Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 10:03
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Թեթև ապրելու 10 գրավական

Թոմ Քրուզը և Քեթի Հոլմսը բաժանվում են

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐԸ

Ավստրալուհին լողալով կանցնի Կուբայից Ֆլորիդա 50 ժամում

[Անիմացիա]
Ռեալ Մադրիդ-Բարսելոնա.

Ո՞րն է ՍԵՔՍԻ համար ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԸ

Փոքրիկը վերակենդանացել է սեփական թաղման ժամանակ

Լոռիում 23 կով է կայծակնահար եղել

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը մեղրամիսն անց է կացնում էժանագին հյուրանոցում

Սոբչակին ազատել են աշխատանքից` առանց պատճառաբանության

[Անիմացիա]
Что вы ожидаете

Ի՞նչ է անհրաժեշտ երիտասարդ մնալու համար

Ամենաազդեցիկ հայտնի մարդիկ. Լոպեսն առաջինն է, Քարդաշյանը` 7-րդը

Լիլիթ Հովհաննիսյանը պատասխանում է մեղադրանքներին

Շները նվազեցնում են երեխաների մոտ ասթմայի առաջացման հնարավորությունը. գիտնականներ

Մադոննայի դուստրը կրկին աղմուկ է բարձրացրել իր պահվածքով /ֆոտո/

Հոգեբանները պարզել են լավագույն վայրը ծանոթություններ հաստատելու համար

Ի՞նչն է ստիպում կանանց դիմահարդարման միջոցներ գնել. հետազոտություն

Հայտնաբերել են երկու քաղաքացու կախված դի

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 18 » Սեփական բիզնեսս փորձել եմ ստեղծել 16 տարեկանից սկսած. Լիկա Մեսրոպյան
12:07
Սեփական բիզնեսս փորձել եմ ստեղծել 16 տարեկանից սկսած. Լիկա Մեսրոպյան
Սեփական բիզնեսս փորձել եմ ստեղծել 16 տարեկանից սկսած. Լիկա Մեսրոպյան

Հավանաբար քչերը գիտեն, որ Լիկա Մեսրոպյանը` նույն ինքը` Laki dessert ART studio-ի հիմնադիրը նաև դերասանուհի է: Դրամատիկական թատրոնում նա իր կարիերան սկսել է խաղալով գլխավոր դերեր, որին զուգահեռ կարողացել է հիմնել և ղեկավարել սեփական բիզնեսը: ArmStar.am- զրուցել է այս հետաքրքիր անձնավորության հետ արվեստ-տորթերի և առհասարակ իր գործունեության մասին:

Լիկա, Դուք ժամանակին խաղացել եք թատրոնում, որպես մոդել փայլել ամսագրի շապիկին: Հետո անսպասելի հեռացաք ասպարեզից: Ինչու:

Այո, իսկապես, ես 16 տարեկան հասակից, 16 տարի խաղացել եմ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում և իմ դերասանուհու մասնագիտությունը ստացել եմ հենց այնտեղ: Դերասանուհու իմ կարիերան սկսել եմ` մարմնավորելով Բեատրիչեի կերպարը «Սեր, Ջազ և Սատանա» ներկայացման մեջ: Հետագայում այս դերն ինձ թույլ տվեց հանգիստ խաղալ Ջուլիետի դերը: Շատ ներկայացումներում եմ խաղացել և շատ դերեր մարմանվորել`Լեդի Մագբեթ, Օֆելյա և այլն:

Իսկ թատրոնից հեռացա, քանի որ իմ կյանքում ամեն ինչ շատ արագ ու անսպասելի է լինում, ես որոշումներ կայացնում եմ մի քանի վայրկյանի ընթացքում: Թատրոնում ինձ միշտ գրավել են նոր դերերով և առաջարկներով, սակայն ես ուզում էի դուրս գալ: Արդյունքում արդեն երեք տարի է, որ թողել եմ բեմը և այլևս թատրոնում չեմ խաղում:

Բեմից հետո Ձեզ տեսանք արդեն սպիտակ խալաթով ու խոհարարի գլխարկով: Այդ նախասիրությունն ու շնորքը միշտ եք ունեցել, թե բեմական դադարի ընթացքում եք ձեռք բերել:

Ես իմ սեփական բիզնեսը փորձել եմ ստեղծել 16 տարեկան հասակից սկսած, թատրոնում աշխատելու տարիներին զուգահեռ: Բազմաթիվ բիզնես նախագծեր եմ իրականացրել և վերջապես գտել եմ իմը: Այդ շնորքը ձեռք եմ բերել Laki dessert ART studio-ն բացելուց հետո: Կարող էի և չհմտանալ այս գործում, բայց կարծում եմ, որ հաջողության գրավականներից մեկն էլ այն է, որ դու տիրապետում ես քո բիզնես աշխատանքին: Օրինակ, երբ ես հիմնել էի մոդելային գործակալություն, ես և մոդելավորողն էի և «բանվորը»: Իսկ առհասարակ, ես այսպիսի հաջողություն չէի ունենա, եթե կողքս չլինեին մայրս, ով խելքի աղբյուր է և քույրս, ով դիզայներ է, և նրա ձեռքի շնորքն ամենուր է:

Ձեր պատրաստած և ձևավորած տորթերը հիշեցնում են արվեստի գործեր, երբևէ մասնակցել եք մրցույթների և ինչ մրցանակներ եք ստացել:

Առհասարակ, ես խուսափում եմ մրցույթներին մասնակցելուց, գտնում եմ, որ դրանք ինչ-որ առումով ձևական բնույթ են կրում, ինձ համար կարևորն իմ հաճախորդների գնահատականն է, այն առավել օբյեկտիվ է: Սակայն նշեմ, որ չմասնակցելով հանդերձ, արժանացել եմ տարբեր մրցանակների, օրինակ` «Հայուհի 2013 համազգային մրցանակաբաշխությանը» համաժողովրդական վստահություն ունենալու համար արժանացել եմ փոքր և միջին բիզնեսի կին կազմակերպիչ անվանակոչմանը, անակնկալ ստացել եմ նաև միջազգային մրցանակ «Эра Качества»:

Laki dessert ART studio-ի տորթերն առանձնանում և հիշվում են իրենց յուրահատուկ ձևավորմամբ: Ինչպես եք կարողանում այդքան վարպետորեն պատրաստել և առհասարակ, ձևավորելիս հաշվի առնում եք թե ով է պատվիրատուն:

Իհարկե հաշվի առնում ենք, քանի որ մինչ պատվերն ընդունելը, մենք զրուցում ենք մեր հաճախորդների հետ, փորձում ենք հասկանալ նրանց ճաշակը, տարբեր հարցեր ենք տալիս և միայն պատվիրատուի հոգեբանությունը պատկերացնելուց հետո գալիս ենք ընդհանուր որոշման: Ինչ վերաբերվում է տորթերի ձևավորմանը, մենք երբեք չենք օգտվում ոչ մի տեղից, ինչպես նկարիչն է ավելի լավ նկարում, մենք էլ անդադար կատարելագործվում ենք և չենք բավարարվում ձեռք բերածով:

Տեղյակ եմ, որ հայկական շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ են Ձեզ մոտ պատվիրում իրենց առիթների տորթերը: Քմահաճ չեն մեր աստղերը, կարողանում եք նրանց գոհացնել:

Ինձ համար շատ հեշտ և հաճելի է նրանց հետ աշխատելը, նրանք ինձ վստահում են և ամեն ինչ թողնում են իմ հայացողությանը:

Ես գիտեմ, որ Դուք լինելով Laki dessert ART studio-ի տնօրեն, Ձեր աշխատողների հետ միասին հավասարապես մասնակցում եք բոլոր գործերին: Ինչն է Ձեզ գրավում աշխատանքի պրոցեսում և դրա որ մասն եք Դուք իրականացնում:

Իսկապես ես ներկա եմ լինում և մասնակցում եմ տորթերի պատրաստման աշխատանքներին: Խստորեն հետևում եմ, որ անթերի մաքրություն լինի, հաճախակի փոխվեն ձեռնոցները, սեղանը մաքրող պարագաները: Երբեք մեր խոհանոց չի կարող մտել ոչ մաքուր հագուստով կամ հիվանդ աշխատակից: Այդ ամենին հետևելուց բացի ես նաև օգնում եմ իմ աշխատողներին և քանի որ սիրում եմ ստեղծագործական պրոցեսը, ինքս ձևավորում ու վերջնական տեսքի եմ բերում տորթը:

Կան տորթեր, որոնք ունեն իրենց պատմությունը և Ձեզ համար ամենատպավորիչն են:

Ինչպիսի մարդ որ լինում է պատվիրատուն (հեշտ կամ դժվար), այդպես էլ պատրաստվում է տորթը: Կամ օրինակ հարսանեկան տորթերի պատվերների ժամանակ եթե այն թեթև և հեշտությամբ է պատրաստվում, ապա գիտենք, որ երջանիկ են լինելու: Մեր տոնական տորթերը կարծես թալիսման լինեն: Մենք միշտ կապ ենք ունենում մեր պատվիրատուների հետ և նրանց ամուսնության մեկ ամյակի կապակցությամբ նվերներ ենք մատուցում նրանց: Մեր գործունեության 10 տարիների ընթացքում մեկ դեպք է եղել, որ տորթն այդպես էլ չէր հաջողվում և մեծ դժվարությամբ պատրաստվեց: Հետո իմացանք, որ զույգը բաժանվել է:

Ըստ Ձեզ, ի տարբերություն Ձեր մյուս գործընկերների, որն է Ձեր առավելությունը, ինչով եք Դուք առանձնանում և գրավում պատվիրատուներին:

Ինչպես նշեցի, ինձ համար շատ կարևոր և առաջնային է անթերի մաքրությունը: Այն մեզ մոտ պահպանվում է խստորեն և լիարժեք: Մենք մեր խմորեղեններն ու տորթերը պատրաստում ենք ինչպես տանը: Երբեք չենք օգտագործում ոչ մի հավելում կամ ժամկետը պահպանելու համար կայունացուցիչներ: Ես չեմ ուզում ստանալ եվրոպական խմորեղեն, մեզ մոտ ամեն ինչ ավանդական է: Բացի այդ մենք գնում ենք բարձրակարգ մթերքներ, իսկ տորթերի պատրաստման ընթացին կարող են հետևել անգամ մեր հաճախորդները:

Վերադառնանք Ձեր դերասանուհու կարիերային: Վերջերս հեռուստադիտողը Ձեզ տեսավ Խաղից դուրս հեռուստասերիալում, որտեղ Դուք մարմնավորում էիք գլխավոր հերոսի կնոջը: Ինչպես է ստացվեց այդ համագործակցությունը և արդյոք սա նշանակում է, որ Դուք վերադարձել եք Ձեր հիմնական մասնագիտությանը:

Դեռ թատրոնում աշխատելու տարիներից ֆիլմերում նկարահանվելու բազմաթիվ առաջարկներ եմ ստացել, սակայն հրաժարվել եմ: Այս անգամ չկարողացա մերժել, քանի որ այդտեղ ընդգրկվել էին պրոֆեսիոնալ դերասաններ և պրոֆեսիոնալ ռեժիսոր: Նրանց հետ աշխատելն ինձ համար մեծ հաճույք է եղել: Ինձ համար կարևոր էր նաև, որ իմ մարմնավորած հերոսուհու բիզնեսն իրականում իմ`Laki dessert ART studio-ն էր: Իսկ ընդհանրապես ես նախընտրում եմ գեղարվեստական ֆիլմեր և լավ սցենար:

Դժվար չէր համատեղելը:

Շատ դժվար էր, չէի կարողանում կենտրոնանալ, երկու գործ անելը կարծում եմ սխալ է, դրա համար էլ ժամանակին թողեցի թատրոնը:

Եվ մեր վերջին հարցը. ինչ երազանք կամ ցանկություն ունի Լիկա Մեսրոպյանը:

Ես մեծ ցանկություն ունեմ Հայաստանում թողնել իմ լուման, կցանկանայի տնօրինել հանրապետական սանէպիդ կայանը, քանի որ կարծում եմ այդ կառույցում անելիքներ շատ կան: Մեծ ուշադրություն կհատկացնեի սննդի ոլորտին, քանի որ տեղյակ եմ այդտեղ առկա բացթողումներին:

http://www.armstar.am/am/news/?n=1386

Просмотров: 2616 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024