Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 06:01
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Սեքս` ամուսնությունից առաջ. հրաժարվելու պատճառները

Ինչպե՞ս են ռուս կանայք “իրենցով անում” հայ խոպանչիներին /վիդեո/

Ուտելիք, որը խլում է էներգիան

Դպրոցահասակ Անջելինա Ջոլին (լուսանկարներ)

Մոդայիկ մայրիկը 50 հազար ֆունտ է ներդրել դստեր մեկամյակը կազմակերպելու համար

Ինչո՞ւ են դավաճանում կանայք

ԿՐԾՔԻ ԿԱԹՆ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Փողոցում ժպտալը կարող է դրական ազդեցություն ունենալ շրջապատում գտնվող մարդկանց վրա

Միայն սեքսը կանանց բավարար չէ

Ամերիկացի զույգը 5000 դոլար թեյավճար է թողել մատուցողին

Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին Օնլայն ռեժիմով

Լեդի Գագան իր նոր կոմպոզիցիան նվիրել է արքայադուստր Դիանային

Ամուսնության մասին երազող հրեուհիները թողնում են իրենց կիսավարտիքը ռաբբիի գերեզմանին

«Մարիաննա» կաթնամթերքի արտադրամասում պայթյունից տուժածը դեռ ամբողջությամբ գիտակցության չի եկե

Ջրհեղեղ` ատոմակայանի հարեւանությամբ. ջուրը քշել է մի երեխայի, ում հետո մահացած են գտել

Լիոնել Մեսսի .Կենսագրություն

Զիդանը կմարզի Ֆրանսիայի ընտրանին 10 տարուց

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Դիետա` տղամարդկանց պոտենցիայի համար

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 12 » Ո՞ր արտահայտություններն են համարվում վիրավորանք
22:13
Ո՞ր արտահայտություններն են համարվում վիրավորանք
Ո՞ր արտահայտություններն են համարվում վիրավորանք

Ըստ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի՝ վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է: Որպեսզի արտահայտությունը գնահատվի որպես վիրավորանք, անհրաժեշտ է, որ 1. արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, որպիսի փաստը ապացուցելու դատավարական բեռը կրում է հայցվորը, 2. արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին:

Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը: 3. արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը: Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները և ներկայացված փաստերը: Վերջիններս երրորդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նաև այն դեպքում, երբ երրորդ անձը ևս կատարում է արտահայտություններ և ներկայացնում փաստեր, որոնք բովանդակային առումով կապված են վիրավորողի արած արտահայտությունների կամ ներկայացրած փաստերի հետ (օրինակ` երկու և ավելի անձանց կողմից վիրավորելը): Նման դեպքերում առկա է վնասի համատեղ պատճառում: Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` վիրավորանք գնահատելու չափանիշներին` ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերոնշյալ երեք պայմանների առկայությունը պարտադիր է արտահայտությունը վիրավորանք գնահատելու համար ( Քաղ. Գործթիվ ԵԿԴ/2293/02/10): Աղբյուրը՝ iravaban.net 


Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 463 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024