Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 08:08
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Միշոն ու ՀՏ Հայկոն հաշտվել են

Դերասանուհին ամուսնացել է կնոջ հետ

Կինը հայոց ավանդական ընտանիքում

Հայերը Լուսնի վրա խորոված են անում /վիդեո/

Երբ կինը “խաղի մեջ է”, նրան այլեւս ետ չես պահի

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կանայք չեն ժամադրվում գործազուրկ տղամարդկանց հետ

Նիկոտինի դեմ գեների միջոցով պայքարող գիտնականները ցանկանում են պայքարել ծխելու վտանգների դեմ

Հոգեբանները պարզել են լավագույն վայրը ծանոթություններ հաստատելու համար

Տղամարդիկ ավելի շատ են հակված անարդար մրցակցության

Գիտնականները կարողացել են բացահայտել ծերության գենը և ազդել դրա վրա

Կուսությունից զրկվելուց հետո. կնոջ եւ տղամարդու տարբերությունը

Սեքսն ուժեղացնում է սերը

Որոշ մարդիկ սեքսի փոխարեն iPhone են նախընտրում. հետազոտություն

Ինչպես է ննջասենյակի գույնն ազդում քնի վրա

Միայն սեքսը կանանց բավարար չէ

Ինչպե՞ս խուսափել միայնակությունից

Ինտիմ հատվածում դաջվածքը լուրջ բնույթ է կրում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Апрель » 30 » Փաստեր տղամարդկանց մասին
22:01
Փաստեր տղամարդկանց մասին
Փաստեր տղամարդկանց մասին

Աստղաբաշխական բանկային հաշիվ չունենալու դրական կողմերը

Ֆինանսական մեծ միջոցների չտնօրինող երիտասարդն, ամենայն հավանականությամբ, ինքնահավան չէ: Դեռ ավելին, Կալիֆոռնիայի համալսարանի վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սահմանափակ հնարավորություններ ունեցող տղաներն ավելի զգայուն են շրջապատի և մարդկանց հանդեպ: Այդպիսի տղան ուշադիր կլինի քո հանդեպ, երբ դու գտնվես սթրեսային վիճակում և վատ տրամադրության պատճառով հոգատարության ու քնքշանքի կարիք ունենաս:

Սոցիալական կայքերն ու տղաները

Տղամարդիկ ավելի մեծ դժվարությամբ են անկեղծանում և խոսում իրենց զգացմունքների մասին: Այդ են վկայում նաև ֆեյսբուքյան պոստերը: Ուստի, նախքան ի լուր աշխարհին «Ես սիրում եմ քեզ» գրելը, կշռադատիր քայլերդ և ավելի մեղմ տարբերակ ընտրիր: Իսկ մեր սանդղակը կօգնի ճիշտ կողմնորոշվել այդ հարցում:

N1 որակը, որ տղամարդիկ գնահատում են անկողնում

Մեր հարցմանը մասնակցած ավելի քան 200 տղամարդիկ միահամուռ կերպով նշեցին, որ անկողնում առավել գնահատում են կնոջ ... ակտիվությունն ու հետաքրքրվածությունը: Ի դեպ, արժե նշել, որ ինքնավստահությունն ու վարպետությունը, համապատասխանաբար, երկրորդ և երրորդ տեղում էին: Ահա մի քանի օգտակար խորհուրդ՝ քո հետաքրքրվածությունը ցույց տալու վերաբերյալ:

«Կեղտոտ» զրույցներ

Սա ամենևին չի նշանակում, որ պետք է դառնաս պոռնոֆիլմի հերոսուհի: Պարզապես խոսիր սեքսի մասին, շա՜տ խոսիր: Ասա, թե որ շարժումներն են քեզ դուր գալիս, առաջարկիր նոր դիրքեր, հիշիր ձեր անցկացրած հիանալի ժամերի մասին: Որքան ավելի շատ զրուցես այդ թեմայով, այնքան ավելի շատ կգրգռես նրան` ցույց տալով, որ ուզում ես հենց այդ պահին լինել նրա հետ:

Հուշիր

Նրբանկատությունը տղամարդկանց ուժեղ կողմը չէ: Ուստի ուղարկիր նրան հստակ «Ես քեզ ուզում եմ» ազդակներ, որոնք նա չի կարողանա բաց թողնել: Պարբերաբար սեքսի նախաձեռնությունը վերցրու քո ձեռքը: Կարող ես «բռնացնել» նրան, երբ ամենից քիչ է սպասում, ասենք՝ լոգարանում ցնցուղ ընդունելիս:

Ձեռքերի օգնությամբ

Սիրո թեժ պահին օգտագործիր մարմնի լեզուն` քո հիացմունքն ու հետաքրքրվածությունն արտահայտելու համար: Դիպչիր կրծքիդ, նրա հետույքին, ազդրերիդ ներքին հատվածին, նրա ուսերին... Այդ հպումները ոչ միայն ցույց կտան, որ դու տարված ես պրոցեսով, այլև նրան գերագույն հաճույք կպատճառեն:

Տարվա՞ծ ես նրանով, թե՞ ոչ: Ցույց տուր գրկախառնության միջոցով:

Ոչ լիարժեք ընկերներ, ոչ լիարժեք զույգ. այդպիսի շրջանը հարաբերություններում կոչվում է «մոխրագույն զոնա»: Եթե նման իրավիճակում ես, ապա ընդամենը գրկախառնությամբ կարող ես ցույց տալ, թե ինչպիսին ես տեսնում ձեր հետագա հարաբերությունները: Վերևում նշված հուշումները կօգնեն արտահայտել այն, ինչ դժվարանում ես ասել բառերով:

Ինչպես ցույց տալ, որ միշտ նրա կողքին ես

Վերջերս Քլոե Քարդաշյանը հայտարարեց, որ հետաձգում է «Քլոե և Լամար» շոուի նկարահանումները` Լամարի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու և նրան աջակցելու համար, քանի որ երիտասարդի կարիերայում դժվար շրջան է սկսվել: Մասնագետներն ասում են, որ սա շատ խելամիտ քայլ է: Երբ տղամարդը դժվար իրավիճակում է, նա կարող է մեկուսանալ շրջապատից և մտածել, որ արժանի չէ իր սիրած էակին, առավել ևս՝ եթե վերջինս հաջողում է աշխատանքային ոլորտում: Սակայն, սա ամենևին չի նշանակում, որ հանուն սիրելիի պետք է հրաժարվել ամեն ինչից: Պարզապես, աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել երկուսով և զբաղվեք այն գործերով, որոնք երկուսիդ էլ հաճույք են պատճառում. օրինակ` ճաշ պատրաստեք, համերգների հաճախեք և այլն:

http://www.cosmo.am/

Просмотров: 494 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024