Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 16:41
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ի՞նչ արժե հանգիստը Հայաստանում, որո՞նք են ամենապահանջված հանգստավայրերը

Ինչո՞ւ իր ծննդյան տարեդարձին Լանա Խաչատրյանը տղաների չի հրավիրել:)

Ինչո՞վ կարող է ավարտվել սեքսը սիրուհու հետ

Միայնակությունը նվազեցնում է կյանքի տևողությունը. հետազոտություն

Արդյո՞ք մարդիկ ունակ են ընկերության հակառակ սեռի հետ

Քաղցկեղը հաղթահարելու նոր միջոց` «մահվան գազար»-ը

Մեծ կուրծք` մեծ պրոբլեմներ 2937 | 0 | 0 | 0

15-ամյա աղջնակը քաղաքապետ է դարձել

Միասեռականների ակցիա Մոսկվայում. ձերբակալվել է երկրի «գլխավոր երկնագույնը»

Սեքս-ինդուստրիայի աշխատակիցների մուտքը Կանադա արգելել են

Ուղեվարձը թանկացավ, իսկ ծառայության որակը վատանում է

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Թբիլիսիի մոտակայքում տեղի է ունեցել քլորի արտահոսք. 70 մարդ հոսպիտալացվել է

Միշոն ու ՀՏ Հայկոն հաշտվել են

Երջանիկ լինելու ամենահեշտ միջոցը

Մարմնավաճառն էլ սիրտ ու հոգի ունի, պետք չի պահպանակը վրան թողնել

Քրիշտիանու Ռոնալդու և Իրինա Շեյկը հանգստանում են Սեն Տրոպեում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Եպիսկոպոսին կարող են պաշտոնանկ անել` կնոջ հետ նկարի համար

Поиск

Главная » 2013 » Январь » 7 » Ովքեր են աշխարհի ամենաճանաչված հայերը
16:18
Ովքեր են աշխարհի ամենաճանաչված հայերը
Ովքեր են աշխարհի ամենաճանաչված հայերը

«Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»,- հայերի մասին խոսելիս շատերն են հիշատակում Սևակի այս տողերը: 
Ինչ խոսք, մենք` հայերս, իրավամբ համարվում ենք աշխարհի ամենահին և ինտելեկտուալ ազգերից մեկը: 
Մեր ազգի մասին խոսելիս` կարելի է հիշատակել մի շարք կարևորագույն փաստեր: Դրանցից մեկն այն է, որ մենք առաջինն ընդունեցինք քրիստոնեությունը` որպես պետական կրոն: Հայ ժողովրդի ինտելեկտի մասին է փաստում դեռևս 405թ. Մեսրոպ Մաշտոցի կողմից ստեղծված հայ գրերի գյուտը, որին էլ հաջորդեց հայերենով թարգմանված Աստվածաշունչը:
Հայերս առաջիններից էինք, որ սկսեցինք տպագրել հարազատ լեզվով գրքեր: 
Ինչ խոսք, մենք համարվում ենք հին ու հարգված ազգ` հնուց եկած իր ավանդույթներով ու ադաթներով: 
Ինչպես բոլոր ազգերի դեպքում, այնպես էլ մեր պարագայում ազգին առավել ճանաչվածություն է բերում այս կամ այն անձը: 
Գրիգոր Նարեկացի, Սայաթ-Նովա, Վիլյամ Սարոյան, Վիկտոր Համբարձումյան, Արամ Խաչատրյան, Հովհաննես Այվազովսկի... այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Նրանք այն մարդիկ են, ովքեր մեծ հռչակ և հեղինակություն են բերել մեր ազգին: 
Հարց է առաջանում, օտարերկացիների մոտ այս անունները ներկայումս հնչեցնելիս ի՞նչ կասոցացվի. ցավոք պետք է նշենք, որ նրանցից մեծամասնության մոտ ոչինչ:

Համաշխարահային մեծության տարբեր աստղեր, պարզվում է ևս հպարտանում են իրենց ապուպապերի հայ լինելով.օրինակները բազմաիթվ են` Դեպարտիե, Ալեգրովա, Լառա Ֆաբիան և այլն:
Փոխվում են ժամանակները և դրանց հետ մեկտեղ էլ մարդկային արժեքները և այն չափորոշիչները, որոնցով նրանք հայտնի են դառնում: Այժմ մարդ կարող է մեկ օրում հայտնի դառնալ, եթե, օրինակ, մերկ լուսանկարվի և այդ լուսանկարները տարածի համացանցում: Ասածիս օրինակը սկանդալային դերասանուհի Անժելա Սարգսյանն է, ով Հայաստանում հայտնություն ձեռք բերեց այդ օրինակով: Իսկ շատ ու շատ անձինք, ովքեր տարիներ շարունակ տքնաջան աշխատում և իրենց աշխատանքով փորձում են հռչակ ձեռք բերել, մնում են ստվերում:
Ովքեր են այսօր այն հայերը, որոնց շնորհիվ ճանաչում են մեր ազգը: 
Այսօր աշխարհում ամենաճանաչված հայը, որքան էլ շատերի համար տհաճ լինի խոստովանել` Քիմ Քարդաշյանն է, ով դարձել է ոչ միայն հայերի, այլ ողջ աշխարհի մարդկության քննարկան առարկան: Լինելով գեղեցիկ և երիտասարդ` նա դարձել է շատ տղամարդկանց համար գեղեկցության խորհրդանիշ: Քիմը ներկել է վարսերը, հանդիպում է այսինչ կամ այնինչ երիտասարդի հետ, Քիմը երեխայի է սպասում և այլն: Նման բովանդակության նյութերը, թեպետ ցավալի է, բայց ցանկացած լրատվամիջոցում դառնում են թիվ մեկ ընթերցված և պահանջարկ վայելողը:
Ամենևին էլ նպատակ չունենք վատաբանել Քարդաշյանին. իր շատ թերություններով հանդերձ` լինելով համաշխարհային աստղ` նա բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության խնդիրը: 
Ամենաճանաչված հայերի թվում չի կարելի չառանձնացնել Շառլ Ազնավուրին, ով առավել հայտնի է ինտելեկտուալ զանգվածի շրջանում: 
Քըրք Քըրքորյան- այս մեծ բարերարը թեպետ չի բնակվում իր հայրենիքում, սակայն չենք կարող չհիշատակել նրա բարեգործությունների մասին: Ողջ աշխարհում նա հայտնի է իր մեծ հարստությամբ:
Սերժ Թանկյան- «System of a down» աշխարհահռչակ ռոք խմբի երաժիշտը միշտ մեր ժողովրդի կողքին է: Նա ակտիվ պայքար է տանում` Հայաստանի բնապահպանական խնդիրները բարձրաձայնելով, բարձրաձայնում է Հայոց ցեղասպանության խնդիրը:
Երգչուհի և դերասանուհի Շերը նույնպես մեր ժողովրդին լայն ճանաչում է բերել:
Անդրե Աղասի-ԱՄՆ-ի պրոֆեսիոնալ թենիսի նախկին չեմպիոն: 
Պատրիկ Ֆիորի- Աշխարհահռչակ այս երգչին բոլորս ճանաչեցինք «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլից:

Արթուր Աբրահամ և Վիգ Դարչինյան-Աշխարհահռչակ այս բռնցքամարտիկները հայ ազգի հպարտությունն են, որոնց յուրաքանչյուր հաղթանակով բոլորս մեծ ցնծություն ենք ապրում:

Просмотров: 638 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024