Հետաքրքիր Փաստեր Երկուշաբթի, 13.05.2024, 23:04
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
группа-пении кошек

[Անիմացիա]
Вы можете так

Իսրայելցի նորապսակներն իրենց մեղարամիսը սկսել են աղբանոցում

Հրավիրել է ամառանոց եւ ընկերոջ կնոջը բռնաբարել բաղնիքում

65-ամյա պապիկը հղիացել է

Տիմատին Կիրկորովին խրտվիլակ է անվանել ու հիշեցրել կանանց ծեծելու մասին

Ռուսական շոու բիզնեսը օգնության ձեռք է մեկնում /ֆոտո/

Իսկ դուք պատրաստ եք սեքսով չզբաղվելու դիմաց վճարել

Դերասանուհին ամուսնացել է կնոջ հետ

Ջրհեղեղ` ատոմակայանի հարեւանությամբ. ջուրը քշել է մի երեխայի, ում հետո մահացած են գտել

Ամռանը կազմվածքը փչացնող հինգ հանգամանք

Համատեղ աշխատանքը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա

10-ամյա աղջիկը եղբորից աղջիկ է ունեցել

Любовь: i love you

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սնկային հիվանդությունները գլուխ են բարձրացնում գարնանը և ամռանը. բժիշկ

Կանայք չեն ժամադրվում գործազուրկ տղամարդկանց հետ

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Վարդան Ասլանյանի ''հերոսությունը'' Կալիֆորնիայում (վիդեո)

Ուշաթափվել է` ճանաչելով կնոջը պոռնոֆիլմում

Поиск

Главная » 2013 » Январь » 23 » Պայքարում ենք պզուկների դեմ
20:34
Պայքարում ենք պզուկների դեմ

Ցավոք, պզուկների խնդիրը շատերին է ծանոթ։ Որպես կանոն, դրանք առաջանում են ոչ ճիշտ սնվելու, փոշոտ ու գազերով հագեցած օդի, ինչպես նաեւ առողջական տարբեր խնդիրների պատճառով։ Ինչպիսին էլ որ լինեն դրանք, եւ որտեղ էլ որ տեղակայված լինեն՝ գլխին, դեմքին, վզին, ոտքերին թե հետույքին, դրանք միշտ էլ հոգեբանորեն ճնշում են, այդ պատճառով էլ բոլորը ձգտում են դրանցից ազատվել, սակայն միշտ չէ, որ գիտեն, թե ինչպես։ ՀատուկNEWS.am STYLE - ի համար պզուկների դեմ պայքարի տարբեր միջոցների մասին պատմում է դիմահարդար, կոսմետոլոգ Էլեոնորա Սարգսյանը.

«Պզուկներն ամենամեծ անհարմարությունն են թե՛ աղջիկների, թե՛ տղաների համար, հատկապես անցումային տարիքում։ Այդ ժամանակ մարմինն արագ փոխվում է, եւ դեռահասի օրգանիզմը չի հասցնում բավարար դիմադրող բջիջներ արտադրել, որոնք մաշկի ծածկույթը կպաշտպանեն վարակի թափանցումից։ Միաժամանակ փոխվում է նաեւ հորմոնային ֆոնն ու ավելի շատ մաշկային ճարպ է արտադրվում։ Փոշին ու կեղտը թափանցում են մաշկի մեջ ու վարակ առաջացնում։ Արդյունքում դեմքին սկսում են պզուկներ հայտնվել։ Ավելի հաճախ առաջանում են այն տեղերում, որտեղ գտնվում են առավել խոշոր ճարպագեղձերը։ Առաջին հերթին՝ ճակատին, քթին, այտերին, դնչին, վզին, ուսերին, կրծքին, մեջքին ու քունքերին։ Կարելի է առանձնացնել պզուկների առաջացման մի քանի պատճառ ինչպես դեռահասության, այնպես էլ հասուն տարիքում։ Առաջինը խնամքն է։ Դեմքի մաշկը հազվեդեպ մաքրելու հետեւանքով ծակոտիները փակվում են ու պզուկների առաջացման պատճառ դառնում։

Երկրորդ պատճառը դեկորատիվ կոսմետիկայի չարաշահումն է։ Որոշ միջոցներ կարող են կուտակվել ծակոտիներում ու ալերգիա առաջացնել կամ չորացնել մաշկը, ինչն էլ ստիպում է մաշկին ավելորդ ճարպ արտադրել։ 

Երրորդ պատճառը դեղորայքի չարաշահումն է։ Օրինակ հակաբորբոքայինների կողմնակի երեւույթ կարող է լինել ակնեն, կարող են քայքայել աղիների միկրոֆլորան ու դիսբակտերիոզի, դիմադրողականության թուլացման եւ, որպես հետեւանք, պզուկների առաջացման պատճառ դառնալ։

Պզուկների դեմ պայքարի հրաշալի միջոց է թարմ վարունգը, որը պետք է տրորել ու խառնել սպիրտին, մեկ ժամ թողնել, ապա անձեռոցիկի վրա լցնել զանգվածն ու դնել դեմքին։ Կես ժամ անց արդյունքը զարմանալի կլինի։

Երկրորդ դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ կլինի լիմոնի հյութ, որը հնուց օգտագործում են խնդրահարույց մաշկի խնամքի համար։ Կես լիմոնի քամած հյութը խառնեք մեկ գդալ մեղրի հետ, հաստ շերտով քսեք դեմքին ու պահեք մոտ 40 րոպե։ Մեղրն ու լիմոնը ծակոտիներից կքաշեն ողջ կեղտն ու կբուժեն բորբոքումը։ Սակայն պետք է հիշել, որ ոմանք մեղրից ալերգիա ունեն։ 
Պզուկների դեմ պայքարում կօգնի երիցուկի եփուկի հիմքով դիմակը։ Դրա համար անհրաժեշտ է 3 ճաշի գդալ չորացրած երիցուկի վրա լցնել 3 բաժակ երացրած ջուր, կրկին եռացնել ու վերծնել կրակից։ Ամենօրյա օգտագործման դեպքում երիցուկի եփուկը թույլ է տալիս պզուկներից ազատվել 2-3 շաբաթվա ընթացքում։

Մեղրը ոչ միայն տարվա ձմեռային եղանակի օգնական է, այլեւ պզուկների դեմ պայքարի կատարյալ միջոց։ Չորրորդ դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է չորս ճաշի գդալ մեղր, չորս ճաշի գդալ ձիթապտղի յուղ, ձվի դեղնուց։ Նշված բաղադրիչները լավ խառնեք, ու ստացված զանգվածը քսեք դեմքին, վզին, լանջաբացվածքի հատվածին։ Պահեք 20 րոպե ու լվացեք։

Հինգերերոդ դիմակը վարսակից է։ Դարեր շարունակ այն մարդու անփոխարինելի օգնականն է ոչ միայն դիետոլոգիայում, այլեւ կոսմետոլոգիայում։ Երեք ճաշի գդալ վարսակի փաթիլները խառնեք 5 ճաշի գդալ եռման ջրին, թողեք 10 րոպե սառչի, եւ արդեն պատրաստ է օգտագործման։ Այն հաստ շերտով քսեք դեմքին, պահեք 15 րոպե, ու լվացեք ջրով։

Եւ վերջում մի քանի խորհուրդ կտամ։ Նախ, պզուկները մի սեղմեք ինքներդ, այցելեք կոսմետոլոգին։ Եթե դրանք շատ են, ավելի լավ է ընդհանրապես ձեռք չտալ։ Երկրորդ, պետք է հնարավորինս շատ ջուր խմել։ Երրորդ՝ դեմքը մաքրեք ամեն օր։ Շաբաթը մեկ կամ երկու անգամ կարելի է վերը ներկայացված դիմակներն օգտագործել կամ այցելել մասնագետին, ով մաշկի ձեր տեսակով կորոշի, թե ինչ դիմակներ են ձեզ հարմար։ Անհրաժեշտության դեպքում նա նաեւ դեմքի մաքրման պրոցեդուրա կնշանակի, որպեսզի ձեր մաշկը շնչի ու ավելի մաքուր լինի։

Այսպես, հարգելի կանայք, սիրեք ու հետեւեք ձեզ, ժպտացեք ավելի հաճախ, խնամված եղեք։ Բոլորդ էլ յուրովի գեղեցիկ եք։ Եւ մի մոռացեք, որ դիմակներ ու քսուքներ օգտագործելիս պետք է զգույշ լինել. ցանկացած միջոց նախ փորձարկեք ձեռքի մաշկի վրա, քանի որ հնարավոր է, որ այն ձեզ չհամապատասխանի։ Առողջ եղեք»։
Просмотров: 584 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024