Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 13:21
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

иди на ….. . Վահրամ Սահակյանը հայհոյեց

[Անիմացիա]
Բալետի Պարուհին

Մոդայիկ մայրիկը 50 հազար ֆունտ է ներդրել դստեր մեկամյակը կազմակերպելու համար

Երեխան արգանդում ողջ է մնացել` մոր մահանալուց հետո

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Եպիսկոպոսին կարող են պաշտոնանկ անել` կնոջ հետ նկարի համար

Եթե ուզում եք առողջ լինել, պարբերաբար խմեք. խորհուրդ կանանց

Սեւանը դատարկում են` շինությունները փրկելու համար

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Աշխարհի ամենահայտնի պատանին հրաժեշտ տվեց դպրոցին

Հայաստանը՝ ՍԵՌԱԿԱՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ենթակա կանանց ԱՂԲՅՈՒՐ

Երբ կինը “խաղի մեջ է”, նրան այլեւս ետ չես պահի

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սեքսուալ կյանքում շատ օրենքներ անարդարացի են

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք 2

Էյֆելյան աշտարակը 370 մարդու կյանք է “խլել”

Մասնագիտություններ, որոնք գիրացնում են

Հայ կանանց խնդիրները սեքսում

Իսրայելցի նորապսակներն իրենց մեղարամիսը սկսել են աղբանոցում

Поиск

Главная » 2012 » Հուլիս » 8 » Ռեժիսորները ներկայացնում են իրենց ֆիլմերը
16:32
Ռեժիսորները ներկայացնում են իրենց ֆիլմերը

"Ոսկե ծիրան” երեւանյան միջազգային կինոփառատոնին ֆիլմեր ներկայացրած ռեժիսորները սկսել են հանդիպել լրագրողների հետ: Առաջին ասուլիսում ներկայացվեց "Հայկական համայնապատկեր” ծրագրում ընդգրկված Արմեն Ռոնովի "Իմ փոքրիկ իշխանը”, Անետա Օհանջի "Արզուման” եւ Արմեն Գասպարյանի "Հայկական հաց” ֆիլմերը:

"Հայկական հաց” լիամետրաժ վավերագրական ֆիլմը պատմում է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանները բաժանող չեզոք գծի մասին, որը  եղել է հայկական եկեղեցիների կառուցման համար անհրաժեշտ քարի հիմնական աղբյուրը: Արմեն Գասպարյանի խոսքով, ֆիլմի հերոսը հնագետն է, ում ձեռքի կճուճի ճաքերը հիշեցնում են Հայաստանի բաժան-բաժան արված մասերը: Ֆիլմի հերոսը ցանկություն ունի այն վերականգնել իր երազներում: Հետո իրական  կյանքում հնագետը հանդիպում է տարեց Արուսյակին: Այս կինն էլ նրա համար բացահայտում է ամբողջ Հայաստանը` մի երկիր, որտեղ քարը հաց է դառնում, իսկ հացը` հավատ:

Ֆիլմը Գերմանիայի եւ Ռուսատանի համատեղ արտադրության է, սակայն ինչպես նշեց ռեժիսորը,  բավականին դժվարությամբ է նկարահանվել: Արմեն  Գասպարյանի խոսքով, չափազանց դժվար է եղել գտնել գլխավոր հերոսուհուն, իսկ գտնելուց հետո էլ` նախապատրաստել նրան: Թեեւ ռեժիսորը մտավախություն է ունեցել, որ ֆիլմը խիստ հայկական է, սակայն մի շարք միջազգային փառատոններում այն արժանացել է հանդիսատեսի համակրանքին, ինչպես նաեւ մի քանի այլ մրցանակաների:

 

Ռեժիսոր Արմեն Ռոնովի "Իմ փոքրիկ իշխանը” խաղարկային լիամետրաժ ֆիլմում ներկայացվում է մեր դարը, երբ մարդկանց ու երկրների միջեւ սառը պատերազմ է ընթանում: Հոգեւոր ճգնաժամ է, ընչաքաղցության ուրվականն է շրջում: Սա մեծահասակների` "արքաների”, "հարբեցողների”, "աշխարհագրագետների” ու "գործ անողների” աշխարհն է:

Նրանք դադարել են հասկանալ, թե ինչ բան է կյանքը, որն է կարեւոր, որը` անկարեւոր: Փոքրիկ իշխանն ու նրա ընկերները պետք է դիմակայեն դրան: "Ես ցանկացել եմ ցույց տալ, որ մարդիկ շատ բան ունեն սովորելու. ուրախանալ արշալույսով եւ մայրամուտով, հիանալ դաշտերի ու ավազուտների գեղեցկությամբ, գնահատել ջրհորի ջուրն ու աստղերի ցոլանքը: Պետք է մտածել աշխարհի քո հարեւանների փոքր ու մեծ հոգսերի մասին, մխիթարել նրան, ով արտասվում է քո մոլորակում”,-ասաց Արմեն Ռոնովը:

Անետա Օհանջի "Արզուման” վավերագրական ֆիլմը  պատմում է մի մարդու մասին, ով, չնայած դժվարություններին, շարունակում է մնալ լավատես եւ հանդիսատեսին ուղղորդում է նույնն անել, հոռետես չլինել:

henaran.am

Просмотров: 850 | Добавил: Irin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024