Հետաքրքիր Փաստեր Пятница, 19.04.2024, 13:38
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Жми класс!!!

Ինչպես ճիշտ հաճոյախոսել. հաճոյախոսության տեխնիկա

Քիմ Քարդաշյանը` նոր սեքս-սկանդալի կենտրոնում

Օլանդը մտադիր է կատարել հայերին տված խոստումը

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք

Օրական երկու բաժակ սուրճը կօգնի ձեր սրտին առողջ մնալ

Ամենաազդեցիկ հայտնի մարդիկ. Լոպեսն առաջինն է, Քարդաշյանը` 7-րդը

Շակիրան և Պիկեն երեխայի են սպասում

Միայն սեքսը կանանց բավարար չէ

Կանանց ծերացնող սովորություններ. ինչպես խուսափել

ՎԱՆԱՁՈՐԸ Սովետական Միության ժամանակ Video

Սնկային հիվանդությունները գլուխ են բարձրացնում գարնանը և ամռանը. բժիշկ

Պոռնո դիտած 12-ամյա տղան ամիսներ շարունակ բռնաբարել է 9 -ամյա հարևանուհուն

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք 2

Մրցավարը Կուրանյիից խնդրեց մարզաշապիկը

“Մերկ շրջանավարտը” ցնցել է ողջ համացանցը /ֆոտո/

Կարմիր շրթներկով կնոջ համար տղամարդիկ պատրաստ են շռայլել

Թեթև ապրելու 10 գրավական

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Տղամարդը ծեծել է իր տղային նեղացրած երեխային (վիդեո)

Поиск

Главная » 2013 » Հունիս » 23 » Սեփական երեխային սպանած կնոջը դատապարտեցին
08:54
Սեփական երեխային սպանած կնոջը դատապարտեցին
Սեփական երեխային սպանած սպանած կնոջը դատապարտեցին

28-ամյա Աբովյան քաղաքի բնակչուհի Վարդուշ Ալլաբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությունը, և դատապարտվել 2 տարվա ազատազրկման: Ամբաստանյալի միջնորդությամբ գործը քննվել է արագացված դատաքննության կարգով: Վ.Ալլաբյանը հայտարարել է, որ ընդունում է մեղադրանքն, ըստ որի 2012թ հունիս-հուլիս ամիսների ընթացքում սեռական հարաբերություն ունենալով ոմն Արտակի հետ՝ հղիացել է և 2013 թվականի մարտի 10-ին ժամը 22:25-ին «Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ում ծննդաբերել է արական սեռի երեխա: 2 ժամ անց տեղափոխվել է հիվանդասենյակ՝ երեխայի հետ համատեղ կացության համար: Վ.Ալլաբյանը՝ Սարո Մովսեսյանի հետ համատեղ կյանքից ունենալով 2 անչափահաս երեխաներ, ի սկզբանե դեմ է եղել ծննդաբերությանը, և քանի որ հղիությունն անցանկալի է եղել, երեխայից ազատվելու նպատակով ծննդաբերելուց հետո տեղում նրա մոտ մտադրություն է առաջացել սպանելու նորածին երեխային: Նա անկողնու ծածկոցով փակել է երեխայի բերանը, այնուհետև` ձեռքերով սեղմել նրա դեմքը, անկողնու վրայից հրել է նորածնին և նրա գլուխը հարվածել է անմիջապես անկողնու կողքին դրված պահարանին՝ նորածինը դեմքի մասով ընկել է հատակին, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և մահացել: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Յ.Բաղդասարյանի նախագահությամբ, 14.06.2013թ. դատավճռում վկայակոչել է ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 04.04.2013թ. եզրակացությունն, ըստ որի Վարդուշ Ալլաբյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել և ներկայումս նույնպես չի տառապում: Նրա մոտ հայտնաբերվում են «Բնավորության փսիխոպատիկ գծեր», սակայն հիշյալ անձնային առանձնահատկությունները արտահայտված չեն այն աստիճանի, որպեսզի զրկեին նրան իր գործողությունների համար հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ունակությունից ինչպես իրավախախտումը կատարելու պահին, այնպես էլ ներկայումս: Ուստի իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Վարդուշ Ալլաբյանին հարկ է ճանաչել մեղսունակ: «Ցուցմունք տալու ժամանակ, նա նույնպես կարող է հաշիվ տալ իր գործողություններին, ճիշտ ընկալել և վերարտադրել իր հետ կատարվածը, իր ներկա հոգեկան վիճակով նա կարող է մասնակցել դատաքննչական գործողությունների»,- նշվում է եզրակացության մեջ, որի նշված մասը ստորագրված է հանձնաժողովի նախագահ` ՀԲԿ ՓԲԸ տնօրենի տեղակալ, հոգեբույժ-փորձագետ` Ա.Գևորգյանի և բժիշկ-զեկուցող հոգեբույժ-փորձագետ` Վ.Բաբայանի կողմից: Միաժամանակ, ըստ եզրակացության, Վարդուշ Ալլաբյանը հանցավոր արարք կատարելու պահին հետծննդաբերական շրջանում գտնվել է շփոթվածության, պատվախնդրության, տագնապի անելանելիության վիճակում, ինչն էապես ազդել է նրա գիտակցության ու վարքի վրա /եզրակացության վերը նշված` հոգեբանական մասը ստորագրված է մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս, պրոֆեսոր, հոգեբան-փորձագետ` Է.Գրին-Աբրահամյանի կողմից/: Այսպիսով դատարանը գտել է, որ «ամբաստանյալ Վարդուշ Ալլաբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքով ապացուցված արարքը կատարել է մեղսունակության վիճակում»: Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը արագացված դատաքննության միջնորդությամբ ընդունել է մեղքը, զղջացել է կատարվածի համար, Սարո Մովսեսյանի հետ համատեղ կյանքից ունի երկու մինչև 14 տարեկան երեխաներ` Խաչատուր և Մարտին Սարոյի Մովսեսյաններ, ծնված` համապատասխանաբար` 27.07.2003թ.-ին և 31.12.2005թ.-ին, տուժողի իրավահաջորդը քաղհայցի պահանջ չի ներկայացրել, կին է, երիտասարդ է:

168.am

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 610 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024