Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 08.05.2024, 19:50
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ստամբուլում դատում են 21-ամյա հայուհուն ինքնասպանության դրդած թուրք եղբայրներին

ՎԱՆԱՁՈՐԸ Սովետական Միության ժամանակ Video

Անհաջող սիրային կապ. ինչպես հասկանալ

Հրավիրել է ամառանոց եւ ընկերոջ կնոջը բռնաբարել բաղնիքում

Ռոբերտո Կառլոսից վեց ավտոմեքենա է առգրավվել

Ինտելեկտը բարձրացնելու 5 միջոց

Աստղերն առանց շպարի (ֆոտո)

Կանայք սեքսում առավել ռիսկային են

Հոլիվուդյան աստղ Մեգան Ֆոկսը երկրպագուներին ուրախացրել է` համացանցում տեղադրելով երիտասարդ տարիների լուսանկարները: Նա խոստովանել է` դեռահաս

Քոչարի ֆլեշմոբ

Մանկատնից փախել է 15-ամյա հղի սանուհին

Ուկրաինայի մարմանավաճառները «մեծ ակնկալիքներ» ունեն Euro 2012-ից

NBA-ի մարզիկը տան խոհանոցում բանկոմատ է տեղադրել

Անժելայի “տղամարդու” վկաները վախեցա՞ծ են. նոր մանրամասներ Կարեն Արայանի գործում

Անջելինա Ջոլին ուզում է գիրանալ հանուն հարսանիքի

Հայաստանում 3800 թմրամոլ կա

Աշխարհի ամենասեքսուալ բուսակերները` ըստ “PETA”-ի /ֆոտո/

Կամբոջայում հայտնաբերել են այն հիվանդությունը, որից վերջին 3 ամիսներին մահացել են տասնյակ երեխաներ

Ամերիկացիները 236-րդ անգամ նշում են Անկախության օրը

Поиск

Главная » 2012 » Декабрь » 18 » Պոռնո-կայքերը ստեղծում են սեռական անիրական սպասումներ. սեքսոպաթոլոգ
18:50
Պոռնո-կայքերը ստեղծում են սեռական անիրական սպասումներ. սեքսոպաթոլոգ
Պոռնո-կայքերը ստեղծում են սեռական անիրական սպասումներ. սեքսոպաթոլոգ

Հետաքրքիր փաստ է, որ ''պոռնո'' բառի որոնման հաճախականությամբ Հայաստանն առաջին տեղն է գրավում համացանցում,- ասում է սեքսոպաթոլոգ Նարինե Ներսիսյանն ու ներկայացնում ուշագրավ դիտարկումներ, որ բազում տղամարդիկ և կանայք` ունենալով այս կամ այն սեքսուալ խնդիրը և այդ խնդրի լուծման պոտենցյալ հնարավորությունը, այնուհանդերձ շարունակում են լռելյայն ապրել այդ խնդրով:

''Սեռական խանգարումներով այցելուների դիմելիությունը Հայաստանում շատ հեռու է առաջին հորիզոնականում գտնվելու հավակնությունից: Ավելին, շատերը նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենց սեռական կյանքում կա իրական խնդիր, որը հղի է ընդհանուր առողջությանը վնասելու վտանգով: ''Սեռական'' բառը, էլ չենք ասում ''սեքսը'', անմիջապես այնպիսի բուռն և ոչ ադեկվատ հակազդեցության է հանդիպում մեր հայ իրականության մեջ, որ հաճախ մենք ստիպված ենք լինում օգտագործել ամենատարբեր հոմանիշներ ու այլևայլ ձևերով բացատրել մեր միտքը, որպեսզի լսարանի կողմից չարժանանանք ''անբարոյականներ'' լինելու պիտակին:
''Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է'', հաճախ լսում ենք պաշտպանական այսօրինակ մեջբերումներ: Մինչդեռ այս նույն մարդիկ թաքուն կերպով անհամար ժամեր են անցկացնում համակարգչի առջև` իրենց հուզող հարցի պատասխանը փնտրելու հույսով կամ ուղղակի այս թեմայի շուրջ հետաքրքրասիրության բավարարման նպատակով: Եվ քանի որ համացանցը ողողված է սեռական կյանքի մասին անթիվ-անհամար հանրամատչելի նյութերով, որոնք շատ հեռու են գիտական հիմքերից, այս մարդիկ հայտնվում են սեքսի վերաբերյալ պարզունակ ու աղճատված պատկերացում ունենալու ռիսկի խմբում:
Համացանցում շրջանառող բազում խեղաթյուրված պատկերացումները և մոտեցումները գիտակցաբար նպատակաուղղված են սեռական առողջության քայքայմանը, քանի որ դա կարող է իջեցնել ծնելիության ցուցանիշը: Բացի այդ այն ձեռնտու է կոմերցիալ տեսանկյունից, քանի որ ֆինանսական հզոր եկամտի աղբյուր է: 
Պոռնո-կայքերը ստեղծում են անգիտակացական սեռական կոմպլեքսներ, անիրական սեռական սպասումներ, սեռական միֆեր: Սեռական հարաբերությունը նսեմացվում է մինչև զուտ սեռական ակտ լինելու մակարդակի, որտեղ ամենաէականն առնանդամի պնդության աստիճանն է, սեռական հարաբերության տևողությունը կամ կնոջ օրգազմը ու դրա քանակությունը: 
Մինչդեռ սեռական առողջությունը ենթադրում է իրական, փոխադարձ մարդկային հարաբերություն, որը հարստացնում է անձի ներաշխարհը և նպաստում նրա ինքնառեալիզացիային և ընդհանուր առողջության ամրապնդմանը'',- ասում է սեքսոպաթոլոգը:


mamul.am

Категория: 18+ | Просмотров: 972 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024