Հետաքրքիր Փաստեր Пятница, 19.04.2024, 15:04
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ուղեվարձը թանկացավ, իսկ ծառայության որակը վատանում է

Աննա Զավալսկայան համբուրվել է անծանոթուհու հետ

Օրական երկու բաժակ գինին կբարելավի ձեր կյանքը

Խորովածն ուտելուց հետո Օբաման մոռացել է վճարի մասին

Գիտնականները ծխելու ցանկությունը կանխող պատվաստանյութ են հայտնաբերել

Երկնագույն լողազգեստ նախընտրող աստղերը /ֆոտո/

Մայրական կաթը մանկանը պաշտպանում է ՄԻԱՎ-ից

«ԱրմենՏել»-ի բաժանորդները, գտնվելով ռոումինգում ցանկացած երկրում, կարող են ստանալ անվճար զանգեր

Ջոլին եւ Փիթը ներկա չեն եղել սեփական հարսանիքին

Ամերիկուհուն հեռացրել են աշխատանքից մեծ կրծքերի պատճառով

Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան համայնքի ճանապարհը սողանքից մեկ տարի անց նույն վիճակում է (ֆոտո)

Հոգեբանները պարզել են լավագույն վայրը ծանոթություններ հաստատելու համար

Կանայք սեքսում առավել ռիսկային են

Ամերիկուհուն չեն ցանկացել թողնել ինքնաթիռ նստել կիսամերկ կրծքերի պատճառով

Թալիբները հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել «մեղավոր» կնոջը

Վաղ սեռական կյանքը նաեւ բացասական կողմեր ունի

Ավրաամ Ռուսոն Հայաստանի քաղաքացիություն է ստացել

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Աշխարհի ամենաշատ վաստակող դերասանուհիներն, ըստ Forbes-ի

Поиск

Главная » 2013 » Апрель » 26 » Ո՞վ է մեղավոր 5 ամսական Ագնեսայի մահվան մեջ
23:23
Ո՞վ է մեղավոր 5 ամսական Ագնեսայի մահվան մեջ

Երեկ Երևանի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում նախնական տվյալներով՝ թոքաբորբից մահացել է 5 ամսական Ագնեսան: 

Երեխայի հարազատները կարծում են, որ նա մահացել է ոչ թե թոքաբորբից, ինչպես հաղորդվում է, այլ բժիշկների անփութության պատճառով: Նրանք նաև բողոք են ներկայացրել Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժին՝ առ այն, որ իրենց երեխայի մահվան համար պատասխանատու են բժիշկները:

Ցավալի այս դեպքի կապակցությամբ «Առաջին լրատվական»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ոստիկանության Կենտրոնի բաժնի քննիչ Ա. Մխիթարյանից: Վերջինս նշեց, որ իրենց մոտ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ «Արդեն իսկ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որը սպառիչ կերպով պատասխան կտա, թե որն է եղել մանկահասակ երեխայի մահվան պատճառը: Դրանից հետո արդեն պարզ կլինի՝ կա՞ բժշկական սխալ, թե՞ ոչ: Երբ եզրակացությունը ստանանք, պատկերն ավելի ամբողջական կլինի, առայժմ որևէ բան ասել չեմ կարող»,- ասաց նա։

Մեր այն դիտարկմանը, թե առայժմ պարզապես մայրը հաղորդում է տվել ոստիկանությունում, որ իր երեխայի մահվան համար մեղավոր է բժիշկը, Ա. Մխիթարյանը պատասխանեց. «Սխալ կլինի ասել միայն մայրը, ոչ միայն մայրը, այլ նաև երեխայի հարազատները բողոք են ներկայացրել Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժին՝ երեխայի մահվան պատճառների հանգամանքերի հետ կապված, որից հետո մենք մեկնել ենք դեպքի վայր՝ տեղում ծանոթանալու դեպքին»:

Քննիչն ավելացրեց, որ նախնական փուլում նշանակվում է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որը կպարզի նախևառաջ մանկահասակ երեխայի մահվան անմիջական պատճառը. «Դրանից հետո երեխայի մահվան նախնական տվյալները ձեռք կբերենք, ապա համապատասխան հանձնաժողովը կպարզի կոնկրետ բժիշկների կողմից՝ իրենց մասնագիտական գործողությունների սխալ կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքներ առկա՞ են, թե՞ ոչ»:

Իր հերթին ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս դեպքին, ասաց. «Դա ձեր իմացած թոքաբորբը չէ, բացարձակ դա գրիպի հետևանք չէ, որովհետև երեխան բացարձակ գրիպով չի հիվանդացել, իսկ մնացած մանրամասները պետք է ճշտվեն։ Թոքաբորբը տարբեր ծագումնաբանություն կարող է ունենալ»:

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Նոր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:

1in.am
Просмотров: 533 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024