Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 01:05
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

NBA-ի մարզիկը տան խոհանոցում բանկոմատ է տեղադրել

Հակոբ Մանուկյանը դատի է տվել Ջենիֆեր Լոպեսին

Սխալմամբ իր հաշվեհամարի վրա հայտնված 1,5 մլն դոլարն ամերիկացին պարտվել է խաղատանը

Թոմ Կրուզն ու Քեթի Հոլմսը ամուսնալուծվում են

«ԱրմենՏել»-ի բաժանորդները, գտնվելով ռոումինգում ցանկացած երկրում, կարող են ստանալ անվճար զանգեր

Քիմ Քարդաշյանը մորաքույր է դարձել

Ռոնալդուն` Եվրո-2012-ի ամենաշատ վրիպած ֆուտբոլիստ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ավոկադոն մեծացնում է բեղմնավորման հավանականությունը

Ավտոմեքենան դարձել է կենդանաբանական այգու բնակիչ

Ուղեղի սկանավորումը կարող է կանխորոշել սեռական ապագան

Մասնագիտություններ, որոնք գիրացնում են

Տղամարդու հետ զրույցի թեմաների թոփ 5-յակ

Ջոլին եւ Փիթը ներկա չեն եղել սեփական հարսանիքին

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

Լուսանկարում են հայտնիները

Թուրքիա. Նոբելյան ապագա մրցանակակիրը բանտո՞ւմ

Ռեստորանի տիրուհին մահացել է այն բանից հետո, երբ իր հաստատությունում նախաճաշել է Օբաման

Քրիշտիանու Ռոնալդու և Իրինա Շեյկը հանգստանում են Սեն Տրոպեում

Поиск

Главная » 2013 » Օգոստոս » 16 » «Odnoklassniki»-ի հերթական երկու զոհերը
11:34
«Odnoklassniki»-ի հերթական երկու զոհերը
«Odnoklassniki»-ի հերթական երկու զոհերը

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Մխիթար Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Մխիթար Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա "odnoklassniki.ru” սոցիալական կայքում Հեղինե Սուքիասյանի և Վարդան Ոսկանյանի անհատական էջերին ապօրինի տիրանալով զրկել է նրանց իրենց անհատական էջ մուտք գործելու հնարավորությունից` պատճառելով նրանց բարոյական վնաս:

Գործով մեղադրյալ Մխիթար Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ի մասի և 256-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով, ըստ որի`

Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով (254-րդ հոդվածի 1-ի մաս):

Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության ոչնչացնելու, ուղեփակելու (մեկուսացնելու), վերափոխելու կամ պատճենահանելու նպատակով համակարգչային ծրագրեր մշակելը կամ գոյություն ունեցող ծրագրերում փոփոխություններ մտցնելը կամ հատուկ հարուցիչներով ծրագրեր մշակելը, դրանք օգտագործելը կամ այդպիսի ծրագրերով կրիչներ տարածելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով (256-րդ հոդվածի 1-ի մաս):

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Slaq.am - Լրատվական աղբյուր
Просмотров: 657 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024