Հետաքրքիր Փաստեր Пятница, 29.03.2024, 02:07
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

12-ամյա երեխան անգիր արտասանել է Ղուրանը 12 ժամում

Հնդիկ կնոջը 60 տարով վտարել են գյուղից` հավաքարարի աշխատանք կատարելու համար

Ավտոմեքենան դարձել է կենդանաբանական այգու բնակիչ

Երգիչ Կարեն Հակոբյանի փաստաբանը հերքում է, թե սպանությունը կատարվել է խանդի հողի վրա

Կորոլյովան ու Տարզանը հիմա էլ դատական գործ են բացել.4 մլն ռուբլի են ուզում /լուսանկար/

ՀԱՄԲՈՒՅՐ

Հրդեհ հյուրանոցի շոգեբաղնիքում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

65-ամյա պապիկը հղիացել է

Գեղեցկուհիները տղամարդկանց իմպոտենցիայի են հասցնում

Լրագրողները րոպեների ընթացքում դատարկել են գարեջրի սառնարանը

Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին եւս մեկ “նարկոթունել” է արգելափակվել

Բեյոնսեն ամուսնուն 50 մլն դոլար արժողությամբ նվեր է մատուցել /ֆոտո/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Պամելա Անդերսոնը աճուրդի է հանում իր կրծքերը

Մալաթիայում ամուսինը սպանել է կնոջը

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Կանանց 5 տեսակներ, որոնցից տղամարդիկ փախչում են

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Сентябрь » 9 » Ոստիկանության զորքերի սերժանտներ Գևորգը և Մյասնիկը Մուսալեռ գյուղի եկեղեցու մոտ մարմնավաճառ են բռնաբարել
07:30
Ոստիկանության զորքերի սերժանտներ Գևորգը և Մյասնիկը Մուսալեռ գյուղի եկեղեցու մոտ մարմնավաճառ են բռնաբարել

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Գևորգ Մանուկյանի և Մյասնիկ Արսենյանի գործի դատավարությունը:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գումարտակի կրտսեր սերժանտ Գևորգ Մանուկյանը և սերժանտ Մյասնիկ Արսենյանը, նախնական համաձայնության գալով, 2012 թվականի սեպտեմբերի 6-ի կեսգիշերին Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի և Իսակովի պողոտայի հատման խաչմերուկից Մանուկյանին պատկանող, բայց Արսենյանի վարած «Մերսեդես»-ն են բռնությամբ նստեցրել ու բացահայտ առևանգել Արարատի մարզի գյուղերից մեկի 27-ամյա բնակչուհի Լ.-ին: 

Սերժանտները մեքենան վարել են Արարատի մարզի Արգավանդ գյուղի ուղղությամբ: 

Ճանապարհին առևանգվածը գոռգոռացել է, աղմկել: Սերժանտները, ըստ մեղադրանքի, նրան տեղավորել են մեքենայի բեռնախցի մեջ ու տարել Մուսալեռ գյուղի եկեղեցու մոտակա տարածք, որտեղ մեքենայից իջեցրել են ու, կնոջ կամքին հակառակ, սեռական հարաբերություն ունեցել հետը:

Գևորգ Մանուկյանին և Մյասնիկ Արսենյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 138 հոդվածի 1-ին մասով:

Գործի քննությամբ պարզվել է, որ տուժող Լ.-ն Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի և Իսակովի պողոտայի հատման խաչմերուկում զբաղվել է մարմնավաճառությամբ: 

Ինչպես այնտեղ կանգնող շատ մարմնավաճառներ, Լ.-ն ունեցել է ծանոթ տաքսիստ, ով սպասարկել է նրան: Մարմնավաճառը Երևանյան լճի մոտ տաքսու մեջ նստած է սպասել հաճախորդներին կամ տաքսիով գնացել է «ծառայություն» մատուցելու:

Դեպքի օրվա կեսգիշերին Լ.-ն «աշխատավայրում» էր: Նա տաքսու մեջ նստած էր, երբ մեքենայով մոտեցել են Գևորգն ու Մյասնիկը:

Վերջինս հայհոյել է մարմնավաճառուհու հասցեին, սպառնացել, թե ռետինե մահակով կծեծի նրան, կջարդի տաքսին, գոռացել է, որ մարմնավաճառը չհամարձակվի փախչել: 

Գևորգը մարմնավաճառին հայհոյանքներ տալով՝ մոտ է կանչել: 

Լ.-ն զգացել է, որ երկուսն էլ խմած են, իրավիճակը չբարդացնելու և նրանց հետ հանգիստ պայմանավորվելու համար իջել է «իր» տաքսուց, մոտեցել «Մերսեդեսին»:

Աջ կողմի առջևի նստատեղին գտնվող Գևորգը բացել է մեքենայի դուռը, Լ.-ին ասել, որ մոտենա, քանի որ ականջին բան պիտի ասի:

Երբ Լ.-ն մոտեցել է, Գևորգն անսպասելի քաշել է նրա թևից, հարկադրաբար նստեցրել իր կողքին ու փակել մեքենայի դուռը: 

Արսենյանը վարել է մեքենան, կտրուկ շրջադարձ կատարել և Իսակովի պողոտայով շարժվել դեպի Փարաքար:

Լ.-ն աղմկել է, փորձել է բացել մեքենայի դուռը, դուրս նետվել, Գևորգ Մանուկյանը թույլ չի տվել: Նա ձեռքով հարվածել է Լ.-ի դեմքին: Կնոջ քթից արյուն է հոսել: Գևորգը թույլ չի տվել, որ Լ.-ն զանգի բջջայինով կամ պատասխանի զանգերին, այդ ընթացքում վնասել է նրա հեռախոսը:

«Ուրարտու» հարսանյաց սրահի մոտ կանգնեցրել են մեքենան, Գևորգը աղմկող ու արտասվող Լ.-ին հարկադրաբար մտցրել է մեքենայի բեռնախցիկը, փակել դուռը, և շարունակել են ճանապարհը:

Կանգնել են Մուսալեռ գյուղի եկեղեցու մոտ գտնվող ամայի տարածքում: Երբ իջել են, եկեղեցու գմբեթը նրանց տեսանելի է եղել: Գմբեթի հարևանությամբ էլ նախ Գևորգը, ապա Մյասնիկը բռնի սեռական հարաբերություններ են ունեցել Լ.-ի հետ: Առանց պահպանակի: Գևորգը ուժ գործադրելով է հագուստազրկել մարմնավաճառուհուն: Սերժանտները նաև ապտակներ են հասցրել Լ.-ին, քանի որ նա լավ չի ենթարկվել 

Վերջում մարմնավաճառուհուն ոչինչ չեն վճարել, տարել են Արգավանդի տարածք, ճանապարհին իջեցրել մեքենայից ու հեռացել:

Լ.-ն կանչել է «իր» տաքսիստին, ով եկել ու նրան տարել է տուն:

Ընդհանուր իրավասության դատարանում Գևորգ Մանուկյանն ու Մյասնիկ Արսենյանն իրենց մեղավոր չեն ճանաչել: Հայտնել են, թե մարմնավաճառին նրա հոժար կամքով մեքենա են նստեցրել ու գնացել են զվարճանալու: Մարմնավաճառը յուրաքանչյուրից 10 հազար դրամ է ուզել, բայց իրենց մոտ ընդամենը 5 հազար է եղել: Մի խոսքով՝ գնի շուրջ համաձայնության չեն եկել: Մեկ-երկու ապտակ հասցրել են մարմնավաճառին, բայց բեռնախցիկ չեն մտցրել: 

Գևորգ Մանուկյանն ասել է, որ իրենք տուժողին չեն առևանգել, բռնի սեռական հարաբերություն չեն ունեցել, հարվածելիս էլ «ուժեղ չեն հարվածել», ընդհանրապես, առաջադրված մեղադրանքներն «իրական չեն»: Իրենց արածը եղել է պարզապես... «անշնորհքություն»:

Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են Լ.-ի հագուստի մանրաթելերը, տուժողի շորի վրա՝ Գևորգի սերմնահեղուկի հետքերը: 

Գևորգն ասել է, թե ինքը պատճառ չի ունեցել բռնությամբ մարմնավաճառի շորերը հանելու, ինքը չգիտի նաև, թե որտեղից են առաջացել նրա մարմնական վնասվածքները: Իրենք գումարի հարցում չեն ցանկացել խաբել, ուղղակի ընթացքում են հասկացել, որ իրենց մոտ գումար չկա:

Մյասնիկն էլ ասել է, թե Լ.-ի հետ սեռական հարաբերություն է ունեցել նրա իսկ խնդրանքով. կինը բարկացած էր Գևորգի վրա ու այդ կերպ ցանկացել է «ցրվել»:

Դատարանում իր ցուցմունքները սկսել է փոփոխել նաև տուժողը՝ հիմնավորելով, թե չի ուզում բողոքել ամբաստանյալներից, քանի որ նրանք մանկահասակ երեխաներ ունեն, թող չնստեն, ինքն էլ չի ուզում «մանրանալ», իր համար ցավոտ է կատարվածի մասին պատմելը: Ինքը վախից ու սթրեսից է դիմել ոստիկանություն և արդեն կարծում է, թե սխալ է արել: 

Լ.-ն դատարանում ասել է նաև, թե իր հոժար կամքով է մեքենա նստել, իրեն բեռնախցիկ չեն մտցրել, բռնի ուժով հետը սեռական հարաբերություն չեն ունեցել: Մի խոսքով՝ չի բողոքում: 

Միայն թե մեղսագրված ծանր հանցարարքների պատժելիության վրա տուժողի բողոք ունենալ-չունենալը մեծ նշանակություն այլևս չուներ:

Ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալների ու տուժողի դատաքննական ցուցմունքները հիմնականում գնահատել է որպես ոչ արժանահավատ: 

Գևորգ Մանուկյանն ու Մյասնիկ Արսենյանը մեղավոր են ճանաչվել առաջադրված մեղադրանքներում: 

Նրանցից յուրաքանչյուրը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման: Պատիժների սկիզբը՝ 2012 թվականի հոկտեմբերի 12-ից:

1in.am
Просмотров: 655 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024