Հետաքրքիր Փաստեր Пятница, 29.03.2024, 02:39
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

NBA-ի մարզիկը տան խոհանոցում բանկոմատ է տեղադրել

ՀԱՄԲՈՒՅՐ

Սեւանը դատարկում են` շինությունները փրկելու համար

Մեսին հանգստանում է Մայամիում

65-ամյա պապիկը հղիացել է

Մալաթիայում ամուսինը սպանել է կնոջը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Հնդիկ կնոջը 60 տարով վտարել են գյուղից` հավաքարարի աշխատանք կատարելու համար

Գիտնականները կարող են արհեստական լյարդ ստեղծել

Լուսանկարում են հայտնիները

Բեյոնսեն ամուսնուն 50 մլն դոլար արժողությամբ նվեր է մատուցել /ֆոտո/

“Տատու” խմբի նախկին անդամ Յուլիա Վոլկովան արձակուրդն անց է կացնում սիրուհու հետ /ֆոտո/

Չինացինեը չհալչող պաղպաղակ են ստեղծել (տեսանյութ)

Լոռու մարզում շոգեքարշը որդու աչքի առաջ անցել է մոր վրայով՝ երկու մասի բաժանելով նրա մարմինը

Կորոլյովան ու Տարզանը հիմա էլ դատական գործ են բացել.4 մլն ռուբլի են ուզում /լուսանկար/

Հյուսթոն ընտանիքի անդամները կցուցադրեն իրենց կյանքը` մեծ կորստից հետո

Գիտնականները կարողացել են բացահայտել ծերության գենը և ազդել դրա վրա

Դիետա` տղամարդկանց պոտենցիայի համար

Поиск

Главная » 2013 » Օգոստոս » 22 » Պաշտպանվելով եղբոր սեռական ոտնձգություններից՝ քույրը սպանել է հարազատ եղբորը
22:32
Պաշտպանվելով եղբոր սեռական ոտնձգություններից՝ քույրը սպանել է հարազատ եղբորը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ որոշում է կայացրել Տարոնուհի Ա.-ի գործով դատահոգեբուժական-դատահոգեբանական ամբուլատոր համալիր փորձաքննություն նշանակելու մասին:

Տարոնուհի Ա.-ն մեղադրվում է եղբորը ծանր մարմնական վնասվածք հասցնելու և դիտավորյալ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 104 հոդվածի 1-ին մասերով: 

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 2012 թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 16-ի սահմաններում Տարոնուհին իրենց տանը կենցաղային հողի վրա վիճաբանության ժամանակ դանակով երկու անգամ հարվածել է եղբոր կրծքավանդակի շրջանին և նրա առողջությանը պատճառել ծանր վնաս:

Այնուհետև, 2012 թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 21-ի սահմաններում դարձյալ իրենց տանը Տարոնուհին դանակի մի քանի հարվածներով սպանել է եղբորը:

Տարոնուհին առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ եղբայրը երկար տարիներ պատիժ է կրել Ռուսաստանում: Հայաստան է վերադարձել 2011 թվականի ապրիլի 20-ին: Ապրել են համատեղ: 

Ըստ Տարոնուհու՝ եղբայրը սեռական ոտնձգություններ է կատարել իր նկատմամբ, սպառնալիքներ տվել իր ու ընտանիքի անդամների հասցեին, ցինիկ վերաբերմունք դրսևորել իր և մոր նկատմամբ:

Տարոնուհին ցուցմունք է տվել, որ եղբայրը երբեք չի աշխատել, բազմիցս իրեն ծեծի ու կտտանքների է ենթարկել այն բանի համար, որ ինքը չի ցանկացել նրա հետ սեռական հարաբերություններ ունենալ: 

Եղբայրը ստիպել է իր համար օղի գնել, պահանջել է աղջիկ գտնել կամ անձամբ բավարարել իր սեռական ցանկությունները՝ ասելով. «Արդեն 40 տարեկան ես, ո՞ւմ համար ես մնացել»:

Եղբոր վերաբերմունքի պատճառով ինքը մի քանի անգամ պատրաստ է եղել ինքնասպանություն գործել, բայց մորը խղճալով՝ նման քայլ չի արել: Անընդհատ լարված իրավիճակում գտնվելուց վատացել է իր առողջական վիճակը, ինքը բուժվել է հիվանդանոցում:

Եղբոր վարքագծից բողոքել է ոստիկանություն, բայց ասել են, թե դա ընտանեկան վեճ է, կհարթվի-կգնա:

Վերջին անգամ նման ոտնձգության ժամանակ եղբայրը կամ պիտի սպաներ իրեն, կամ բռնաբարեր: Խայտառակությունից պաշտպանվելու համար է դանակով հարվածել եղբորը: Այդ արարքը կատարել է ընտանիքի պատիվը պաշտպանելու, ոչ թե սպանության դիտավորությամբ: Ինքը ձայնագրել է եղբորը, երբ նա հայհոյում էր իրենց ընտանիքի բոլոր անդամներին, անարգում իրենց հոր հիշատակը:

Ըստ Տարոնուհու՝ եթե ոստիկանությունը ժամանակին ընթացք տար իր բողոքներին, գուցե հնարավոր լիներ խուսափել դժբախտությունից:

Համաձայն Տարոնուհու հիվանդության պատմության քաղվածքի՝ նա բուժվել է «նևրոսթենիա» հիվանդությունից:

Տարոնուհու նկատմամբ դատահոգեբուժական-դատահոգեբանական ամբուլատոր փորձաքննություն նշանակելու միջնորդություն է արել նրա շահերի պաշտպան Ս. Մխիթարյանը:

Ըստ պաշտպանի՝ տուժողի դրսևորած հակաբարոյական վարքագիծը, քրոջ նկատմամբ ցուցաբերած դաժան վերաբերմունքը կարող էին Տարոնուհու մոտ առաջացնել երկարատև հոգեճնշող իրավիճակ, և նա մեղսագրված արարքները կարող էր կատարել հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում: 

Պաշտպանի կարծիքով՝ չի կարելի բացառել նաև, որ հանցագործությունները կատարված լինեն անմեղսունակության կամ սահմանափակ մեղսունակության վիճակում:

Մեղադրող Մ. Մովսիսյանն առարկել է պաշտպանի միջնորդության դեմ՝ հիմնավորելով, թե վարույթն իրականացնող մարմինը ժամանակին մերժել է պաշտպանի այդ միջնորդությունը՝ եզրակացնելով, թե նման փորձաքննություն նշանակելու հիմքեր չկան: 

Առնվազն տարակուսելի դիրքորոշում է՝ եթե նկատի առնվեն այս գործի հանգամանքները: 

Ընդհանուր իրավասության դատարանը հիմնավոր է գնահատել պաշտպանի միջնորդությունը: Ի վերջո, ամբաստանյալը մեղադրվում է հարազատ եղբորը դանակով ծանր մարմնական վնասվածք հասցնելու, ապա սպանելու համար: 

Ամբաստանյալը ցուցմունքներ է տվել ներընտանեկան շատ լարված փոխհարաբերությունների, իր լարված վիճակի ու պարբերաբար եղբոր ոտնձգություններին ենթարկվելու մասին: Ասվածը կասկածներ է առաջացնում ամբաստանյալի հոգեկան ու հոգեբանական վիճակների վերաբերյալ, ինչը կարող է պարզաբանվել, պատշաճ գնահատման արժանանալ միայն մասնագիտական համալիր փորձաքննությամբ:

Գործի դատական քննությունը հետաձգվել է՝ մինչև փորձաքննության եզրակացությունը դատարանում ստացվելը: 

Տարոնուհին անցած տարվա սեպտեմբերին եղբորը դանակահարել, ծանր մարմնական վնասվածք էր պատճառել: Սա սուր ահազանգ էր նրանց ընտանիքում տիրող անառողջ մթնոլորտի վերաբերյալ: Հնարավոր է, որ ամբաստանյալի կարծիքը անհիմն չէ. եթե ժամանակին ուշադրություն դարձնեին գոնե դանակահարության առաջին դեպքի պատճառներին, ապա երկու ամիս անց՝ նոյեմբերին, երկրորդ դանակահարությունն ու սպանությունը, միգուցե, տեղի չէին ունենա:

1in.am
Просмотров: 512 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024