Հետաքրքիր Փաստեր Суббота, 20.04.2024, 03:42
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սեքսի համար կարեւոր վիտամինները

Սնվելուց անմիջապես հետո ատամների մաքրումը վնասակար է

Գլենդելի քաղաքապետարանում աշխատող բարձրաստիճան պաշտոնյա հայերի թիվն աճել է 83 տոկոսով

Մեսին հանգստանում է Մայամիում

Ամերիկուհուն հեռացրել են աշխատանքից մեծ կրծքերի պատճառով

ԿՐԾՔԻ ԿԱԹՆ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Աշխարհի ամենասարսափելի լողավազանը (լուսանկարներ)

Վաղ սեռական կյանքը նաեւ բացասական կողմեր ունի

[Անիմացիա]
Իսկ դուք ուրախ եք?

«ԱրմենՏել»-ի բաժանորդները, գտնվելով ռոումինգում ցանկացած երկրում, կարող են ստանալ անվճար զանգեր

Անժելան նորից օրակարգում. Կարենը ապացուցում է հաճույքը

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Վարդան Ասլանյանի ''հերոսությունը'' Կալիֆորնիայում (վիդեո)

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի ջրատարում նորածնի դի է հայտնաբերվել

Անթալիայում ոստիկանությունն ընդհատել է հայազգի երաժշտի համերգը

[Անիմացիա]
Жми КЛАСС

Նախկին տղամարդուն չհաջողվեց դառնալ տիեզերքի ամենագեղեցիկ կինը

Բժիշկները սխալմամբ հեռացրել են հիվանդի կոնքոսկրը

Հարս-սկեսուր հարաբերությունների հիմնական սցենարները. հոգեբան

Поиск

Главная » 2013 » Сентябрь » 7 » Քթի պլաստիկ վիրահատությունից հետո 6 ամիս կոմայի մեջ գտնվելու հետեւանքով Սաթենիկի ձեռքերը կարճացել են. Նրան կվիրահատեն
09:17
Քթի պլաստիկ վիրահատությունից հետո 6 ամիս կոմայի մեջ գտնվելու հետեւանքով Սաթենիկի ձեռքերը կարճացել են. Նրան կվիրահատեն
Քթի պլաստիկ վիրահատությունից հետո 6 ամիս կոմայի մեջ գտնվելու հետեւանքով Սաթենիկի ձեռքերը կարճացել են. Նրան կվիրահատեն

2011թ հոկտեմբերի 7-ին քթի պլաստիկ վիրահատությունից հետո 6 ամիս կոմայի մեջ անցկացրած Սաթենիկին առաջիկա օրերին նորից պետք է վիրահատեն: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մայրը` Նաիրան:

Նա նշեց, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում այս անգամ պետք է վիրահատեն աղջկա ձեռքերը, որոնք  երկար ժամանակ կոմայի մեջ գտնվելուց հետո կարճացել են, դաստակից սկսած մկանները կծկվել են եւ աղջիկը չի կարողանում օգտագործել ձեռքերը: Նաիրայի փոխանցմամբ` բարդ վիրահատություն է սպասվում, ամեն ձեռքի վիրահատությունը կտեւի 3,5 ժամ:

Մայրը նշեց, որ աղջկա ձեռքերի խնդիրն առաջանալուց հետո ամեն ինչ երկրորդ պլան է մղվել: Այլեւս չեն կարողանում գնալ Կարմիր խաչ` վերականգնողական բուժումների համար, ուղեղի աշխատանքի հետ կապված նրա առողջական վիճակում ոչ մի  դրական տեղաշարժ չկա:

Սաթենիկին օգնելու համար բացված հաշվեհամարին  փոխանցված գումարը գրեթե չի ավելացել, նոր օգնողներ եւս չեն հայտնվել: Ընտանիքը այժմ հույսը կապում է միայն իր հետ, վաճառում է ինչ ունի, միայն թե շուտափույթ երեխային տանի արտասահման` բուժման:  Նաիրան նշեց, որ երեխայի վիրահատությունից հետո երկար չեն սպասի, առաջին անհրաժեշտության օգնություն կցուցաբարեն եւ անմիջապես կտանեն արտերկիր, քանի որ երկար չեն կարող սպասել:

Հիշեցնենք, որ 2011 թ. հոկտեմբերի 7-ին 20-ամյա Սաթենիկ Միրզոյանը տարել է քթի միջնապատի վիրահատություն «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մինչ վիրահատությունը Սաթենիկը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել, բայց վիրահատությունից անմիջապես հետո ընկել է կոմայի մեջ՝ այդ վիճակում մնալով 6 ամիս: Աղջիկը 10 տարի հաճախել է լատինամերիկյան պարերի, եւ եթե նրա մոտ ինչ-որ առողջական խնդիր լիներ, դա ակնհայտ կլիներ պարապմունքների ժամանակ: Կոմայից դուրս գալուց անցել է 1 տարի, բայց նրա առողջական վիճակում չնչին փոփոխություններ են նկատվում: «Այդ 1 տարվա ընթացքում կենտրոնի բժիշկներն արել են իրենց հնարավորության սահմաններում ամեն բան նրա ապաքինման համար, սակայն դեռ կան բազմաթիվ առողջական խնդիրներ, որ խոչընդոտում են Սաթենիկի լիարժեք ապաքինմանը: Սաթենիկի հետ պատահածն ամբողջ աշխարհի մասշտաբով հազվադեպ է պատահում: Նրա վիճակն անհասկանալի է նաեւ բժիշկների համար:

Կենտրոնի բժիշկներն այլեւս ի զորու չեն Սաթենիկի առողջական վիճակը բարելավել եւ խուրհուրդ են տալիս բուժումը շարունակել Եվրոպայի առաջատար բժշկական կենտրոններից մեկում, որի համար պահանջվում է բավականին մեծ գումար: Սաթենիկին բնականոն կյանք վերադարձնելու միակ հույսն այժմ կախված է գործարարների, հասարակական կազմակերպությունների ու անհատ քաղաքացիների բարեգթությունից: Որպես ծնող` խնդրում եմ բոլոր բարերար մարդկանց օգնություն ցուցաբերել Սաթենիկին: Անգամ ամենափոքր օգնությունը կարող է կյանք տալ իմ երիտասարդ աղջկան: Նրանք, ովքեր ցանկանում են օգնել, կարող են փոխանցում կատարել HSBC բանկի հետեւյալ հաշվեհամարներով:

004-015707-001 CUA AMD MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK

004-015707-101 CUA USD MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK

004-015707-102 CUA EUR MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK»,-ասված է ծնողների հայտարարության մեջ


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 761 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024