Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 19:15
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ինչպես ճիշտ զարդեր ընտրել

Ուրալում ռուսներն ու ուզբեկները հայերի «կոտորած» էին ծրագրել

«Եվրո-2012»-ի ամենագեղեցիկ երկրպագուն դեռ չի գտնվել (լուսանկարներ)

Ուղեղի սկանավորումը կարող է կանխորոշել սեռական ապագան

Ավելի երիտասարդ տեսք ունենալու 10 հնարք

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինչո՞ւ են կանայք ավելի բարոյական, քան տղամարդիկ. հետազոտություն

Որոշ մարդիկ սեքսի փոխարեն iPhone են նախընտրում. հետազոտություն

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Փողոցում քայլող մերկ աղջիկներին վարչական կալանքի են ենթարկել /վիդեո/

Սոբչակին ազատել են աշխատանքից` առանց պատճառաբանության

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ռուս աղջիկները պարում են հայ տղամարդկանց համար եռագույնի ֆոնին /վիդեո/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կուսության “քաղցր” պտուղը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ծխող կանանց թիվն աճել է

Քիմ Քարդաշյանը` նոր սեքս-սկանդալի կենտրոնում

Սեւանա լճում 16-ամյա տղա է խեղդվել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Հունիս » 29 » Որոշ մարդիկ կհեռացվեն դպրոցից. ջրանցքը նետված 15-ամյա աղջկա ծնողը մանրամասներ է պատմել
08:59
Որոշ մարդիկ կհեռացվեն դպրոցից. ջրանցքը նետված 15-ամյա աղջկա ծնողը մանրամասներ է պատմել
Որոշ մարդիկ կհեռացվեն դպրոցից. ջրանցքը նետված 15-ամյա աղջկա ծնողը մանրամասներ է պատմել

Երեւանի Նորագյուղ թաղամասում  15-ամյա Գ. Ա.-ի «Թաիրով» կոչվող ջրանցքը նետվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննությունը շարունակվում է: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա մայրը` Արաքսյան:

Նա նշեց, որ երեխայի առողջական եւ հոգեբանական վիճակը լավ է, հանձնել է ավարտական քննությունները  Երեւանի թիվ 13 երաժշտական գիշերօթիկ դպրոցում, որտեղ էլ պատրաստվում էր շարունակել ուսումը քանոնի բաժնում:

Մայրը նշեց, որ երեխայի հեռախոսը քննիչները դեռ չեն վերադարձել: Ծնողը վստահ է, որ երեխային ինքնասպանության փորձ կատարելուն դրդել է դպրոցում տիրող մթնոլորտը, նրա համադասարանցիները, ովքեր ճնշել են իր դստերը: Նա պնդում է, որ երեխան անձնական, սիրային որեւէ խնդիր չի ունեցել, ընկեր չի ունեցել եւ չունի: «Ես եւ երեխան բողոք չունենք, բայց որոշ մարդիկ կան, որ կհեռացվեն դպրոցից»,- ասաց նա`  հավելելով, որ նկատի ունի 2-3 երեխաների, ովքեր հոգեբանական ճնշում են գործադրել իր դստեր վրա:

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 34-110 հոդվածի հատկանիշներով (ինքնապանության հասցնելու փորձ): Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ  ապրիլի 16-ին, ժամը 13.47-ին տեղեկատվություն  ստացվել, որ Երեւանի Նորագյուղ թաղամասում՝ «Թաիրով» կոչվող ջրանցքից Երեւանի ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակի հրամանատարը եւ անձը չպարզված քաղաքացին ջրանցքից դուրս են բերել 15-ամյա Գ. Ա.-ին, ում «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են Երեւանի «Սրբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Աղջկան ջրանցքից դուրս է բերել ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը:

15-ամյա Գ.Ա.-ն սովորում է Երեւանի թիվ 13 երաժշտական գիշերօթիկ դպրոցի 9-րդ դասարանում, քանոնի բաժնում: Գիշերօթիկ դպրոցի տնօրեն Սամվել Երանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ աղջկա այդ քայլին դիմելու պատճառը սիրահարվածությունն է: Շրջանառվող խոսակցությունների համաձայն`  երիտասարդը, ում սիրահարվել է աղջիկը, այդ դպրոցի սաներից չէ: Հայտնաբերվել է աղջկա օրագիրը, որում կատարված գրառումներից, տնօրենի խոսքով, կարելի է եզրակացնել, որ աղջկա սերն անպատասխան է:  Նա այնտեղ մենախոսության նման մի բան է գրել, որ «դու ուրիշինն ես, բայց միեւնույն է, ես եմ քեզ ամենից շատը սիրում» եւ այլն: «Սիրահարված է եղել, բայց դա չի եղել դպրոցի ներսում»,- ասել էր տնօրենը: 


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 777 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024