Հետաքրքիր Փաստեր Пятница, 29.03.2024, 10:13
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Հայաստանը 4-րդն է շախմատային երկրների շարքում

Կանայք սեքսում առավել ռիսկային են

Ուղեվարձը թանկացավ, իսկ ծառայության որակը վատանում է

Կուսության “քաղցր” պտուղը

Կարմիր շրթներկով կնոջ համար տղամարդիկ պատրաստ են շռայլել

68 հոթ-դոգ` 10 րոպեում

Ամաչկոտությունը հաղթահարելու 5 տարբերակ

Կրասնոդարում արտակարգ իրավիճակ է. զոհերի թիվը 99 է

Ավոկադոն մեծացնում է բեղմնավորման հավանականությունը

Ռիհաննան բեմի վրա ցուցադրել է մերկ կուրծքը /ֆոտո

«Մարզված» շրթունքներ. շրթներկը չի ծածկում անխնամ վիճակը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Ուժեղ կին

Պրոֆեսորը կտրել է ապահարզան պահանջող կնոջ շրթունքը

«Անծանոթը» հանրապետությունում սերիալների առաջատարն է ցուցադրության հենց առաջին օրից. «Շանթ» ՀԸ PR մենեջեր

«Եվրո-2012»-ի ամենագեղեցիկ երկրպագուն դեռ չի գտնվել (լուսանկարներ)

Մոլագարը բռնաբարել և սպանել է 29 կանանց

Երբ կինը “խաղի մեջ է”, նրան այլեւս ետ չես պահի

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք

Поиск

Главная » 2013 » Հուլիս » 3 » Ուժեղ կինն էլ է լալիս
09:42
Ուժեղ կինն էլ է լալիս
Ուժեղ կինն էլ է լալիս

Ես նման էի դպրոցականի, ով ամեն օր մի նոր բան էր սովորում: Պարզվում է` բավական աշխատատար գործ էի սկսել` լինել ուժեղ, վճռական և միևնույն ժամանակ` նուրբ ու կանացի:

Որոշել էի հերթական կիրակիս անցկացնել մեկուսացած` հեռու բոլոր ծանոթներիցս: Հետս վերցրեցի իմ սիրելի գրող-փիլիսոփաներից մեկի` Խալիլ Ժբրանի «Մարգարե» գիրքը: Եղանակն իմ կողմից էր` արևոտ և հաճելի: Գնացի իմ սիրելի այգին, տեղավորվեցի ստվերոտ ծառի տակ և սկսեցի վայելել գիրքն ու լռությունը: Ուշադրությունս գրավեց մի լաբրադոր, որն ազատ վազվզում էր այգում: Նա մոտեցավ ինձ. ես մի կողմ դրեցի գիրքն ու սկսեցի սիրել շանը: Հեռվից ձայն լսվեց, որը կանչում էր՝ Բրոկոլի: Շունը պտտվեց ու վազելով հեռացավ ինձանից: Մտքումս ծիծաղեցի խեղճ շան անվան վրա` «Բրոկոլի»: Նորից վերադարձա ընթերցանությանս, բայց վայրկյաններ անց ծիծաղելի անունով շնիկը նորից վազեց դեպի ինձ, ու մենք նորից սկսեցինք խաղալ:

-Շատ անդաստիարակ տղա դուրս եկար: Հո չի՞ խանգարում:

Գլխավերևումս կանգնած էր շատ համակրելի մի երիտասարդ:

-Չէ՛, շատ լավ ու բարի շունիկ ունեք:

-Բուսակեր է, երևի դրա համար էլ բարի է...

-Ու երևի ամենաշատը բրոկոլի՞ է սիրում:

-Հա՛, ինքն ասա՞ց:

-Անունը լսեցի, երբ կանչում էիք: Իսկ չե՞ք վախենում, որ փախչի. բավական երկար ժամանակ առանց Ձեզ վազվզում էր այգում:

-Երբ ստվերը գունատվում ու անհետանում է, մարող լույսը ուրիշ լույսի ստվեր է դառնում: Այդպես էլ ձեր ազատությունը, որ իր կապանքները կորցնելով՝ ինքն է կապանք դառնում ավելի մեծ ազատության. կարծեմ այդպես էր ասում Ժբրանը ազատության մասին,- նայելով փակ գրքին՝ ասաց նա։ - Բրոկոլին ազատ է, այդ պատճառով էլ միշտ վերադառնում է ինձ մոտ: Կարո՞ղ է ջուր ուզեք. գնում եմ ինձ համար գնելու:

-Ինձ մոտ կա, կարող եք չգնալ.... նկատի ունեմ... խնդրեմ:

Ես նրան մեկնեցի շշով ջուրը:

-Միայն Ձեզանից հետո:

Նա մեծ ումպերով խմում էր ջուրը։ Քանի որ Բրոկոլիի հետ չէինք խաղում, ու նա ուշադրության պակաս զգաց, գողացավ հողաթափս ու փախավ:

Մենք ամբողջ այգով վազում էինք նրա ու հողաթափիս հետևից: Բրոկոլին մոտեցավ մի մեքենայի ու կանգնեց դռան կողքին:

-Աչքիս շունս ուզում է, որ միասին գնանք: Նա շատ զգայուն է, մի՛ կոտրեք նրա սիրտը...

Մենք գնացինք սրճելու, և արդյունքում՝ միասին անցկացրինք ողջ օրը: Ինձ երբեք ոչ ոք այդքան հետաքրքիր չէր եղել: Մենք այնքան նման էինք մտածում: Թվում էր` նրան միշտ ճանաչել եմ... իրականում, ճանաչելով նրան ընդամենը մի քանի ժամ, չէի ուզում, որ օրն ավարտվեր, ու մենք բաժանվեինք: Հաջորդ առավոտ ես հոգեբանի մոտ պիտի գնայի: Անհապաղ ուզում էի նրան պատմել իմ այս, մի տեսակ` «հոլիվուդյան-ֆիլմային» ծանոթության մասին:

-Իսկապես շատ հետաքրքիր հանդիպում ես ունեցել, սակայն խորհուրդ կտամ քեզ չշտապել հետևություններ անել, հատկապես՝ տղայի բնավորության և ձեր ընդհանրությունների վերաբերյալ: Դու իդեալական տարբերակներ և հարաբերություններ փնտրելու սովորություն ունես, իսկ ռոմանտիկ հարաբերություններում նման վտանգն ավելի է մեծանում, քանի որ մենք սովորաբար մեր համակրած մարդկանց վերագրում ենք լրացուցիչ դրական գծեր, որ կցանկանայինք տեսնել վերջիններիս մեջ: Եթե հետագայում՝ հարաբերությունների զարգացման ընթացքում, այդ հատկությունները չենք գտնում, հարաբերություններում լարվածություն և չհասկացվածություն է առաջանում:

Ես կարծում եմ, որ նման վաղ փուլում դու միայն մի բան կարող ես անել և ցանկալի է, որ անես. ժամանակից առաջ չընկնել, չշտապել դատողություններում և վայելել հարաբերություններն ու դրանց զարգացման ընթացքը:

Եթե այս խոսքերը ես լսեի թեկուզ մեկ ամիս առաջ, ես կըմբոստանայի ու չէի զիջի: Բայց հիմա ես որոշել եմ` ևս մեկ անգամ սխալվել չեմ ուզում: Իսկ չսխալվելու համար, իսկապես ժամանակ է պետք:

Մեր հանդիպումներն այդ տղայի հետ շարունակվում են, ու ես շարունակում եմ ինձ շատ լավ զգալ նրա կողքին: Նրա հետ ես նոր բացահայտումներ եմ անում իմ մասին: Հոգեբանն իրավացի էր՝ ասելով, որ երբ հանդիպեմ ինձանից ուժեղ տղամարդու, ինքս դեմ չեմ լինի թույլ լինել: Ու կարծում եմ, որ հասկանում ես, որ այդ ուժն, իհարկե, ֆիզիկական տվյալները չեն: Ես երբեք չեմ զգացել ինձ այնքան պաշտպանված, որքան նրա կողքին եմ զգում: Ես երբեք վստահ չեմ եղել, որ իմ կողքի տղամարդը հենարան կարող է լինել ինձ համար: Հիմա ինձ կարծես այդ հնարավորությունը տրվում է, ու ես ուրախությամբ պատրաստ եմ ընդունել այդ փաստը: Ես իհարկե աշխատում եմ լսել հոգեբանիս ու ժամանակից շուտ որոշումներ չկայացնել` իմ կողքի տղամարդուն չվերագրել հատկանիշներ, որոնք իմ երևակայության արդյունքն են: Սակայն մի բան ես գիտեմ հաստատ. եթե նախկինում կարծում էի, որ ուժեղ եմ, երբ մենակ եմ, հիմա հասկանում եմ, որ մարդն իսկապես ուժեղ է, երբ նրա կողքին կա մեկը, ով հասկանում, սիրում և գնահատում է իրեն:

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 669 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024