Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 07:12
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Մոդայիկ մայրիկը 50 հազար ֆունտ է ներդրել դստեր մեկամյակը կազմակերպելու համար

Անթալիայում ոստիկանությունն ընդհատել է հայազգի երաժշտի համերգը

Երբ կինը “խաղի մեջ է”, նրան այլեւս ետ չես պահի

Երջանիկ լինելու ամենահեշտ միջոցը

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Հայ պարուհին պորտապարով նվաճել է Նյու Յորքը (Վիդեո)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հակոբ Մանուկյանը դատի է տվել Ջենիֆեր Լոպեսին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Լեդի Գագան ցույց է տվել «մսե զգեստապահարանը» (լուսանկարներ)

Ռուս աղջիկները պարում են հայ տղամարդկանց համար եռագույնի ֆոնին /վիդեո/

Թուրքիա. Նոբելյան ապագա մրցանակակիրը բանտո՞ւմ

Հնդիկ կնոջը 60 տարով վտարել են գյուղից` հավաքարարի աշխատանք կատարելու համար

Հղի կինը ընկել է խոհանոցում և ժամեր անց ծննդաբերել է

Ինչպես է մաքրվում աշխարհի ամենաբարձր երկնաքերը

Կորոլյովան ու Տարզանը հիմա էլ դատական գործ են բացել.4 մլն ռուբլի են ուզում /լուսանկար/

Գիտնականները սովորել են մտքեր կարդալ

Դիմա Բիլանի նոր սիրեցյալը. համբուրվել են տեսախցիկների առաջ /լուսանկար/

Կուսությունը եւ կարմիր խնձորը. սեքսոպաթոլոգի նորօրյա հայացքը

Հայաստանը 4-րդն է շախմատային երկրների շարքում

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 9 » Ո՞ւմ սերմնահեղուկով են բեղմնավորում Հայաստանում
15:19
Ո՞ւմ սերմնահեղուկով են բեղմնավորում Հայաստանում

ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանին ուղղված այն հարցադրումը, թե Հայաստանում կա՞ «սերմնահեղուկի ներմուծման մշակված քաղաքականություն», բավականին մեծ աղմուկ բարձրացրեց մամուլում ու սոցցանցերում: Ա. Մինասյանը հայտարարել էր, թե իր մոտ եղած գրության համաձայն` Իսրայելից մեծ քանակությամբ սերմնահեղուկ է ներմուծվել Հայաստան: «Ես Ձեզ հորդորում եմ, որ ուսումնասիրեք, և մեզ էլ տեղեկացրեք` իրականացվո՞ւմ է նման ծրագիր Հայաստանում, որքա՞ն քաղաքացի է օգտվել այդպիսի ծրագրից և արդյո՞ք անվտանգ է դա»,- հայտարարել էր Ա. Մինասյանը:

Ավելի ուշ Ա. Մինասյանը մեզ հետ զրույցում ավելացրեց, որ ինքը այդ հարցը բարձրացրել է նաև 2012թ. մարտի 21-ին` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: Բայց քանի որ առողջապահության այն ժամանակվա նախարար Հարություն Քուշկյանը Հայաստանում չէր, փոխարենը պատասխանել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և ասել, որ Հայաստանում կան արհեստական սերմնավորման դեպքեր: Եվ որ մեր երկիրն այդ առումով վարում է լիբերալ քաղաքականություն` ի տարբերություն արևելաեվրոպական մի շարք երկրների, որտեղ որոշակի սահմանափակումներ կան: Ավելի ուշ Հ. Քուշկյանը պատասխանել էր, որ, այո, եղել է այդպիսի դեպք, որ ՀՀ է ներմուծվել սերմնահեղուկ: Իսկ ՊԵԿ-ի տված տեղեկատվության համաձայն` «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» կողմից 2011թ. 2 կգ սերմնահեղուկ է ներկրվել: Այդ կենտրոնի պարզաբանմամբ էլ 2 կգ-ի մեջ մտնում է անհրաժեշտ տարան, իսկ սառեցված սերմնահեղուկը եղել ընդամենը մի քանի միլիգրամ և նախատեսված է եղել մեկ ներարկման համար: Ա. Մինասյանը նաև նշեց, որ այդ ոլորտը համակարգող «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքը տվյալ հարցը լիարժեք չի կարգավորում, և այն օրենսդրական հստակ կարգավորման կարիք ունի:

Նշենք նաև, որ անցած տարի, երբ Ա. Մինասյանը Ազգային ժողովում այս հարցը բարձրացրել է, այդ ոլորտը կարգավորող երկու օրինագիծ է մշակվել: ԱԺ-ում քննարկվում էր, որ նախ նման օրինագիծ են ներկայացրել ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը և Առողջապահության, մայրության և մանկության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Բաբլոյանը: Դեռ այն ժամանակ խոսում էին, թե այդ օրինագիծը դաշտը կարգավորում էր այն առումով, որ ամբողջությամբ իրավական պաշտպանության տակ էր վերցնում սերմնահեղուկի ներկրումը, դրա բեղմնավորումը, այնուհետև հայ կանանց օրգանիզմում տեղադրելու, հետո երեխայի ծնվելու ու երեխային արտահանելու գործընթացը: Կուլիսային քննարկումներ կային, թե այդ գործընթացն արդեն մեր երկրում իրականացվում է, բայց այն օրենսդրական լիարժեք կարգավորում չունի:

Նաև նշվում էր, որ սերմնահեղուկ է ներկրվում նույն Իսրայելից, Հայաստանում ընտրում են առողջ և երիտասարդ կանանց, այդ սերմնահեղուկը բեղմնավորվում էր նրանց օրգանիզմում, իսկ ծնված երեխան հետ էր տարվում Իսրայել: Եվ որ այդ գործընթացն այնքան ստվերային վիճակում է, որ առայժմ պարզ չէ, թե սերմնահեղո՞ւկն է ներարկվում, թե՞ արդեն բեղմնավորված բջիջն է տեղադրվում հայ կանանց օրգանիզմում: Սրանք տարբեր երևույթներ են: Առաջին դեպքում հայ կինը դառնում է այդ երեխայի լիարժեք, բիոլոգիական մայրը, իսկ երկրորդ դեպքում՝ սուրոգատ՝ փոխնակ մայր և երեխայի հետ բիոլոգիական կապ չի ունենում: Նշվում էր, որ երկու դեպքում էլ պատվիրատու երկիրը մեծ գումարներ է վճարել թե՛ մորը, թե՛ այն հիվանդանոցին, որտեղ իրականացվել են բեղմնավորման և հղիության վերահսկողության գործընթացները:

Նշվում էր, որ Իսրայելը իր մոտ առողջ սերունդ զարգացնելու համար նման ծրագրեր է իրականացնում Հայաստանի նման զարգացող և սոցիալ-տնտեսական մեծ խնդիր ունեցող երկրներում: Նաև քննարկումներ կային, որ Հայաստանում այդ ծրագիրը լայնածավալ իրականացնելու համար Իսրայելը պատրաստ է եղել ավելի լուրջ ներդրումներ իրականացնել՝ մեր բուժհիմնարկներում մասնագիտացված կենտրոններ հիմնել և մայրերին օրենքով ամրագրված գումարներ վճարել: Հարցին ծանոթ բուժկենտրոնները հասկացել են, որ այստեղ կարող են ահռելի գումարներ շրջանառվել: Դեռևս այն ժամանակ տեղեկություններ կային, որ շատերը ստվերային լոբբինգ էին իրականացնում, որ ԱԺ-ն ընդունի այդ օրինագիծը:

Օրինագիծը, սակայն, չարժանացավ ՀՀ կառավարության հավանությանը: Կառավարությունը, հասկանալով, որ վերը նշված օրինագիծը կարող է ազգային անվտանգության լուրջ խնդիրներ առաջացնել, որոշեց ինքը ներկայացնել ոլորտը կարգավորող օրինագիծ: 

Բանն այն է, որ հավանության չարժանացած օրինագծի և դրանից բխող համապատասխան ծրագրի իրականացման դեպքում սերմնահեղուկ ներկրող երկրներն այստեղ օրինականորեն կկարողանային բազմաթիվ հայ կանանց օգտագործել այդ նպատակի համար, իսկ դա բոլորովին էլ անմեղ ծրագիր չէ: Միգուցե աղքատության մեջ ապրող հայ կանայք տրվեին մի տարում մի քանի հազար դոլար աշխատելու գայթակղությանը, բայց դա նրանց մոտ կարող էր առաջացնել թե հոգեբանական, թե առողջական լուրջ խնդիրներ: Դրանից բացի, այդ ծրագիրը առանց այդ էլ ծնելիության և դեմոգրաֆիկ լուրջ խնդիր ունեցող մեր երկրի համար աղետ կլիներ և մի քանի տարում Հայաստանում կարող էր ազգային անվտանգության լուրջ խնդիր առաջացնել:

Կառավարությունը հասկանալով այս խնդիրը՝ ներկայացրեց հակառակ օրինագիծ, որով խիստ սահմանափակում է դնում նման երևույթների վրա, գրեթե նվազագույնի հասցնում այլ երկրների նման ծրագրերի իրականացումը: Ինչ-ինչ պատճառներով, նաև անհասկանալի է, թե որ անտեսանելի ձեռքի շնորհիվ կառավարության օրինագիծը քննարկման չարժանացավ: Բարեբախտաբար, պաշտոնապես չքննարկվեց նաև վերը նշված պատգամավորների օրինագիծը: Փաստը, սակայն, այն է, որ այդ ոլորտը կրկին մնում է առանց օրենսդրական կարգավորման: Իսկ սերմնահեղուկը Հայաստան է ներկրվում «գեղձի և այլ օրգանի բուժման» մաքսային անվանմամբ:

Ա. Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ` արդյոք նման ստվերային ծրագիր իրականացվո՞ւմ է մեր երկրում, բայց ամեն դեպքում մտահոգված է, քանի որ խոսքը վերաբերում է առողջապահության և սերնդարարման գործընթացին: «Իսկ դա խնդիր է, որը պետք է լինի պատշաճ ուշադրության առարկա: Ես ակնկալում եմ, որ առողջապահության նախարարը այս խնդրի, դրա օրենսդրական կարգավորման հետ կապված ավելի սպառիչ պատասխան կտա»,- եզրափակեց Ա. Մինասյանը:

1in.am
Категория: 18+ | Просмотров: 483 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024