Հետաքրքիր Փաստեր Երեքշաբթի, 23.04.2024, 10:04
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Թեթև ապրելու 10 գրավական

10-ամյա աղջիկը եղբորից աղջիկ է ունեցել

Հոլիվուդյան աստղ Մեգան Ֆոկսը երկրպագուներին ուրախացրել է` համացանցում տեղադրելով երիտասարդ տարիների լուսանկարները: Նա խոստովանել է` դեռահաս

Հղիացած Ջեսիկա Սիմփսոնը մերկացել է /լուսանկար/

Աշխարհի ամենաշատ վաստակող դերասանուհիներն, ըստ Forbes-ի

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Что вы ожидаете

32 տարի անց կինը վերականգնել է քիթը, որը կտրել էր դաժան ամուսինը

«Եվրո-2012»-ի ամենահետաքրքիր սանրվածքները (լուսանկարներ)

Կուդրյավցեւան խոսել է Ռուդկովսկայայի հղիության մասին

Կանանց 5 տեսակներ, որոնցից տղամարդիկ փախչում են

Ժամանակակից կանայք սեքսից հաճույք չեն ստանում. մասնագետ

Ուղեվարձը թանկացավ, իսկ ծառայության որակը վատանում է

Ի՞նչ անել անկողնում չհոգնելու համար

Մազահեռացման ո՞ր տարբերակն է նախընտրելի. պայքար անցանկալի մազերի դեմ

Ռուս աղջիկները պարում են հայ տղամարդկանց համար եռագույնի ֆոնին /վիդեո/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ամենաառողջ սննդացանկն` ըստ սննդաբանների

Միայնակությունը նվազեցնում է կյանքի տևողությունը. հետազոտություն

Поиск

Главная » 2013 » Հուլիս » 1 » Որտե՞ղ են հանգստանում օլիգարխները (photo)
08:40
Որտե՞ղ են հանգստանում օլիգարխները (photo)
Որտե՞ղ են հանգստանում օլիգարխները (photo)

Այն հարցը, թե որտեղ են հանգստանում օլիգարխները` շատերին է հետաքրքրում, հատկապես երիտասարդ աղջիկներին, ովքեր փորձում են ծանոթանալ օլիգարխի հետ: Սակայն, օլիգարխներին հանգստի ժամանակ հանդիպել այդքան էլ հեշտ չէ, քանի որ շատ հաճախ նրանք իրենց հանգիստը կազմակերպում են այնպիսի ֆանտազիայով և այնպիսի պայմաններում, որ նրանց հասնել հնարավոր չէ: Գոյություն ունեն այնպիսի դեպքեր, երբ օլիգարխները ուղևորվել են Անտարկտիդա իրենց հանգիստը վայելելու նպատակով: Իսկ եթե վերցնենք ավելի հասանելի վայրեր, ինչպիսին են Մալդիվները, Սեյշելները, Իտալիան կամ Բալին, ապա կարելի է ասել, որ այդպիսի վայրերը կորցրել են իրենց հետաքրքրությունը օլիգարխների շրջանում, քանի որ այնտեղ կարող են հանգստանալ սովորական մարդիկ:

Օլիգարխները իրենց հանգստի համար ծախսում են այնքան գումար, որքան ունեն զարգացող երկրները իրենց պետական բյուջեյում: Նրանցից ոմանք գնում են հյուրանոցներ իրենց սիրելի հանգստավայրերում, ոմանք` կառուցում են դրանք զրոյից, մյուսները` փորձում են գտնել չբացահայտված վայրեր իրենց հանգիստը անցկացնելու նպատակով: Գոյություն ունեն օլիգարխներ, ովքեր նախընտրում են զբաղվել բարեգործությամբ իրենց հանգստի ժամանակ` ճանապարհորդելով երրորդ աշխարհի երկրներով (այդպիսի հանգստի ձև է նախընտրում Բիլ Գեյթսը): Սակայն նրա օրինակին ոչ բոլոր օլիգարխներն են հետևում: Պոլ Ալենը նախընտրում է իր հանգիստը վայելել իր 130-մետրանոց մեգա-զբոսանավի վրա, որը իրենից ներկայացնում է հինգաստղանի հյուրանոց, Թայ Ուորները` Մոտեսիտոյում գտնվող իր ագարակում և Նյու-Յորքի պենտհաուսում: Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնին է պատկանում մասնավոր Նեկեր կղզին, որը գտնվում է Կարիբյան ծովում: Ռուսազգի օլիգարխները նախընտրում են իրենց հանգիստը անցկացնել Կուրշևելում, Նիցցայում, Սեն-Տրոպում և Մոնակոյում:

Մենք որոշեցինք պարզել, թե որ հանգստավայրերը ունեն մեծ պահանջարկ աշխարհի տարբեր օլիգարխների շրջանում:

Անտիգուա և Բարբուդա

Антигуа

Կղզային պետություն է, որը գտնվում է Արևմտյան Հնդկաստանում, Կարիբյան ծովի արևելյան մասում: Անտիգուա և Բարբուդան հայտնի է իր անկրկնելի էկզոտիկ բնությամբ, գեղեցիկ ծովով և վարդագույն կորալյան ավազով:

Բացի դրանից Անտիգուա և Բարբուդա պետությունը հանդիսանում է օֆշորային հայտնի կենտրոն, որը գրավում է օտարեկրյա կապիտալը և որը մեծ արտոնություններ է տալիս պետության ոչ բնակիչներին:

Այստեղ է հանգստանում աշխարհահռչակ հաղորդավարուհի Օպրա Ուինֆրին, հայտնի երաժիշտ Էրիկ Քլեփթոնը, ով այնտեղ ունի նաև մասնավոր վերականգնողական կենտրոն, որտեղ բուժում են թմրանյութերից կախվածություն ունեցող մարդկանց:

Անտիգուայի տարածքում առանձնատների գնորդներ են դարձել նաև Ջորջիք Արմանին և Թիմոտի Դալտոնը:

Սարդինիա

Где отдыхают миллиардеры

Սարդինիան` կղզի է Միջերկարական ծովում, որը մտնում է Իտալիայի կազմի մեջ: Այս հանգստավայրը հայտնի է իր ժայռերի գեղեցկությամբ, առատ բուսականությամբ և ոսկեգույն լողափերով: Այստեղ ծովը մաքուր է և պարզ, իսկ ստորջրյա աշխարհը առանձնահատուկ հարուստ է:

Այստեղ հաճախ իրենց հանգիստն են վայելում Բրայան Ադամսը, Թինա Թյորները, Թոմ Կրուզը, Լեոնարդո դի Կապրիոն և այլ աստղեր, սպորտի ներկայացուցիչներ և օլիգարխներ:

Սեն-Մորից

где отдыхают олигархи

Զարմանահրաշ լեռնադահուկային հանգստավայր է, որը գտնվում է Շվեյցարիայում: Այն հայտնի է ամբողջ աշխարհում: Հանգստավայրը անվանում են նաև «շամպայնե կլինա» իր վառ արևի և չոր օդի պատճառով: Այստեղ արևը շողում է տարվա մեջ 322 օր:

Սեն-Մորիցում է հանգստանում միլիարդատեր Լակշմի Միտալլը: Այստեղ մի քանի անգամ անց են կացվել օլիմպիական խաղեր և աշխարհի առաջնություններ: Հանգստավայրում կան մի շարք բուժիչ աղբյուրներ: Ի դեպ, հանգստավայրի առաջին գովազդը արել է Հռոմի պապ Լև X-ը, երբ ասել է, որ բոլոր մեղքերը հեռանում են նրանց մոտ, ովքեր լողացել են Սեն-Մորիցի ջրերում:

Կղզի Կապրի

где отдыхают миллиардеры

Իտալական գլամուրային հանգստավայր է, որը հանդիսանում է Նեոպոլիտանյան ծոցի մարգարիտը: Այս հանգստավայրը հայտնի է իր մաքուր ջրով և հիանալի կլիմայով: Այն տարածված է եղել հարուստ մարդկանց շրջանում նույնպես հին ժամանակներում: Այստեղ իր հանգիստն էին վայելում հռոմեական կայսրերը և արևելյան շեյխերը: Հայտնիներից այստեղ են հանգստանում Թոմ Կրուզը, Ջեյն Բիրկինը, Րոդ Ստյուարտը և Նաոմի Քեմբլը:

Սեն-Բարտելեմի

где отдыхают знаменитости

Այս կղզին, որը գտնվում է Կարիբյան ծովի հենց սրտում, պատկանում է Ֆրանսիայի մերձծովյան տարածքին: Աստվածային բնանկարները, երկնագույն ծովածոցերը և սպիտակ ավազով աննկարագրելի լողափերը աշխարհի տարբեր ծայրերից այստեղ են գրավում օլիգարխներին և աստղերին: Այստեղ մեծ հաճույքով հանգստանում են Նիկոլ Քիդմանը, արքայազն Չարլզը, ինչպես նաև հայտնի զույգը` Մայքլ Դուգլասը և Քեթրին Զետա-Ջոնսը, Րոկֆելլերը և Րոտշիլդը այստեղ ունեցել են իրենց առանձնատները:

Նշենք, որ այժմյան հանգստի ինդուստրիան ստեղծում է բոլոր պայմանները, որոնք հնարավորություն են տալիս կռահել զբոսաշրջիկների նույնիսկ ամենաանսովոր ֆանտազիաները, հատկապես այն զբոսաշրջիկներինը, ովքեր պատրաստ են իրենց հանգստի վրա ծախսել մի ամբողջ կարողություն:

Slaq.am 
Просмотров: 479 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024