Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 01:00
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

“Կարող եմ ամուսնանալ 10-ն անգամ եւս”. Անի Քրիստի

Իսպանացի ֆանատներն ու Իկեր Կասիլիասի ընկերուհին (լուսանկարներ)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

42-ամյա Ջենիֆեր Լոպեզն ինչպե՞ս է գայթակղել 25-ամյա Կասպերին /ֆոտո/

Прикол : Жми КЛАСС

Մադոննայի դուստրը կրկին աղմուկ է բարձրացրել իր պահվածքով /ֆոտո/

10-ամյա աղջիկը եղբորից աղջիկ է ունեցել

Տղամարդիկ ավելի շատ են հակված անարդար մրցակցության

ԿՐԾՔԻ ԿԱԹՆ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

[Անիմացիա]
Բոլոր քրիստոնյաները Սեղմեն Класс

Դպրոցահասակ Անջելինա Ջոլին (լուսանկարներ)

ԱՄՆ-ում 3 ամսական երեխան մահացել է մոր` միացրած թողած վարսահարդարիչի պատճառով

[Անիմացիա]
группа-пении кошек

Շիկահերների դարաշրջանն անցել է

Գիտնականները բացահայտել են սիրո ու կրքի տարբերությունը մարդու ուղեղում

Ամենագնացի միջից կրակել են «Կոմայգու» տրանսվեստիտների ուղղությամբ

Հոլիվուդյան աստղ Մեգան Ֆոկսը երկրպագուներին ուրախացրել է` համացանցում տեղադրելով երիտասարդ տարիների լուսանկարները: Նա խոստովանել է` դեռահաս

Երեխաներին սպանած մայրը ձեւացրել է, թե ինքնասպանության փորձ է կատարել

Հակոբ Մանուկյանը դատի է տվել Ջենիֆեր Լոպեսին

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 28 » Սեռական աններդաշնակություն. որոնք են պատճառները
21:57
Սեռական աններդաշնակություն. որոնք են պատճառները
Սեռական աններդաշնակություն. որոնք են պատճառները

LADYNEWS.am-ի էլեկտրոնային հասցեին բազմաթիվ նամակներ ենք ստանում՝ սեռական առողջության հետ կապված անհանգստություններով, հարցերով…INTELSEXUALշարքը, որը LADYNEWS.am-ն իրականացնում է հանտապետության լավագույն մասնագետների հետ համագործակցությամբ, կօգնի ձեզ' սիրելի լեդիներ, իրազեկ լինել եւ ինքնուրույն գլուխ հանել սեփական խնդիրներից սեռական կյանքում: Նյութերի հիմքում նաեւ ձեր նամակներն են, այնպես որ շարունակեք գրել մեզ, եւ մենք կփորձենք գտնել ձեր հարցերի պատասխանները:

Թե ի՞նչ է իրենից ներկայացնում զույգերի մոտ սեռական աններդաշնակությունը, ե՞րբ է նման խնդիր առաջանում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ LADYNEWS.am-ը փորձեց պարզել Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, բճշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեւադա Հակոբյանից:

Սեռական աններդաշնակություն ասվածը դարձել է այն «ունիվերսալ արդարացումը», որը կիրառվում է զույգերի ունեցած սեքսուալ խնդիրները բնորոշելու նպատակով:

«Սեռական աններդաշնակությունն առաջանում է ամուսնական զույգերի մոտ՝ իրական խոչընդոտ դառնալով նրանց հետագա սեռական կյանքին: Դա մեծ խնդիր է եւ պայմանավորված է մի շարք գործոններով. ամենատարածվածներից մեկը կոնստիտուցիոնալ գենետիկ տիպի սեքսուալ աններդաշնակությունն է, այն պայմանավորված է տղամարդու կամ կնոջ սեռական կոնստիտուցիայի տիպերի տարբերությամբ, այն է՝ ամուսինը ունի ուժեղ տիպի սեռական կոնստիտուցիա, կինը՝ թույլ: Սա վերաբերում է նաեւ սեքսուալ պահանջմունքներին, երբ տարբերվում են տղամարդու եւ կնոջ սեռական պահանջմունքները՝ առաջացնելով սեռական աններդաշնակություն: Սեռական աններդաշնակություն կարող է առաջնալ նաեւ գուրգուրանքների թույլատրելիության շրջանակների տարբերությամբ, այսինքն՝ ամուսնու համար հաճելի է գուրգուրանքների մի շրջանակ, կնոջ համար մի այլ՝ ավելի սահմանափակ շրջանակ»,-պարզաբանեց սեքսապաթոլոգը:

Մասնագետի խոսքով՝սեռական աններդաշնակության առաջացման պատճառ կարող են հանդիսանալ նաեւ ամուսինների բնավորությունների տարբերությունները. «Սա կարող է վերաբերել սոցիոգեն եւ փսիխոգեն գործոնների միջոցով առաջացած սեքսուալ խանգարումների ոլորտին, երբ կտրականապես տարբերվում են զույգերի մտածողությունները, աշխարհհայացքը եւ մոտեցումները այս կամ այն խնդրին»:

Սեւադա Հակոբյանին երկայացմամբ՝ կանացի գործոններից սեռական աններդաշնակությանը մեծապես նպաստում է եւ պատճառ հանդիսանում կուսական ամուսնությունը. «Երբ կինը երկար ժամանակ մնում է կույս, սեռական կյանքը չի ստացվում: Կնոջ մոտ առաջանում է կոիտոֆոբիա՝ վախ սեռական հարաբերությունից, ինչպես նաև վագինիզմ՝ հեշտոցամկանների կծկումը, որն անհնար է դարձնում սեռական կյանքը: Այս պարագայում ամուսնու մոտ երկրորդային ճանապարհով հնարավոր է՝ առաջանան սեքսուալ խանգարումներ՝ պայմանավորված դեզինֆորմացիայով. տղամարդը, չիմանալով, որ նման խնդիրներ կան, սկսում է իրեն վերագրել այդ ոչ բավարար «տղամարդկայնությունը» եւ արդեն տղամարդու մոտ է առաջանում սեքսուալ դիսֆունկցիա»:

Մասնագետի խոսքով՝ իրենց շատ են դիմում նաեւ տղամարդիկ, ովքեր ունենում են էրեկցիայի խանգարումներ, վաղաժամ սերմնաժայթքումներ. «Սա եւս նպաստում է սեռական աններդաշնակության, երբ տղամարդը չի կարողանում «ղեկավարել» սերմնաժայթքումը, մինչեւ կնոջը հոգեսեքսուալ բավարարում պատճառելը»:

Սեւադա Հակոբյանը անդրադարձավ նաեւ ինտիմ հիգիենայի ճիշտ պահպանմանը՝ նշելով, որ սա եւս կարող է խնդրի առաջացման պատճառ հանդիսանալ. «Նման դեպքերում առաջանում է սեքսուալ ավերսիա, այսինքն՝ կինն սկսում է խուսափել սեռական հարաբերություններից, իսկ պատճառն էլ այնքան պարզ է՝ ամուսնու մոտ ինտիմ հիգինեայի որեւէ մասնիկի ոչ ճիշտ պահպանումը»:

Սեքսապաթոլոգի հավաստիացմամբ՝ եթե զույգերը համարձակություն ունենան դիմելու մասնագետի, ապա այս բոլոր խնդիրներն էլ կարելի է բուժել, որից հետո իդեալականապես վերականգնվում է զույգի ներդաշնակությունը: Ամփոփելով թեման՝ Սեւադա Հակոբյանը նշեց՝ զույգերը պետք է իմանան՝ ցանկացած խնդիր իր լուծումն ունի: Ի վերջո, խորհուրդ տվեց ամուսնանալ սիրելով՝ անպայման ստեղծելով մարդկային ճիշտ փոխհարաբերություններ:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Категория: 18+ | Просмотров: 599 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024