Հետաքրքիր Փաստեր Երկուշաբթի, 13.05.2024, 10:12
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ինչպես է մաքրվում աշխարհի ամենաբարձր երկնաքերը

Մարդու գլխին աճում է 90000-150000 մազ:

Ինտելեկտը բարձրացնելու 5 միջոց

Վթարի հետևանքով Մարկ Սաղաթելյանի ու Գրիգոր Նազարյանի վիճակը ծանր է. FOTO

Միասեռականների ակցիա Մոսկվայում. ձերբակալվել է երկրի «գլխավոր երկնագույնը»

95 տարեկանում մահացել է ամերիկացի օսկարակիր Էռնեստ Բորգնայնը

Երբ կինը “խաղի մեջ է”, նրան այլեւս ետ չես պահի

Սիրուհու հետ սեքսով զբաղվելիս մահն ավելի հավանական է, քան կնոջ հետ. հետազոտություն

Ամուսնության մասին երազող հրեուհիները թողնում են իրենց կիսավարտիքը ռաբբիի գերեզմանին

Կանայք վայելում են իրենց կյանքի ամենալավ սեքսը 28 տարեկանում, տղամարդիկ՝ 33

Ուտելիք, որը խլում է էներգիան

Աշխարհի ամենամեծ պաղպաղակը (լուսանկարներ)

Ժամանակակից կանայք սեքսից հաճույք չեն ստանում. մասնագետ

Ամերիկուհուն հեռացրել են աշխատանքից մեծ կրծքերի պատճառով

Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին Օնլայն ռեժիմով

[Անիմացիա]
Жми КЛАСС

Ամենաազդեցիկ հայտնի մարդիկ. Լոպեսն առաջինն է, Քարդաշյանը` 7-րդը

Շակիրան և Պիկեն երեխայի են սպասում

[Անիմացիա]
Ուժեղ կին

Поиск

Главная » 2013 » Январь » 18 » Փոքր կրծքերի մեծ խնդիրների մասին` Արփին, Շպռօտն ու Աշոտ Լյուդվիգովիչը :)
23:06
Փոքր կրծքերի մեծ խնդիրների մասին` Արփին, Շպռօտն ու Աշոտ Լյուդվիգովիչը :)
Փոքր կրծքերի մեծ խնդիրների մասին` Արփին, Շպռօտն ու Աշոտ Լյուդվիգովիչը :)

«Ողջույն: Ես մի խնդիր ունեմ` չափից փոքր կուրծք, որն ինձ կաշկանդում է: Ես հոգեկան ապրումներ եմ ունենում և ուզում եմ վիրահատության միջոցով մեծացնել դրանք: Ինձ հետաքրքրում է վիրահատության հետ կապված ամեն բան: Եթե կարող եք, օգնեք տեղեկությամբ և խորհրդով»:

ընթերցող

Փոքր կուրծքը երբեմն ժառանգական է: Եթե մայրիկդ նման խնդիր չի ունեցել, հնարավոր է` գեները հայրական կողմից են փոխանցվել: Ինչևիցե, կրծքերը տարբեր չափսեր են ունենում, հիմա կքննենք` արդյոք կա՞ սահմանված չափ: Սկսենք հերթականությամբ: Աղջիկների մոտ դաշտանային ցիկլը սկսվում է 11-15 տարեկանում: Այդ ժամանակ ձևավորվում են կաթնագեղձերը: Դրանք տարբեր չափեր են ունենում` կախված կանանց հորմոնների մակարդակից և էստրոգեններից (այդ մակարդակն էլ որոշվում է ժառանգականությամբ): Գեղձը ամրանում է կրծքավանդակի մկաններին: Իսկ կաթնագեղձի շուրջ, նրա մասերի արանքներում կազմավորվում են ճարպային շերտեր: Այսպիսով, կրծքի ծավալը կախված է երկու գործոնից` կաթնագեղձի չափից և ճարպի քանակից: Որոշ աղջիկների մոտ կուրծքը բացառապես ճարպից է կազմված: Դա նշանակում է, որ այն կարող է փոփոխվել մարմնի քաշի տատանմանը զուգահեռ, օրինակ, եթե աղջիկը զբաղվում է ֆիթնեսով կամ դիետա է պահում, կուրծքը փոքրանում է: Բայց, եթե գեղձերն ավելի շատ են, քան ճարպը, ապա կրծքի չափը կախված չէ դիետաներից, քաշից: Կրծքի անկանոն կառուցվածքներ նույնպես լինում են, բայց` հազվադեպ: Եթե շոշափում ես պտուկի շուրջը և դրա տակ չես գտնում ճարպային մաս, կարելի է կասկածել, որ կուրծքը վատ է զարգացած: Բայց ճիշտ ախտորոշում կարող է անել միայն բժիշկը: Կրծքում մկաններ չկան, դրա համար ֆիզիկական վարժությունների միջոցով հնարավոր չէ մեծացնել կրծքի չափը: Ի դեպ, երբ աղջիկը սեռական կյանքով է ապրում, կուրծքը սովորաբար մի փոքր մեծանում է և կախվում:

Հարաբերություններում ամենակարևորը կրծքի չափը չէ

Երբեք չպետք է մոռանալ, որ քեզ սիրում և ընդունում են այնպիսին, ինչպիսին կաս: Իրականում տղաները ընտրում են սերը, ոչ թե մեծ կրծքերը: Եթե ձեր մեջ իրական զգացմունք կա, եթե դա սեր է, ապա բացարձակ կարևոր չէ, ինչ չափսի է կուրծքդ: Եթե իր սիրելին ես, կրծքերդ էլ ամենագեղեցիկն են նրա համար: Եթե չես հավատում, հարցրու ապագա փեսացուիդ, նա կհաստատի:

Փաստեր

Կրծքերը կարելի է մեծացնել հատուկ իմպլանտանտների օգնությամբ: Ժամանակակից իմպլանտանտներն ունեն սիլիկոնային պլաստիկատե շապիկ և լցնող կիսահեղուկ: Սակայն պլաստիկ վիրահատությունը կարող է շատ վատ ազդեցություն ունենալ:

Աղջիկների համար, ովքեր փոքր կուրծք ունեն, կան գելային միջադիրներով կրծկալներ, որոնք հագուստի տակից շատ բնական տեսք են հաղորդում:

Տղաների 95%-ը առաջին անգամ աղջկա հետ անկողնում հայտնվելիս չի հիասթափվում` բացահայտելով, որ նրա կրծքերը միջինից փոքր են:

Չափից ավելի մեծ կուրծքը խանգարում է լիարժեք շարժվելուն, սպորտով զբաղվելուն և վատ ազդեցություն է ունենում առողջության վրա: Որոշ կանայք շտապում են փոքրացնել կրծքերը` ինչպես, օրինակ, Մակեդոնիայի 27-ամյա բնակչուհին, ում կրծքերը 35կգ էին և սպառնում էին ապագա երեխայի առողջությանը:

Բացի փոքր կրծքերից, աղջիկները ավելի հաճախ բարդութավորվում են ծուռ ոտքերից, երկար քթից, ավելորդ քաշից, պեպեններից...

Հոգեբանի խորհուրդը

«Հիմնականում նման վիրահատությունների դիմում են ինքնավստահության պակաս և թերարժեքության զգացում ունեցողները: Նման դեպքերում պետք է աշխատել հենց ինքնագնահատականը բարձրացնելու ուղղությամբ, հասկանալ, որ շատ այլ կարևոր հարցեր կան, քան կրծքերի չափսը»,-պարզաբանում է հոգեբան Անետ Շամիրյանը և ավելացնում, որ մինչ վիրահատությունը անհրաժեշտ է վիրահատվել ցանկացողին ներկայացնել այդ գործընթացի դրական և բացասական հետևանքների մասին:

Բժշկի խորհուրդը

Պլաստիկ վիրաբույժ Աշոտ Լյուդվիգովիչը տեղեկացնում է, որ իրեն դիմած երեսունն անց կանայք հիմնականում փոքրացնում են կրծքերը: Ավելի երիտասարդները` մեծացնում, եթե այլևս չեն հղիանալու:

«Հղիության ժամանակ կրծքերը մեծանում են, իսկ վիրահատությամբ մեծացվածները սկսում են կախվել»,-պարզաբանեց բժիշկը` խորհուրդ չտալով մեր դեռահաս ընթերցողին դիմել կրծքերի վիրահատության:

Բժիշկը վիրահատության ստույգ արժեքը չհայտնեց` խորհուրդ տալով մինչ վիրահատության որոշում կայացնելը նախապես խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ամեն դեպք յուրովի առանձնահատուկ է:

Աստղի խոսքը

Երգչուհի Արփին, ով նույնպես աչքի չի ընկնում արտաքին բարեմասնություններով, կարծում է, որ աղջկա համար պետք է կարևոր լինի միայն իր ընտրյալի կարծիքը: «Եթե կողակիցդ սիրում և ընդունում է քեզ փոքր կրծքերով, վիրահատելու անհրաժեշտություն չկա: Անկեղծ ասած, ես նույնպես այս խնդրին առնչվել եմ, ցանկանում էի մեծացնել կրծքերս: Թեև եթե չլինեի շոու-բիզնեսում և մշտապես հմայիչ տեսք ունենալու անհրաժեշտությունը չզգացվեր, այդ մասին չէի էլ մտածի»,-անկեղծացավ երգչուհին:

Իսկ Շպռօտը ևս դրական է վերաբերում պլաստիկ վիրահատություններին, եթե դրա անհրաժեշտությունը կա: «Եթե մարդ բարդութավորվում է իր մարմնի որևէ մասի պատճառով, ավելի լավ է բժշկական միջամտություն կատարի»,-կարծում է նա:

«Ես GIRL» ամսագիր, արխիվ

Просмотров: 731 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024