Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 10:14
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Անհաջող սիրային կապ. ինչպես հասկանալ

Քիմ Քարդաշյանը մորաքույր է դարձել

Երեւանում 16-ամյա աղջիկը մետաղյա ձողով հարվածել է վաճառողի գլխին

Թոմ Կրուզն ու Քեթի Հոլմսը ամուսնալուծվում են

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք 2

Ստամբուլում դատում են 21-ամյա հայուհուն ինքնասպանության դրդած թուրք եղբայրներին

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Թոնի Բրեքսթոնը` «հայավարի» Video

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Прикол : Жми КЛАСС

Կանացիության ֆենոմենը

Ֆիլիպ Կիրկորովը կրկին հայր է դարձել

68 հոթ-դոգ` 10 րոպեում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սիրո լեզուն, այնուամենայնիվ, գոյություն ունի

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Արգենտինուհին ամուսնու գերեզմանոցը բնակարանի է վերածել

Անգամ 60 տարեկանում ծխելուց հրաժարվելը կարող է երկարացնել կյանքը

Սնկային հիվանդությունները գլուխ են բարձրացնում գարնանը և ամռանը. բժիշկ

Մոսկվայում բացվել է Քեյթ Մոսի եւ Միլա Յովովիչի էրոտիկ լուսանկարների ցուցահանդեսը /ֆոտո/

Поиск

Главная » 2012 » Ноябрь » 16 » Ռեստորանային 10 «կեղտոտ» գաղտնիքները
22:07
Ռեստորանային 10 «կեղտոտ» գաղտնիքները

Եթե ցանկանում եք, որպեսզի ռեստորան ձեր այցը թողնի միայն հաճելի տպավորություն, հարկ է իմանալ այդ հաստատությունների գործունեության՝ այցելուներից գաղտնի պահվող կողմերի մասին, գրում է newsru.com-ը։ 


Ռեստորանային սպասարկման «փոքր կեղտոտ գաղտնիքները» բացահայտել է ամերիկացի նախկին մատուցողուհի Դեբրա Գինզբերգը, ով 20 տարի շարունակ աշխատել է այդ ոլորտում՝ սովորական սրճարաններից մինչև 5 աստղանի հյուրանոցների ռեստորաններ։ Այս ամբողջ ժամանակահատվածում մատուցողուհին ականատես է եղել բազմաթիվ «սարսափների»՝ հաճախորդներին հատակին ընկած մթերքներ մատուցելուց մինչև խոհանոցի գաղտնի վայրերում մատուցողների ինտիմ շփումներ հերթապահության ժամանակ։


ABC News-ը ներկայացնում է Դեբրա Գինզբերգի տասը ամենացնցող բացահայտումները.


1. Բազմաչարչար հացի զամբյուղ
Մատուցողուհին հայտնի փաստ է անվանել այն, որ գրեթե բոլոր ռեստորաններում հացը և կարագը սեղանից սեղան են անցնում։ Եթե դրանք մնում են ճաշկերույթից հետո, ապա նախ վերադառնում են խոհանոց, և հետո կրկին նույն հացը մատուցում են նոր այցելուներին։


2. Անհետացող մատուցողներ

Եթե դուք ստիպված եք լինում երկար սպասել ձեր մատուցողին, դա բոլորովին էլ չի նշանակում, որ նա զբաղված է մեկ այլ հաճախորդի սպասարկմամբ։ Չի բացառվում, որ այդ ընթացքում մատուցողը կամ մատուցողուհին «հաճույք է պարգևում» գործընկերոջը կամ գործընկերուհուն։ Դա համատարած երևույթ է խոհանոցում, հաստատում է Դեբրան։


3. Ձեռքերի մաքրությունը

Նախկին մատուցողուհին հաստատում է հաճախորդների ամենավատ կասկածներն այն մասին, որ հաստատության աշխատակիցներն իսկապես ոչ միշտ են լվանում ձեռքերն ուտեստներ պատրաստելու կամ մատուցելու ժամանակ։ Նրա խոսքով՝ բավական հաճախ խոհարարները և մատուցողները ձեռքերը չեն լվանում նույնիսկ արտաքնոց գնալուց հետո։


4. Մարտինի պատվիրեք՝ առանց ձիթապտղի

Դեբրան կոչ է անում կրկնակի մտածել նախքան ձիթապտղով մարտինի պատվիրելը և խմելուց հետո այն ուտելը։ Շատ հաճախ դրանք թարմ չեն և մի բաժակից մյուսն են տեղափոխվում։


5. Տապակած սթեյքի մասին
Եթե գալով ռեստորան՝ դուք կցանկանաք համտեսել լավ տապակած սթեյք կարմիր մսից, հույս մի´ ունեցեք, որ ձեզ կմատուցեն բարձրորակ ուտեստ։ Խոհարարները շատ հաճախ օգտագործում են ցածր որակի միս, իսկ լավագույն տեսակներն օգտագործվում են այլ նպատակներով։


6. Մոռացե´ք ծովամթերքներով մակարոնեղենի մասին
Պետք չէ ռեստորանում պատվիրել ծովամթերքներով մակարոնային ուտեստներ, քանի որ դրանք երբեք թարմ չեն լինում։


7. Մի´ բարկացրեք գլխավոր խոհարարին
Բնականաբար, սպասարկող անձնակազմը չի սիրում, երբ հաճախորդն ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է պատվերից և պահանջում է փոխել այն։ Սակայն նման պահանջները կարող են հունից հանել գլխավոր խոհարարին, ինչի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։


8. Ավելի լավ է հրաժարվել սուրճից ուշ ժամի ընթրելուց հետո 
Մատուցողուհին խորհուրդ չի տալիս առանց կոֆեինի սուրճ պատվիրել ուշ ժամի ընթրելուց հետո, քանի որ, միևնույն է, կբերեն սովորական սուրճ։


9. Պատվիրած, սակայն չհամտեսած ուտեստների մասին
Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց պատվիրածի մնացորդները տուն տանել, Դեբրան խորհուրդ է տալիս տուփը բերել տալ խոհանոցից և սրահում փաթեթավորել ուտելիքը։


10. Մի´ այցելեք ռեստորան տոնական օրերին
Պետք չէ ռեստորան այցելել տոնական օրերին։ Հաճախորդների մեծ քանակի դեպքում տհաճություններն անխուսափելի են՝ ինչպես մթերքների որակի հետ կապված, այնպես էլ սպասարկման։ Լավագույն ժամանակը ռեստորան այցելելու և հիանալի ուտեստներ վայելելու համար շաբաթվա կեսն է, վստահեցնում է գրքի հեղինակը։

 

Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Просмотров: 455 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024