Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 00:00
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ստամբուլում դատում են 21-ամյա հայուհուն ինքնասպանության դրդած թուրք եղբայրներին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Համբույրի 9 կանոնները

[Անիմացիա]
Իսկ դուք ուրախ եք?

Կուբանի ջրհեղեղի հետեւանքով անհետ կորած է համարվում Դավթյանների ընտանիքը

Արքայադուստրը փորձել է փախչել հյուրանոցից` առանց վճարելու

Փոքրիկը ծնվել է առանց աչքերի

Անժելան նորից օրակարգում. Կարենը ապացուցում է հաճույքը

Կնճիռները հարթեցնող բոտոքս պատրաստուկը 10 տարեկան է

Գեղեցկուհիները տղամարդկանց իմպոտենցիայի են հասցնում

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Թոնի Բրեքսթոնը` «հայավարի» Video

Մրցավարը Կուրանյիից խնդրեց մարզաշապիկը

Աշխարհի ամենասարսափելի լողավազանը (լուսանկարներ)

Իսպանիա-Իտալիա՝ հուլիսի 1-ին

Էմմին “շատ նեղված է”, իսկ պատահածը Նադեժդա Սարգսյանը “չուզողություն” է որակել

Նախկին տղամարդուն չհաջողվեց դառնալ տիեզերքի ամենագեղեցիկ կինը

Ինչո՞վ կարող է ավարտվել սեքսը սիրուհու հետ

Հինգ նրբություն` սեքսում

Հայաստանում 3800 թմրամոլ կա

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 6 » Որտե՞ղ եւ ե՞րբ ծանոթանալ Ձեր երազանքի տղամարդու հետ. 49 պարզ կանոն (մաս 2)
21:04
Որտե՞ղ եւ ե՞րբ ծանոթանալ Ձեր երազանքի տղամարդու հետ. 49 պարզ կանոն (մաս 2)


Կանոն 11

Շատ հարաբերություններ սկսվում են միմյանց ստելով:  Փորձում են ներկայանալ ավելի լավը, քան իրականում կան, խոսում են իրենց եկամուտներից, ընտանեկան կարգավիճակից, իրավիճակից: Բայց ի՞նչ անել, երբ տղան հենց սկզբում ՉԱՓԱԶԱՆՑ անկեղծ է լինում:

Միշտ էլ հաճելի է հանդիպել հասուն տղամարդու:

Հաճախ հաճելի չի լինում լսել ճշմարտությունը, բայց մինչ Դուք կվիրավորվեք դառը և խիստ ճշմարտությունից, մտածե՛ք, իսկ որքանով է Ձեզ պետք քաղցր սուտը:

Կանոն 12

Շատ աղջիկներ սիրում են ասել՝ «Փողոցում չեն ծանոթանում»:

Սակայն փողոցը այնքան էլ վատ վայր չէ ծանոթության համար, մանավանդ այն պարագայում, երբ այն գեղեցիկ փողոց է շատ գեղեցիկ քաղաքի: Ինչպիսի՞ վայրն է ամենահարմարը համարվում առաջին հանդիպման համար:

Զույգերը գտնում են միմյանց` հայտնվելով ճիշտ վայրում ճիշտ ժամանակին:

Սակայն կան 3 թոփ վայրեր, որտեղ ծանոթություն հաստատելը ցանկալի չէ.

  1. Կանանց ներքնազգեստի բաժնում կամ  խանութում:
  2. Հիվանդանոցում:
  3. Աշխատանքային վայրում` աշխատանքային անմիջական շփման ժամանակ: Ձեզ նույնպես հաճելի չի լինի, երբ Ձեզ անհանգստացնեն աշխատանքային միջավայրում:

Կանոն 13

Կան աղջիկներ, որոնց համար ծանոթությունը և տղայի ուշադրությունը ընդհանրապես ուրախություն չեն: Խոսքը գնում է խրոնիկական ընկճված կամ «նազ անող», իրենց «թանկացնող»  աղջիկների մասին:

Պետք է հիշել, եթե երիտասարդ տղան մոտեցել է Ձեզ, և ցանկանում է ծանոթանալ, ապա դա արդեն նշանակում է , որ ՆԱ Ձեզ ՀԱՎԱՆԵԼ է: Ուստի չարժի այդ ամենը տխրության վերածել: Եթե այդ ծանոթությունը քեզ համար սթրեսս են, փորձի՛ր այլ կողմից նայել այդ ամենին, և միայն դրական էներգիա ստանալ փոխանցել: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Կանոն 14

Եթե դու գրավիչ աղջիկ ես, և երբեք չես փորձել առաջինը ծանոթություն հաստատել քեզ դուր եկած անձնավորության հետ, ապա, չես էլ կարող  պատկերացնել, թե ինչից ես քեզ զրկում:

Միֆ 1. Եթե աղջիկը առաջինը մոտենում է և առաջարկում ծանոթանալ, ապա ասում են, որ նա կորցնում է հետաքրքրությունը հասանելի լինելու առումով:

Ճշմարտությունը: Եթե գրավիչ աղջիկը մոտենում է տղային, նշանակում է, որ այդ տղային այնքան է հավանել, որ համարձակություն է ունեցել մոտենալու, և այս դեպքում տղան ամենաերջանիկն է իրեն համարում, որ ուշադրության է արժանացել հազարավորների միջից:

Միֆ 2. Առաջինը մոտեցող աղջկան համարում են հասանելի և ազատամիտ:

Ճշմարտությունը: Սակայն ամեն ինչ կախված է քո ծանոթանալու ձևից , ընտրված ֆրազաներից: Կախված այդ ամենից չեն կարող քեզ այդպիսին ընդունել կամ համարել:

Միֆ 3. Առաջինը մոտենում են անհաջողակ աղջիկները, որոնց ոչ ոք չի նկատում:

Ճշմարտությունը: Առաջինը մոտենում են այն աղջիկները, որոնք շատ ինքնավստահ են և պատրաստ չեն սպասելու «ծովային եղանակի»:

Եթե առաջինը քայլ է միայն Ձեզ է մնում, մտածե’ք, որ գուցե նա չի նկատել Ձեզ, գուցե տրամադրությունը չի համապատասխանել ծանոթության համար, գուցե վախեցել է մոտենալ այնպիսի հաջողակ աղջկա, ինչպիսին Դուք եք:

Կանոն 15

Նկատել եք, թե ի՞նչ մեծ ազդեցություն է թողնում լավ կոմպլիմենտը ցանկացած անհատի մոտ: Եվ ինչու՞ չսկսել ծանոթությունը հաճելի կոմպլիմենտով:

Կարևորը ճիշտ և լավ կոմպլիմենտ անելն է: Օրինակ, կարելի է այսպես ասել. <Դուք շատ լավ բիլիարդ եք խաղում, ես այնքան լավ չեմ խաղում: Դեմ չեք լինի, ինձ էլ սովորեցնելուն>:

Կանոն 16

Պետք է վարել հաջողված զրույց, խոսել այնպիսի թեմաներից, որոնք 100 տոկոսանոց արդյունք կլինեն տղայի կողմից  Ձեզ հետաքրքիր և հաճելի համարելու համար:

Աշխատեք հարցերը այնպես ձևակերպել , որ նրանք հետաքրքրությունն ավելի մեծացնեն: Օրինակ, «Ձեզ դու՞ր եկավ ցուցահանդեսը»-ի փոխարեն կարելի է ասել, «Ո՞ր նկարը քեզ առավել շատ դուր եկավ, իսկապե՞ս, և ո՞րն է պատճառը»:

Կանոն 17

Մեր օրերում կանայք հաճախ են մոռանում, որ իրենց թույլ սեռի ներկայացուցիչներից են:

Դուք Ձեզ թույլ կամ անկարող չեք համարում: Սակայն որոշ դեպքերում , հատկապես որոշ հարաբերությունների ժամանակ նույնիսկ լավ է, որ չթաքցնեք Ձեր չիմացությունն ու թուլությունը: Դա կարող է լինել ավտոմեքենայի հետ կապված խնդիր: Պետք է հիշել, որ ցանկացած տղայի հաճելի է զգալ իրեն ուժեղ, ճանաչված և ամենակարող:

Կանոն 18

Հաճախ ծանոթությունը կարող է վերածվել անհանգստացնող տոնի: Կարող եք հանդիպման օրը վերածել տոնի:

Մի՛ վախեցեք լինել ռոմանտիկ, այնքան հաճելի է, երբ ծանոթության պատմությունը վառ և պայծառ հիշողության է վերածվում: Նույնիսկ այն դեպքում, երբ Ձեր հարաբերությունները լուրջ ավարտ չեն ունենում:

Կանոն 19

Հավանաբար, շատ քչերին է հաջողվում հրաժարվել ինչ-որ մեկի ղեկավարած ծանոթություններից: Այդ ժամանակ հանդիպում ես անծանոթ մարդկանց հետ, որոնց հետ պետք է խոսել, և որոշ առումով հրապուրել…

Ծանոթանալով միանգամայն անծանոթի հետ` աշխատիր ընդունել նրան այնպես, ինչպես որ կա: Պետք չէ մտածել, թե ով ինչ կխոսի այդ ամենի մասին… այստեղ կարևորը քեզ համար լավ տպավորություն թողնելն է:

Կանոն 20

Համացանցը դարձել է հասանալի աշխարհում գրեթե բոլորին:

Պետք չէ գրանցվել բոլոր սոցիալական կայքերում, որտեղ կոնտակտային տվյալները պարտադիր են:

Եթե նույնիսկ համացանցով դու գտնում ես քո կյանքի ընկերոջը, ապա հաշվի առ, որ ամեն ինչ այնքան էլ հեշտ և արագ չի ստացվում: Այն դեպքում, երբ իրական կյանքում ամուսնությունը նույնպես միանգամից չի ստացվում:

Մյուս կողմից մի’ վախեցիր ծանոթություններ հաստատել ոչ վիրտուալ , իրական կյանքում:  Իրական կյանքում ծանոթությունը առավել քան հեշտ է, քան կարող է թվալ:

Շարունակելի…

Մարիամ Նազարյան

LoveYou.am

Просмотров: 532 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024