժամանակավոր անտեսում: Դուք կարող եք տատանվել գայթակղիչ տարբերակների ու խոստացված գործողությունների կատարման միջև: Հիանալի օր է կյանքը բարեկարգելու, վերափոխելու համար: Կարող եք ինչ-ինչ կապերից վերջնականապես հոգնել ու դրանց վերջ տալ: Մի բարդացրեք այն, ինչ առանց ձեզ էլ դրսևորում է իրեն միայն բարդեցված կողմով:

Այծեղջյուր

Բարենպաստ օր է, որը նոր հնարավորություններ կբացի ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական ոլորտում: Ակտիվորեն մասնակցում եք հասարակական կյանքին, մեծագույն հաճույք եք ստանում տարբեր միջոցառումների մասնակցությունից: Շատ օգտակար են ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները, կգտնեք նոր հովանավորներ: Հարմար օր է արվեստի գործեր գնելու համար:

Ջրհոս

Այժմ դուք դժվարությումբ եք ձեզ սահմանափակում միայն անհրաժեշտ բաներով: Դուք մի գործից անցում եք կատարում մյուսին` առանց բարդություններից հոգնելու կամ տրնտջալու: Օրը հաջողակ է ու պահանջում է ձեզանից ուղիղ ու ստույգ ռեակցիա կատարվող իրադարձությունների նկատմամբ: Գերհագեցումը կարող է հանգեցնել ուժերի աղետալի անկման ու աշխատունակության նվազեցման: Չէր խանգարի որոշ ժամանակ նվիրել գործերի ու մտքերի բարեկարգմանը:

Ձկներ

Ձեզանից ակտիվություն ու նախաձեռնողակություն է պահանջվում ամեն ոլորտում: Չնայած, որ միտումները անսպասելի են, դուք պետք է ամեն ինչին լրջորեն մոտենաք: Կատարելագործվեք բոլոր այն տեղերում, որտեղ զգում եք ձեր առավելությունը: Հաճելի անակնկալներ կլինեն հեռվից, որոնք կապված կլինեն այն մարդկանց հետ, ովքեր ձեզ հոգեհարազատ են կամ սրտամոտ: Ազատվեք անպետք իրերից ու կպչուն, ոչինչի չբերող մտքերից:

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 726 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024