Հետաքրքիր Փաստեր Пятница, 29.03.2024, 13:15
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կույր աղիքի հեռացումը մեծացնում է հղիանալու հավանականությունը

Մեկ շաբաթվա արձակուրդը գրեթե անօգուտ է. հետազոտություն

«Մարիաննա» կաթնամթերքի արտադրամասում պայթյունից տուժածը դեռ ամբողջությամբ գիտակցության չի եկե

6 ժամից քիչ քնելը զգալիորնե մեծացնում է կաթված ստանալու վտանգը

Ավոկադոն մեծացնում է բեղմնավորման հավանականությունը

Ինչպես ճիշտ հաճոյախոսել. հաճոյախոսության տեխնիկա

Սիրուհու հետ սեքսով զբաղվելիս մահն ավելի հավանական է, քան կնոջ հետ. հետազոտություն

Facebook-ի պատճառով հայրերը սկսել են շատ անհանգստանալ իրենց դուստրերի համար

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ամենագնացի միջից կրակել են «Կոմայգու» տրանսվեստիտների ուղղությամբ

Շվեդուհիները սեքսով են զբաղվում երեխաների ներկայությամբ

ԱՄՆ-ում շոգը սկսել է նահանջել

Արեւային դեղինն այս ամռան թրենդն է

Ուղեղի սկանավորումը կարող է կանխորոշել սեռական ապագան

Ինտելեկտը բարձրացնելու 5 միջոց

Ի՞նչ է կատարվում տղամարդու ուղեղի հետ սեքսից հետո

Հայաստանը՝ ՍԵՌԱԿԱՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ենթակա կանանց ԱՂԲՅՈՒՐ

Էմմին “շատ նեղված է”, իսկ պատահածը Նադեժդա Սարգսյանը “չուզողություն” է որակել

Поиск

Главная » 2013 » Օգոստոս » 25 » Պարզեք ձեր համատեղելիությունը՝ ըստ աչքերի գույնի
14:26
Պարզեք ձեր համատեղելիությունը՝ ըստ աչքերի գույնի
Պարզեք ձեր համատեղելիությունը՝ ըստ աչքերի գույնի

1. Շագանակագույն - շագանակագույն

Դուք լավ հասկանում եք միմյանց, բայց երբեմն դժվար եք կարողանում լեզու գտնել: Հաճախ եք ամեն մեկը դեպի իր կողմ քաշում վերմակն ու նախանձում միմյանց հաջողություններին: Բայց հստակ գիտեք, որ եթե ձեզնից ինչ-որ մեկը դժվարություն ունենա, կօգնեք իրար: Ձեր հարաբերւթյուններն ամուր կլինեն, եթե ընդհանուր թշնամի ունենաք:

2. Շագանակագույն – կանաչաչյա

Ի սկզբանե դուք պետք է թշնամիներ լինեիք, բայց եթե արդեն իսկ ընկերացել եք, ապա ձեր հարաբերություններին մեծ ապագա է սպասվում: Այն օգտակար է ձեզ երկուսիդ. շագանակագույնը կմղի կանաչաչյային գործելու, պայքարելու, իսկ վերջինս կարող է հետ պահել շագանակագույնին չմտածված քայլերից:

3. Շագանակագույն – կապուտաչյա

Ձեր հարաբերությունների մասին կարելի է ասել՝ առանձին ձանձրալի է, միասին՝ դժվար: Ձեզ հետաքրքիր է միասին լինելը, բայց դա ձեզ հարմարավետություն չի բերում: Ուստի ձեր շփումը բաղկացած է մշտական վեճերից, թեև նման հարաբերությունները ձեզ երկուսիդ դուր են գալիս: Ձեր հարաբերություններն ապագա կունենան, եթե շագանակագույնը խղճա կապուտաչյային և շատ չտանջի նրան:

4. Շագանակագույն – մոխրագույն

Ամենայն հավանականությամբ հարաբերություններում դուք հեռավորություն եք պահում: Երբեք չեք բացահայտում ձեր գաղտնիքներն ու մտերիմ ընկերներ չեք դառնում: Բայց ուժեղ եք նրանով, որ կարող եք միմյանց փոխադարձ ծառայություն մատուցել: Աշխատեք մտերմանալ. փոխադարձ հարգանքը կապահովի ձեր երկար միությունը:

5. Կանաչաչյա – կանաչաչյա

Ձեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ աջակցության վրա: Դուք միմյանց հետ վարվում եք ինչպես հոգեթերապևտները: Եթե ձեզնից ինչ-որ մեկն իրեն վատ է զգում, ապա մյուսն օգնության է գալիս: Երբ միասին եք, արգելված թեմաներ չունեք, կարող եք մինչև վերջ անկեղծ լինել:

6. Կանաչաչյա – կապուտաչյա

Ձեր հարաբերությունները երբեք էլ ընկերական չեն եղել: Դուք չափազանց տարբեր եք, որպեսզի ընկերություն անեք: Կապուտաչյան կարող է ոգեշնչել կանաչաչյային որոշիչ քայլեր ձեռնարկել՝ իր հերթին ոգեշնչվելով վերջինից: Բայց ձեր համագործակցությունը չպետք է երկար լինի:

7. Կանաչաչյա – մոխրագույն

Ձեր կապը չափազանց բեղմնավոր է, բայց մի դեպքում՝ եթե լիդերի դերում հանդես գա մոխրագույնը: Եթե կանաչաչյան ընդունի մոխրագույնի լիդերությունը, ապա շատ բանի կհասնի կյանքում, չէ՞ որ մոխրագույնը կարող է ամեն կերպ աջակցել կանաչաչյային: Փոխարենը կանաչաչյան կարող է մոխրագույնին հոգեկան հանգստություն տալ:

8. Կապուտաչյա – կապուտաչյա

Դուք ձեզ շատ հանգիստ եք զգում միասին: Երբ միասին եք լինում, միմյանց մեծ ուրախություն եք բերում: Ձեր հարաբերություններն ավելի ամուր կլինեն, եթե ունենաք ընդհանուր նպատակ կամ արկած: Իսկ ահա ընդհանուր աշխատանքը դժվար ձեզ հաճույք պատճառի: Եթե օրերից մի օր որոշեք բաժանվել, ապա դա կանեք անցավ, առանց միմյանցից նեղանալու և վրեժ լուծելու:

9. Կապուտաչյա – մոխրագույն

Դուք շատ տարբեր եք և ընդհանուր քիչ բան ունեք: Բայց եթե արդեն իսկ միասին եք, ուրեմն ձեր հարաբերությունը պահպանվում է միայն հետաքրքրասիրության վրա: Ձեր հարաբերություններում մոխրագույնը հավանաբար հիանում է կապուտաչյայով, իսկ վերջինիս դա դուր է գալիս, չէ՞ որ լիդերն ինքն է: Ուստի ձեր հարաբերությունները կպահպանվեն այնքան, որքան կապուտաչյային հաճելի կլինի մոխրագույնի ուշադրությունը:

10. Մոխրագույն – մոխրագույն

Ձեր հարաբերություններում չկա ռոմանտիկա, այնտեղ կա միայն շահ և օգուտ: Եվ մեծ փոխադարձ հարգանք: Միասին դուք կարող եք սարեր շրջել: Եթե որոշեք բաժանվել, ապա երկուսդ էլ շատ ծանր կտանեք բաժանումը և կփոշմանեք բաժանման համար: Ուստի մի հիասթափեցրեք միմյանց և մի ստիպեք միմյանց անել այն, ինչ ինքներդ պետք է անեք:

facebook.com/maritheswagger

Slaq.am - Լրատվական աղբյուր

Категория: Թեստեր | Просмотров: 2049 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024