Հետաքրքիր Փաստեր Суббота, 04.05.2024, 04:43
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Քիմ Քարդաշյանը` նոր սեքս-սկանդալի կենտրոնում

Սեքսի համար կարեւոր վիտամինները

Առաջադեմ դեռահասների նախընտրած կյանքը. Եվ կույս մնալ, եւ հաճույք ստանալ

Ինչպես ճիշտ խնամել մազերն ամռանը

Մոլորակի ամենագեղեցիկ կինը ըստ People ամսագրի հարցումների

Տավուշում ամուսինն ընտանեկան վեճը լուծել է նռնակի օգնությամբ. 4 մարդ զոհվել է

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ո՞ր ազգություններն են ամենից շատ նախընտրում նուդիստական լողափերը

Ամռանը կազմվածքը փչացնող հինգ հանգամանք

Մարմնավաճառն էլ սիրտ ու հոգի ունի, պետք չի պահպանակը վրան թողնել

[Անիմացիա]
Жми класс!!!

Սեռական ցանկության ուժգնությունր փոփոխվում է տարիքի հետ

Բժիշկները նախազգուշացնում են. քաղցրը` սեքսից առաջ վտանգավոր է

Ի՞նչ է կատարվում տղամարդու ուղեղի հետ սեքսից հետո

Երգիչ Կարեն Հակոբյանի փաստաբանը հերքում է, թե սպանությունը կատարվել է խանդի հողի վրա

Հայաստանում կանցկացվի տոլմայի փառատոն. Տոլման ամբողջությամբ եւ միմիայն հայկական կերակրատեսակ է

Մայրական կաթը մանկանը պաշտպանում է ՄԻԱՎ-ից

Ինչո՞ւ են դավաճանում կանայք

Поиск

Главная » 2013 » Հունիս » 8 » Սեքսոպաթոլոգի խորհուրդները. սեքսը դաշտանի օրերին
09:30
Սեքսոպաթոլոգի խորհուրդները. սեքսը դաշտանի օրերին

Որոշ մշակույթներում մինչ օրս դաշտանի օրերին կանայք համարվում են անձեռնմխելի: Հայաստանում ավելի լայնախոհ են, եւ ամեն ինչ կախված է զուգընկերների ցանկությունից եւ նախընտրություններից: Պարզելու համար, կարելի՞ է, արդյոք, սեքսով զբաղվել այդ օրերին, դիմեցինք սեքսոպաթոլոգ Արմեն Հակոբյանի օգնությանը:

«Հայտնի է, որ այդ օրերին կանանց մոտ արգանդի վզիկի աննշան բացվածք է առաջանում: Կինը կարող է որովայնի հատվածում ցավեր, ընդհանուր թուլություն եւ գլխացավ զգալ: Սակայն այդ նախանշանները ոչ բոլորի մոտ են նկատվում եւ կախված են անհատական առանձնահատկություններից:

Դաշտանի օրերին սեռական կապի ընթացքում կարող են արգանդի խոռոչում փոքրիկ վնասվածքներ առաջանալ, որը կարող է կանացի սեռական օրգանների բորբոքում առաջանալ, եթե զուգընկերը վարակ ունի: Միաժամանակ, սեռական օրգաններ արյան ուժեղ հոսքի արդյունքում կանացի լիբիդոյի աճ է նկատվում, ինչն անհավատալի ցանկություն է առաջացնում: Սակայն որոշները կարող են վիճարկել այս փաստը, քանի որ կանանց 7%-ը դաշտանի օրերին ուժեղ ցավեր են ունենում եւ, ընդհանրապես, մեծ մասամբ անցկացնում են անկողնում: Բնականաբար, նման մտքեր նրանք չեն ունենում:

Առավելություններ

Կնոջ լիբիդոն բարձր է, ինչը խոստանում է ոչ միայն սեքս, այլեւ լավ սեքս, քանի որ «այդ օրերին» ավելի արագ կարելի է հասնել օրգազմի:

Երկրորդ. կնոջ մոտ նկատվում է հեշտոցի սեղմում եւ զգայունության բարձրացում, ինչը սուր զգացողություններ է հաղորդում երկուսին էլ:

Երրորդ. նուրբ սեքսը կարող է թեթեւություն եւ ցավի մասնակի նվազեցում բերել: Իսկ երբեմն նույնիսկ կրճատել դաշտանի օրերը, ինչը բացատրվում է արգանդի ավելի ուժեղ սեղմմամբ ակտի եւ օրգազմի ժամանակ:

Չորրորդ. այդ սեքսն առավելապես համարվում է արգելված, հետեւաբար՝ ցանկալի:

Թերություններ

Ահա այս մասին կարելի է փոքր-ինչ ավելին ասել, չնայած այդ չի ապացուցում, որ դաշտանի օրերին սեքսը ցանկալի չէ:

1. Առաջինը, որ ցանկանում եմ զգուշացնել կանանց եւ տղամարդկանց. դաշտանի օրերը չեն երաշխավորում հղիությունից 100% պաշտպանություն: Նման հնարավորությունը, իհարկե, նվազում է, բայց չի բացառվում: Բեղմնավորման վրա ազդում է ձվազատման գործընթացը, իսկ այն կարող է համընկնել նաեւ այդ օրերի հետ: Բացի այդ, սերմնահեղուկն ապրում եւ ակտիվություն է ցուցաբերում 5-7 օր: Այդ պատճառով պնդումները, որ դաշտանի օրերին հղիանալն անհնար է, ճիշտ չէ:

2. Եվս մեկ հիշեցում վարակի մասին: Եթե կինը կաթնուկ կամ ցանկացած այլ հիվանդություն ունի, «գիշերային կյանքը» մի քանի օր արգելվում է:

3. Ամբողջ ակտը կարող է ցավագին լինել, այդ պատճառով տղամարդը պետք է լսի կնոջը եւ որեւէ բան չպնդի:

4. Որոշ դիրքեր հարկավոր է բացառել՝ արնահոսությունը չուժեղացնելու համար: Լավագույն տարբերակը ստանդարտ դիրքն է («տղամարդը վերեւից»)»:

NEWS.am STYLE

Категория: 18+ | Просмотров: 1196 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024